Ճամփաբաժան. ճգնաժամ «Արդարություն» դաշինքում

19/07/2018 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 16-ի համարում

Երեկ մոտ 5 ժամ տեւած «Արդարություն» դաշինքի նիստի ավարտը որեւէ անակնկալ չարձանագրեց: Չնայած նիստում հնչած բազմաթիվ գոռգոռոցներին եւ փոխադարձ մեղադրանքներին, որոնցից ամենածանրակշիռը ծախված ու դավաճան լինելն էր, որի մեջ Արշակ Սադոյանը մեղադրեց Շավարշ Քոչարյանին, դաշինքի նիստն ավարտվեց խիստ կանխատեսելի հետեւանքներով: Ինչպես եւ սպասելի էր, «Հանրապետություն» կուսակցությունը, որը դաշինքի քննարկմանն էր ներկայացրել հայտարարության սեփական նախագիծը, հրաժարվեց ստորագրել դաշինքի անդամ յոթ կուսակցությունների համաձայնությամբ ընդունված հայտարարության տեքստը:

«Հանրապետության» ներկայացրած հայտարարության նախագիծը, ուր ասված էր՝ «Կարեւորելով երկրում համակարգային բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը՝ «Արդարություն» դաշինքը «ոչ» է ասում իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին...», չի արժանացել դաշինքի հավանությանը, քանզի այն ի սկզբանե մերժել է որեւէ կոմպրոմիս: Իսկ «Արդարության» հայտարարության տակ իրենց ստորագրությունն են դրել դաշինքի ընդամենը յոթ կուսակցություններ: «Հանրապետությունը», ըստ կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի, սկզբունքային տարաձայնություններ ունի դաշինքի մարտավարության հետ, եւ  իրենց համար անընդունելի է դաշինքի որդեգրած՝ «կրկին փորձիր» տարբերակը:

Համատեղ հայտարարության տակ մյուս չստորագրածը Արշակ Սադոյանն էր, որը այդ հայտարարությունը համարել է ժողովրդի հանդեպ դավաճանություն, իսկ այդ հայտարարության հեղինակ Շավարշ Քոչարյանին՝ դավաճան: «Արդարություն» դաշինքի հայտարարությունը, որի նախագծի մասին տեղեկացրել էինք, իր եզրակացության մեջ արձանագրում է, որ ընդդիմության կողմից ներկայացված սկզբունքների լիարժեք իրացման դեպքում իրենք պատրաստ են մասնակցելու սահմանադրական փոփոխությունների գործընթացին եւ ներկայացնելու նախագծի բարելավմանն ուղղված այլ առաջարկություններ:

Ահա սա էլ Սադոյանը համարում է ազգային դավաճանություն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ նմանօրինակ հայտարարություն ընդունելը նշանակում է իշխանությունների հետ մտնել բովանդակային, կառուցողական քննարկման դաշտ, ինչը հակասում է իրենց կուսակցության ռազմավարությանը: Ինչեւէ, «Արդարություն» դաշինքը երեկ կրկին վերջակետ չդրեց ընդդիմություն-իշխանություն հարաբերություններում, ինչը ուղիղ հինգ ժամ պահանջում էր «Հանրապետություն» կուսակցությունը: Ժամանակ ձգելու ընդդիմության մարտավարությունը, թերեւս, կարելի է հասկանալ, քանզի եվրոպական հանրությանը լրացուցիչ ապացույցներ են պետք առ այն, որ Հայաստանի իշխանությունները, ինչպես ասաց «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը, ընդամենը կոմպլեմենտար սիրախաղ են անում ժողովրդավարության հետ, որի նպատակը ոչ թե իրական ժողովրդավարություն հաստատելն է, այլ ժողովրդավարությանը տիրելը: Մինչդեռ, «Հանրապետություն» կուսակցությունը դեմ է եվրոպական համույթին ՀՀ իշխանությունների մասով եւս մեկ անգամ ինչ-որ բան ապացուցելու ջանքերին:

Այսպիսով, կարեւորագույն քաղաքական հարցում ունենալով սկզբունքային տարաձայնություններ՝ հնարավո՞ր է, որ «Հանրապետություն» կուսակցությունը վերանայի իր ներկայությունը «Արդարություն» դաշինքի կազմում մնալ-չմնալու իմաստով: Ըստ Սմբատ Այվազյանի, եթե իրենք համոզվեն, որ եւս մեկ անգամ իշխանությունների ժողովրդավարական ռեսուրսը փորձարկող «Արդարություն» դաշինքի քայլերի ավարտը լինելու է սահմանադրական նախագծին «այո» ասելը, ապա իրենք անպայմանորեն կվերանայեն իրենց ներկայությունը դաշինքի կազմում: Առայժմ նման վերջնական գնահատական «Հանրապետությունը» տալ չի կարող: Ինչեւէ, «Արդարություն» դաշինքի պաշտոնական առաջարկները կոալիցիային կրկին հնչեցին: Պատասխանի հերթը կոալիցիայինն է: Եւ այդ պատասխանից է կախված «Արդարություն» դաշինքի հետագա ամբողջականությունը:

Հ.Գ. Երեկ երեկոյան «Հանրապետություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն, ուր ասված է. ««Հանրապետություն» կուսակցությունը չի կիսում «Արդարություն» խմբակցության հայտարարության մեջ արտահայտված մոտեցումները եւ չի միանում հայտարարությանը: «Հանրապետությունը» չի մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների բովանդակային քննարկումներին եւ վճռականորեն «ոչ» է ասում վարչախմբի նախաձեռնությանը: Առաջիկա օրերին «Հանրապետություն» կուսակցությունը հանդես կգա համապարփակ գնահատականներով»: 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1477 դիտում

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին