ՊՆ-ն եթե Նժդեհի վզի համար 3 հազար դոլար տա, ու՞ր կհասնի. կոնֆլիկտ «Մայր Հայաստանում»

ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» թանգարանում պահվող Գարեգին Նժդեհի մոմե արձանն անմխիթար վիճակում է: «Հայկական ժամանակ» ահազանգած Սուրեն Բարումյանը պատմեց, որ Նժդեհի արձանը դեռեւս 10 տարի առաջ Ռուսաստանից ինքն է բերել Հայաստան, սակայն արձանը մինչ օրս իր արժանի տեղը չի գտել: «Նժդեհի արձանն արհամարհելը նշանակում է արհամարհել Գարեգին Նժդեհին: Մոտ 10 հազար դոլար է ծախսվել, հեղինակը ռուս քանդակագործ է, ընկերներիս հետ մեծ ջանքերով իրականացրեցինք աշխատանքները, սակայն այստեղ այն չգնահատվեց»,- մեր զրույցում ասաց քաղաքացի Բարումյանը:

Վերջինս պատմեց, որ Նժդեհի արձանը սկզբում եղել է ժողարվեստի թանգարանում, սակայն տնօրենը հանել, նկուղ է շպրտել եւ հանձնարարել տանել՝ ասելով, որ արձանն իրենց թանգարանին պետք չէ: Դրանից հետո արձանը տեղափոխվել է «Մայր Հայաստան» թանգարան:

Սուրեն Բարումյանն ասաց, որ թանգարանում իրեն երբեւէ չեն զգուշացրել, որ նման որակի արձանի համար բարենպաստ պայմաններ չունեն. «Բեղերն էին պոկել, գնացել վերամշակել եմ, բայց քանի տարի է՝ նորմալ կանգնած էր, մի քանի անգամ ոտքերը եւ ձեռքերն են վնասվել, գնացել շտկել եմ, բայց հիմա վիզը վերջնական կոտրվել է, կախվել»:

Վստահեցնում է, որ եթե մի 100 կամ 200 դոլարի ծախս պահանջվեր, ինքն էլ կաներ՝ առանց սրան նրան խնդրելու, բայց արձանը հիմնովին վերականգնելու կարիք ունի: Ասում է՝ նախկին տնօրեն Ավագ Հարությունյանը շատ լավ է ընդունել արձանը «Մայր Հայաստան»-ում տեղադրելու լուրը. «Շատ ոգեւորված էր՝ տեսնելով արձանը, անգամ գնաց, խանութից հատուկ նյութ բերեց, կոշիկները փայլեցրեց»:

Մեր այցելության պահին «Մայր Հայաստան» թանգարանում վիճաբանություն առաջացավ Սուրեն Բարումյանի եւ ներկայիս տնօրեն, փոխգնդապետ Կարեն Մելիքթանգյանի միջեւ: Կարեն Մելիքթանգյանը վերջինիս մեղադրեց, արձանի միջոցով գումար աշխատելու համար եւ ասաց, որ Սուրեն Բարումյանի պատճառով է արձանը փչացել, քանի որ նորմալ սարքած չի եղել: Մինչդեռ Սուրեն Բարումյանը պնդում է, որ Ժողարվեստի եւ «Մայր Հայաստան» թանգարանների աշխատակիցների անտարբերության պատճառով է եղել: «Սարքող ես, արի արձանը սարքի»:

Կարեն Մելիքթանգյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Սուրեն Բարումյանը մեծ գումար է պահանջել արձանի վերականգնման համար: «3 հազար դոլար է պահանջել, նախկին տնօրենը իմ ներկայությամբ է խոսել հետը, ես լսել եմ, թե ինչպես է նա ասում, որ գլուխը ուղղելու համար գումար տա: Պաշտպանության նախարարությունը, եթե Նժդեհի վզի համար 3 հազար դոլար տա, ո՞ւր կհասնի, առանց այն էլ դժվար վիճակում ենք»,- ասաց Կարեն Մելիքթանգյանը:

Աշխատակիցները վստահեցրեցին, որ արձանը Նժդեհին բացարձակ նման չէ՝ մատնացույց անելով թանգարանում առկա Նժդեհի նկարներից մեկը. «Սուրենը բերելուց որոշ ժամանակ անց եկավ, մազերը կտրեց, մի փոքր դզմզեց, որ նմանվի, հիպիի էր նման»: Վերջիններս պնդեցին, որ նախկին տնօրենի հետ փաստաթղթային ոչ մի հարց չի քննարկվել:

«Մայր Հայաստան» թանգարանում պահվող նկար, որտեղ պատկերված է Գարեգին Նժդեհը

Գիտաշխատող ֆոնդապահ Աշխեն Սարգսյանն ասաց, որ վաղուց աշխատում է այդտեղ, արձանի բերելն էլ է հիշում եւ սկզբից էլ մտածել են՝ արդյո՞ք ճիշտ է արձանը այդտեղ դնել: «Այս արձանի համար հատուկ մասնագիտացված թանգարաններ կան, եթե ինքը համաձայնվել է բերել, ապա ինքն էլ ունի որոշակի պատասխանատվություն, մենք չենք կարող ոչինչ անել»:

Տպել
4497 դիտում

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է