Գյումրիում բացվել է Հայաստանում առաջին «Երիտասարդների տուն»-ը

20/07/2018 schedule23:57

Գյումրիում եզակի գաղափար է կյանքի կոչվել: Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվել է «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական ծրագիր»-ը, որի շրջանակներում Հայաստանում առաջին «Երիտասարդների տուն»-ն է բացվել:Այստեղ օրվա ցանկացած ժամի կարող են այցելել Շիրակի մարզի եւ Գյումրու 13-ից 18 տարեկան երիտասարդները: Նրանք ոչ ֆորմալ կրթություն ստանալու հնարավորություն ունեն տարբեր դասընթացների, խաղերի եւ ուղղակի շփումների միջոցով: Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից, տարածքը կազմակերպությանը հատկացրել է  Գյումրու քաղաքապետարանը՝ անհատույց, 10 տարի ժամկետով: «Երիտասարդների տան» գաղափարը դուր եկավ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանին: Ասաց՝ Գյումրիում գործունեություն ծավալող Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնն այսուհետ ինչ առաջարկություն ու ծրագիր ներկայացնի, նախարարությունը կաջակցի, քանի որ նրանց կողմից իրականացվող ծրագրերը դրված են նաեւ նախարարության քաղաքականության հիմքում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւս պատրաստ է կանգնել այս գաղափարի տարածման կողքին: Նախարարի տեղակալ Արման Ուդումյանն ասաց՝ նորաբաց «Երիտասարդների տուն»-ն ուղղակիորեն օժանդակություն է պետության կողմից իրականացվող խնամքի եւ մանկատների բեռնաթափման ծրագրին:«Մենք այսօր խնդիր ունենք ենթակառուցվածքների, խնդիր ունենք մասնագիտական ներուժի եւ խնդիր ունենք աշխարհագրական առումով մարզային եւ համայնքային մակարդակում նման կենտրոններ ունենալու: Գյումրու այս կենտրոնի մոդելը հետաքրքիր կլինի նախարարության համար նաեւ այլ տեսանկյունից: Պետք է այն ուսումնասիրենք, բայց ես տեսա փաստաթղթերում ծախսային արդյունավետության հաշվարկները: Դրանք շատ կարեւոր կլինեն նախարարության համար նույնպես, որպեսզի մենք էլ հետագայում ունենանք նմանատիպ ցերեկային կենտրոններ, որտեղ կկարողանան այցելել նաեւ խնամքի տներից եւ մանկատներից տուն վերադարձած երեխաները»,-ասաց Ուդումյանը:Նախարարությունների ներկայացուցիչները նաեւ նշեցին, որ այդ աշխատանքներում իրենք կունենան «Երիտասարդների տան» հեղինակների օգնության կարիքը: ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանը վստահեցրեց, որ ոչ միայն կաջակցեն տեսական մասով, այլեւ գործնականում կկանգնեն նախարարությունների կողքին՝ աշխատանքների կազմակերպչական մասով, որովհետեւ այսօր նման կենտրոններ ունենալն ուղղակի անհրաժեշտություն է:ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն էլ ընդգծեց, որ Գյումրիում նմանատիպ մի քանի կենտրոն պետք է բացել, որպեսզի ավելի մեծ թվով երիտասարդներ ինքնակրթվելու, զարգանալու, փողոցից կտրվելու հնարավորություն ունենան: Այս մասին արդեն մտածել են գաղափարի հեղնակները: Նորաբաց կենտրոնը 600 երիտասարդի հաշվարկով էր պլանավորված եւ նախատեսված էր օրական 20-25 երիտասարդի այցի համար: Չնայած Երիտասարդների տունը բացվել է Գյումրու երկրորդական թաղամասերից մեկում, օրական 40-ից 50 այց է լինում: Ըստ Ծրագրի ղեկավար Աննա Եղոյանի, կենտրոն այցելած երիտասարդն ունի բոլոր հնարավորությունները ինքնակրթվելու, զարգանալու, սեփական գաղափաները կյանքի կոչելու համար: Այստեղ նրանք կարողանում են վերաարժեւորել իրենց, դառնալ ինքնավստահ: Սա բարդ աշխատանք է նաւ հոգեբանական տեսանկյունից: Կենտրոն են այցելում ամենատարբեր սոցիալական խմբերի պատանիներ եւ երիտասարդներ, տարբեր կեցության եւ  զբաղվածության: Հիմնական նպատակը, որը որդեգրել է ԵՆԿ-ն, այն է, որ կենտրոն մտած երիտասարդին ցույց տա ճիշտ ապրելու, այս կյանքում ուղիղ ճամփով քայլելու, սեփական ես-ն ունենալու անհրաժեշտությունը:«Երիտասարդների տան»-ը երիտասարդներին ամեն ինչ թույլատրվում է: Բայց հստակ սահմանափակումներ կան. կենտրոնում արգելվում է ալկոհոլ օգտագործելը, ծխել, վիճելը, միմյանց նվաստացնելը: Երիտասարդների տուն չբերել վատ սովորույթներ: Սա առաջին եւ կարեւոր նախապայմանն է:

Տպել
4294 դիտում

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը