Ինչո՞ւ է Հայաստան 6 հազար տոննա կաթի փոշի գալիս. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Վերջին շրջանում գյուղատնտեսության ոլորտում բավական շատ խնդիրներ են առաջանում: Անասուններ են սատկում, ինչից գյուղացին վնաս է կրում, կաթի մթերման գների հետ կապված բողոքի ցույցեր են տեղի ունենում: Ի՞նչ է իրականում անում գյուղատնտեսության նախարարությունը այս խնդիրների լուծման ուղղությամբ, մեր զրույցում մանրամասնեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

- Պարոն Խաչատրյան, կաթի մթերման գների հետ կապված բողոքներ կային մի քանի շաբաթ առաջ, խնդիր էր առաջացել նաեւ «Աշտարակ կաթ» ընկերության հետ, գյուղնախարարությունը այդ հարցի հետ կապված ի՞նչ է արել:

- Ես հանդիպել եմ թե՛ կաթ արտադրողների, թե՛ կաթ մթերողների հետ: 2017-18 թվականներին տեղումների քանակը շատ քիչ էր եւ մի տուկ խոտը մինչեւ 1500-1600 դրամի էր հասել: Խոտ չկար, դրա հետեւանքով ունեցել ենք գլխաքանակի բավականաչափ անկում: Նախորդ կառավարությունը դիմել էր կաթ մթերողներին, որպեսզի բարձր գնով գնեն կաթը:

Հիմա կաթի քանակը էապես ավելացել է, տեղումների քանակը շատ էր, խոտը շատ էր եւ կաթնատվությունն արդեն շատացել էր եւ գները սկսում էին ընկնել: Ուղղակի այդ անկման մեծությունն է շատ, մեկ լիտրի արժեքը 200 դրամից ամբողջ շաբաթվա ընթացքում իջավ մինչեւ 150-160 դրամ:

Այստեղ մենք ունենք երկարաժամկետ եւ կարճաժամկետ լուծման տարբերակներ: Ուսումնասիրում ենք տարբեր երկրների փորձը, որովհետեւ կան երկրներ, որոնք կաթի մինիմալ գինը ֆիքսում են: Այստեղ ունենք մեկ այլ խնդիր, թե ինչո՞ւ է Հայաստան 6 հազար տոննա կաթի փոշի գալիս: Կաթի փոշին գալիս է, ո՞ւր է գնում, եթե գնում է կաթնամթերքի արտադրության մեջ, ապա ինչո՞ւ պատշաճ կերպով պիտակավորված չի: Մի մարզի մի տարածաշրջանում է եղել, որ տրադիցիոն կերպով «Աշտարակ կաթ» ընկերությունը մթերում էր այդտեղի կաթը, հիմա դադարեցրին մթերումը, ես խոսել եմ այնտեղի առողջացման ծրագրի ղեկավարի հետ: Իրենք ասում են, որ այնքան կաթ են մթերում, որպեսզի կարողանան թարմ կաթ վաճառեն, իսկ պանիր մինչեւ գալիք տարվա մայիս արդեն ունեն պահեստավորված: Խոսեցինք, սկսեցին ավելի շատ գնել, մնացորդը «Մարիաննա»-ն մթերեց: Մինիմալը ապահովեցինք, բայց սա լուրջ խնդիր է եւ երկարաժամկետ լուծման կարիք ունի: Այստեղ պետք է հասկանանք, թե այդ կաթի փոշին ուր է գալիս, ուր է գնում:

- Նախորդ կառավարությունը մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը նախատեսել էր կառուցել 40-ից 70 սպանդանոց: Արդյո՞ք կառուցվել է այդքան սպանդանոց, եւ եթե ոչ, ապա ինչո՞ւ:

- Սպադանոցի հարցը մի քիչ լուրջ է: Այն, որ մենք պետք է ունենանք սպանդանոցային մորթ, դա այլ լուծում չունի, վերջիվերջո պետք է հասկանանք, որ կենդանին պետք է մորթվի նորմալ հարմարեցված պայմաններում, ոչ թե փողոցում ինչ-որ հակասանիտարական պայմաններում: Նախորդ կառավարությունը քայլեր էր ձեռնարկել, որպեսզի սպանդանոցային հզորություններ ապահովեն եւ կառավարության որոշում կար, որ մարտի 1-ից պետությունը պետք է գնի միայն սպանդանոցային մորթի միս, հետո արդեն որոշում կար, որ հուլիսի 1-ից մանրածախ ցանցում նույնպես պետք է միայն սպանդանոցային մորթի ենթարկված միս լինի:

Կարողությունները սպանդանոցային, ցավոք սրտի, բավարար չափով չզարգացան: Ունենք երեք մարզ, որտեղ կարող ենք ամբողջական անցնել սպանդանոցային մորթին եւ կառավարության որոշմամբ փոփոխություն ենք նախատեսում, որը մոտ օրերս կմտնի օրակարգ: Այն մարզերում, որտեղ ունենք բավականաչափ սպանդանոցներ, այդտեղ միայն սպանդանոցային մորթի ենթարկված մսի վաճառքն է թույլատրվում: Ընդհանուր վերջնաժամկետը մի քիչ կերկարաձգվի, նախնական ուսումնասիրություններ ենք արել, այն որ դա այլընտրանք չունի, դա փաստ է: Խոսել ենք սպանդանոցների տերերի հետ, իրենք էլ երաշխավորում են, որ սպանդանոցային մորթը ավելի թանկ չի նստի, քան սովորական մորթը:

- Գյուղվարկերի տույժերի համաներում եղավ, հնարավո՞ր է, որ հաջորդ տարի գյուղացու համար ավելի վատ պայմաններով լինի այդ վարկը, քանի որ այստեղ վարկատուն ռիսկային գործոն կտեսնի:

- Ընդունվեց քաղաքական որոշում, կառավարությունը հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարեց, ինչը հնարավորություն կտար վարկային կազմակերպություններին՝ բանկերում առանց իրենց համար վնասի դուրս գրել չգործող վարկերի վրա հաշվարկված տույժ ու տուգանքները: Իրենց տված տվյալներով, գյուղատնտեսական վարկերի վրա կուտակվել է մոտ 4.2 մլրդ դրամի տույժ ու տուգանք: Այստեղ խնդիրը նրանում է, որ եթե բանկը դուրս գրեր այդ վարկը, նա ամեն դեպքում շահութահարկից չէր ազատվի, որովհետեւ տույժը ինքը եկամտի աղբյուր է: Շահույթը կարող ես դուրս գրել, բայց շահույթի հաշվով հաշվարկված շահութահարկը չես կարող դուրս գրել: Այսինքն, պետությունը ասեց՝ մենք ձեզնից շահութահարկ չենք ուզում դուրս գրված տույժ ու տուգանքների դիմաց, իրենք էլ դուրս գրեցին եւ բանկերը սկսեցին արդեն հայտարարել, որ իրենք դուրս են գրում այդ տույժ ու տուգանքները եւ համաներում են իրականացնում:

- Պարոն նախարար, մսամթերքի գների մասին ի՞նչ կասեք, այն հաճախ տատանվում է, հեղափոխությունից հետո օրեր եղան, որ որոշ սուպերմարկետներ բավականին բարձր գների հասցրեցին դրանք: Արդյո՞ք գյուղացին է որոշել փոխել վաճառքի գինը:

- Հարկման դաշտի խնդիր է, որը ՊԵԿ-ի եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության դաշտում է գտնվում: Մեր խնդիրն այն է, որ անասնապահությունը զարգանա, մարդիկ անասուն պահեն եւ դրանից շահույթ ստանան: Ինչ վերաբերվում նրան, որ հունիս ամսին սուպերմարկետները 20 տոկոս ավելացված արժեքի փոխարեն գանձում էին ընդամենը 2 տոկոս շրջհարկ, հետո բացվեց, որ դա զեղծարարություն է, 20 տոկոս էլի դարձրեցին:

Մենք, իհարկե շահառու ենք, մենք ուզում ենք, որ մեր գյուղացիները, մեր ֆերմերները անասուն շատ պահեն եւ դրանից եկամուտ ստանան, բայց հարկային քաղաքականությունը արդեն մերը չի: Մենք շահագրգռված ենք, որ խնդիրը լուծվի եւ լուծվի, իհարկե մեր գյուղացիների օգտին:

- ԱԺ-ին ներկայացրած կառավարության ծրագրում բացակայում էին սննդի անվտանգությանը վերաբերվող նորմերը, արդյո՞ք հնարավոր է գյուղատնտեսություն զարգացնել, առանց սննդի անվտանգության:

- Սննդամթերքի անվտանգության պետական անվտանգությունը, որ ֆորմալ առումով միշտ գյուղատնտեսության նախարարության կազմում է եղել, հիմա կոչվում է կառավարության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: Այսինքն՝ կազմակերպչական, գերատեսչական առումով մերը չէ: Ես ուղղակի ի պաշտոնե մարմնի խորհրդի նախագահն եմ:

Կառավարության ծրագրի մեջ չկան շատ բաներ եւ մեր քաղաքական մրցակիցները հենց դա էին ասում, որ սա չկար, սա չկար: Կառավարության ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է եւ պարունակում է քաղաքական ուղերձներ: Սննդամթերքի անվտանգությունը քաղաքական խնդիր չի: Պարզ է, որ սննդամթերքի անվտանգությունը պետք է ապահովվի, դա տրիվիալ ճշմարտություն է, դրա համար էլ բացակայում էր: Պարզ է, որ այն սնունդը, որը մենք ուտում ենք, պետք է լինի անվտանգ, սնունդը, որը մենք ներկրում ենք, պետք է լինի անվտանգ, արտահանման վրա պետք է ունենանք պատշաճ վերահսկողություն` սննդամթերքի անվտանգության տեսանկյունից, որովհետեւ մի վատ արտահանողի պատճառով սահմանները կարող են փակվել եւ տարիներով չբացվել:

- Լոռու մարզի Լոռի-Բերդ համայնքում անասուններ էին սատկել, ի՞նչ կանխարգելիչ միջոցներ է իրականացրել գյուղատնտեսության նախարարությունը եւ արդյո՞ք փոխհատուցում տրվում է այս դեպքում:

- Մենք ունենք անասնաբուժասանիտարիայի ՊՈԱԿ, որի միջոցով իրականացնում ենք որոշակի գործողություններ` հիմնականում պատվաստումներ, որ կանխարգելիչ հիվանդություններ կան: Դրանից բացի անցյալ տարի, դեռ նախորդ կառավարության օրոք որոշում կայացվեց՝ առաջարկել համայնքներին, որ իրենք իրենց հաստիքացուցակում ունենան համայնքային անասնաբույժի հաստիք, որ բացի պետության կողմից մատուցված ծառայություններից, նրանք այլ ծառայություններ մատուցեն:

Եթե ինչ-որ մեկի պահվածքի պատճառով անասուն է սատկել, ապա ինչո՞ւ դուք անձամբ որպես քաղաքացի ձեր հարկային եկամուտները ուղղեք նրա վնասի փոխհատուցմանը: Այն գումարը, որը պետությունը ձեզնից վերցնում է, տալիս է մեկին: Այսինքն, պետք է հասկանանք, եթե կա համաճարակ եւ որի առաջ տվյալ անասնատերը չէր կարող կանգնել, այդ դեպքում, այո, պետությունը որոշակի պարտավորություն ունի, բայց եթե չկա համաճարակ եւ եթե օրինակ Ա-ի հոտը առողջ է Բ-ի հոտում ունենք կորուստներ, դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը պետք է դրա դիմաց փոխհատուցում տա:

Այստեղ 4 գլուխ է եղել, դրանք մորթվել, վաճառվել են, ուտելու համար անվտանգ է եղել այդ միսը եւ վնաս չի կրել այդ մարդը: Հիմա, եթե մարդը չէր ուզում մորթեր, ուզում էր 5 տարի հետո մորթեր, դա իհարկե խնդիր է, բայց այդ օրվա շուկայական գներով միսը մորթվել եւ վաճառվել է: Համայնքի անասնաբույժները գնացել, նայել, տեսել են, դեղորայք են գնել անասնաբուժական դեղատնից, միջոցառումներ են իրականացրել:

- Այս պահին գյուղատնտեսության նախարարության իրականացրած աշխատանքներից գյուղացին գո՞հ է, թե բողոքներ շատ եք ունենում:

- Ճիշտ կլինի այդ դեպքում ընտրանքային կարգով գյուղացիներին հարցնել: Սպառման մասով, ինչպես տեսաք, այս տարի էական բողոք, որպես այդպիսին, չենք ունեցել, սպառման ծավալները շատ բարձր են եղել: Հիմա մեծ կտորը խաղողն է, որը աշնանն է գալու: Անցյալ տարի մենք պիլոտային ծրագիր իրականացրինք, մթերման վարկեր էին տրամադրում: Պարբերաբար բողոքներ էին լինում, որ այս կամ այն գինու կամ կոնյակի գործարանը խաղողը գնել է, 6 ամիս է՝ պարտքը չի տալիս:

Պրոդուկտ մշակեցինք, որ եթե դու խաղող ես հանձնում, որեւէ խաղողի գործարան կամ պտուղ բանջարեղեն ես հանձնում, որեւէ գործարան, միանգամից մի քանի օրվա ընթացքում գալիս է հենց գյուղացու անունով է նստում, բայց վարկը գրանցվում է մթերողի անունով: Արտահանումների ծավալը բավականաչափ մեծ է, բերքը բավականաչափ լավ է: Վարկի սուբսիդավորման ծրագիրը, որը իրականացնում ենք, բավականին լավ է գնում: Կաթի հետ կապված կային բողոքներ, բայց արդեն նորմալ է, գները որ նայենք, համադրելի են նախորդ 3-4 տարվա գների հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14106 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին