Հենց հմի բդի հանենք, լորդենք. մարալիկցիները պահանջում են Արտակ Գեւորգյանի հրաժարականը

24/08/2018 schedule23:57

Արդեն 3-րդ օրն է՝ Անի խոշորացված համայնքում պայքար է սկսվել ընդդեմ համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի: Հիմնականում Մարալիկ համայնքի բնակիչներն են պահանջում համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի հրաժարականը: Վերջինս 14 տարի եղել է նաեւ Մարալիկի համայնքապետը: Բողոքի ակցիայի մասնակիցները պատմել են, որ իրենց պայքարն առանց հիմքի չէ: Ըստ բողոքողների, Արտակ Գեւորգյանը Մարալիկի համայնքապետ եղած տարիներին թալանել է քաղաքը, սեփականաշնորհել է 4 մանկապարտեզներից մեկը, որը դարձրել է առաձնատուն եւ ապրում է հիմա, 2-րդ մանկապարտեզը տվել է նախկին փոխքաղաքապետին, ով այն տնօրինում է որպես անասնագոմ: Ներկա պահին Մարալիկն ունի մեկ մանկապարտեզ, որն ըստ մարալիկցիների, վերանորոգվում է բարերարների օգնությամբ:

«Գեւորգյանները մեր Մարալիկը սաղ զարկել են իրար, մեկը մեկին պաշտոն են տվել, սաղ իրանց: Էն ժամանակ մարդիկ չէին ըսում էս մասին, որովհետեւ վախենըմ էին, հմի հեղափոխություն է եղել, մարդիկ էլ չեն վախենըմ, էն վախտ որ ըսման խոսայինք միլիցին գուկար կբռներ, կտանիր, տիա մեր Հարությունին 2008-ին քանի տարի դատին, որովհետեւ ելավ ըսավ, որ լենանականցինք ավտոբուսով մարդ են բերել, լեւի ընտրել տվել, սարքին գլխուն, տարան Հարությունին նստցրին: Ինքը չի հասկընը՞մ որ ժամանակը փոխվել, է, հանգիստ թողա ռադ էղնի երտա: Էսօր հանրապետական է, էգուց կդառնա ուրիշ կուսակցություն, իրա համարա սեռավնոյ է, լիժբը իրան աթոռը պահե»,-բողոքեց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Ինքը ընձի դուր է գալըմ, բարեկամ է, շատ լավ տղա է, բայց դուր չի գալըմ էն, որ ինքը 150.000 դրամ աշխատավարձով կարողանում է 40.000 դոլարանոց Լեքսուս մեքենա գնի, ու էդ գաղտնիքը ընձի չի ըսե: Ես 250.000 եմ ստանըմ ու չեմ կարըմ ապրի: Ընձի դուր չի գալըմ, որ մանկապարտեզը դառել է փոխքաղաքապետի անասնագոմը, Մարալիկը 4 մանկապարտեզ ունիր, էսօր ունի 1-ը: Մեկը գործող քաղաքապետի առանձնատունն է, մյուսը նախկին փոխքաղաքապետի անասնագոմը»,- բողոքեց Մոսկվայում բնակվող եւ վերջերս Մարալիկ վերադարձած մի քաղաքացի:Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը համամիտ չէր հնչած կարծիքների հետ: Ասաց՝ ինքը լեգիտիմ ընտրված ղեկավար է, 4000 քվե է ստացել, որը կազմում է ընտրության մասնակից քաղաքացիների շուրջ 50 տոկոսը, ազնիվ եւ մաքուր կենսագրություն ունի: Ուղղակի իրեն ուզում են մրոտել: Ըստ Գեւորգյանի, մոտ 30 հոգի են, ոչ ղեկավար ունեն, ոչ գաղափարախոսություն, ամբոխ են:

«Մարդիկ մինչեւ հիմա չեն պատկերացնում, որ սա Մարալիկի քաղաքապետի պաշտոնը չէ, այլ խոշորացված Անի համայնքի ղեկավարի պաշտոնն է: Գալիս են, ներխուժում են աշխատասենյակ, երբ ես գործնական այցով գտնվում եմ այլ բնակավայրում, եւ ընդամենն իրենց ունեցած դատարկամիտ պատկերացումով մտածում են, թե եկել են քաղաքապետ նշանակեն, գնան: Էս աթոռն Արտակ Գեւորգյան անձինը չէ, սա ժողովրդինն է: Ո՞վ եք դուք, այսինք ժողովրդին արհամարհած ունե՞ք, արհամարհած ունե՞ք ժողովրդի ուժը, ժողովրդի իշխանությունը: Ես լեգիտիմ ընտրված ղեկավար եմ, իսկ այս մարդկանց բոլորին էստեղ մեկ շահ է բերել, աթոռին տիրելու գաղափարը: Նրանք բոլոր ժամանակների եւ վերջին ընտրությունների պարտված թեկնածուներն են»,- իր հրաժարականը պահանջողներին հակադարձեց Արտակ Գեւորգյանը:

Անիի ղեկավարը նաեւ ընդգծեց, որ բամաթիվ ստուգումներ եւ աուդիտ է իրականացվել, ոչ մի խնդիր, թերացում կամ չարաշահում չի հայտնաբերվել: Եթե այսօր էլ հրաժարվի իր պաշտոնից եւ նորից մասնակցի ընտրությանն արդեն կրկնակի ավել ձայն կհավաքի, քանի որ այս ժամանակամիջոցում իր աշխատանքի շնորհիվ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում կարողացել է կայուն աշխատանքային թիմեր ձեւավորել եւ տեսանելի աշխատանք կատարել:

Անկախ Արտակ Գեւորգյանի ցանկությունից՝ հավաքվածները խոստացան բողոքի ակցիան շարունակել նաեւ վաղը, այն ավելի բազմամարդ կլինի, ասացին: «Մենք մեր մեջը ղեկավարի թեկնածու չունինք, ղեկավարը կեղնի էն մարդը, ում որ Փաշինյանը ընտրե, որ էգուց էլ որ ընտրություն էղնի, ստեղ արդարություն էղնի, եթե չհանեցինք, լորդեցինք իրան, Փաշինյանը Երեւանից հեչ բա չի իրնա էնե»:

Արտակ Գեւորգյանն էլ հայտարարեց, որ հրաժարականի մասին խոսակցություն լինել չի կարող: Ոչ նման միտք եղել է, ոչ էլ կա: Բայց հակառակ ուղղությամբ քայլեր ձեռնարկել է:

«Կայացել է ավագանու արտահերթ նիստ եւ ավագանին, ինչպես նաեւ Անի համայնքի վարչական ղեկավարները, որոնց թիկունքում հարյուրավոր բնակիչներ են կանգնած, ՇՄ դատախազին, Ոստիկանությանը, ԱԱԾ-ին, Շիրակի մարզպետին, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը ուղերձ են հղել, որպեսզի տեր կանգնեն իրավիճակին եւ սթափության կոչ անեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը:

Նշենք, որ Անին 17 բնակավայր ունի, 19 բնակատեղի, 23100 բնակիչ:

Տպել
6655 դիտում

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք