Օժանդակել են խուսափել բանակից. 13 քրգործ է հարուցվել. մեղադրվում է 21 անձ

2018թ. առաջին կիսամյակի ընթացքում զինակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ նրանց նկատմամբ ապօրինի տարկետում սահմանելուն տարբեր հանցավոր սխեմաներով նպաստելու, օժանդակելու դեպքերի առթիվ հարուցվել է 13 քրեական գործ, ինչը գրեթե 45 տոկոսով ավելի է 2017թ. նույն ժամանակաշրջանում հարուցված նմանատիպ քրեական գործերից:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, բացահայտված հանցավոր գործողություններն ուղղված են եղել թվով 21 անձանց, հիմնականում առողջական վիճակի հիմքով, պարտադիր զինվորական ծառայությունից ազատմանը կամ տարկետման տրամադրմանը, ինչը 5-ով կամ 31 տոկոսով ավելի է 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Այս տվյալները վկայում են ոչ թե ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու կամ ապօրինի տարկետում շնորհելու դեպքերի ավելացման, այլ լատենտային բնույթ կրող կոռուպցիոն այս հանցագործության բացահայտման ցուցանիշների բարելավման, այդ ուղղությամբ իրավապահ մարմինների համագործակցությամբ համադրված աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին:   

Նշված 13 քրեական գործերով կաշառք տալու և կաշառքի միջնորդության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել 21 անձի, որոնցից 2-ը՝ զինվորական զորակոչի կազմակերպման և իրականացման գործառույթներով օժտված պաշտոնատար անձինք: ԶՈՒ-ի հետ կապ չունեցող 4 անձի մեղադրանք է առաջադրվել խարդախության առերևույթ հանցագործություն կատարելու համար: Վերոնշյալ 25 անձանցից 8-ի նկատմամբ, որոնցից 2-ը՝ պաշտոնատար անձինք, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Հարկ է նկատել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կալանքը որպես խափանման միջոց է ընտրվել միայն 3 անձի նկատմամբ:

2018թ. առաջին կիսամյակում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել նշված ենթադրյալ հանցագործությունների դեպքերի առթիվ քննված 3 քրեական գործ՝ 17 անձի վերաբերյալ:

Ելնելով զինապարտներին զինվորական ծառայությունից ապօրինի ազատելուն կամ տարկետումների տրամադրմամբ հետաձգելուն նպաստելու հետ կապված հանցագործությունների դեմ պայքարն առավել ուժեղացնելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից դրված առաջնահերթությունից՝ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել այս ոլորտում կոռուպցիոն հանցավոր մեխանիզմների, դրանցում ներգրավված անձանց, այդ թվում նաև պաշտոնատար անձանց շրջանակները բացահայտելու ուղղությամբ:

ՀՀ զինվորական դատախազությունում կատարված նմանատիպ քրեական գործերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված բնույթի հանցագործությունների կատարմանը մեծապես նպաստում են զինապարտության տարիքի անձանց ծնողների կողմից իրենց զավակներին թվացյալ հեշտ ճանապարհով զինվորական ծառայությունից ազատելու խոստումներ տվող ինչպես համապատասխան իրավասություններով օժտված պաշտոնատար անձանց, այնպես էլ ԶՈւ-ի հետ որևէ առնչություն չունեցող՝ խարդախությամբ զբաղվող անձանց թակարդում, կոռուպցիոն սխեմաներում կամա թե ակամա հայտնվելու հանգամանքը:

ՀՀ Զինվորական դատախազությունը նախազգուշացնում է, որ զինծառայությունից ապօրինի խուսափելու նպատակով նմանատիպ անձանց հետ այս կամ այն կերպ համագործակցությունը ևս հանգեցնում է անխուսափելի քրեական պատասխանատվության՝ կոչ անելով արկածախնդրության դիմելու փոխարեն իրենց օգտին օրենքի շրջանցմամբ գործողություններ կատարելու առաջարկություններ ստանալու դեպքերում ակտիվորեն համագործակցել իրավապահ մարմինների հետ՝ այս երևույթներն արմատախիլ անելու համար: 

Տպել
2100 դիտում

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը