Դատախազությունը պատրաստվում է Երեւանի ավագանու ընտրություններին․ ստեղծվել է խումբ

2018թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 28-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Վերջինիս ղեկավար է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, աշխատանքային խմբի հիմնական գործառույթների մեջ են մտնում արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների ուսումնասիրումը, դրանց ենթակայության հարցի լուծումը, ինչպես նաև այդ հաղորդումների քննարկման, նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազներին գործնական աջակցության ցուցաբերումը:

Հրամանով Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազներին հանձնարարվել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները քննարկել և դրանց ընթացք տալ սեղմ ժամկետում:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, դրանցով նախաձեռնված քրեադատավարական գործընթացների վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունն օպերատիվ կերպով տրամադրելու շրջանակներում սերտորեն գործակցել ինչպես ՀՀ ԿԸՀ-ի, այնպես էլ ընտրությունները լուսաբանող լրատվամիջոցների, դիտորդական առաքելություն իրականացնող և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, պատշաճ և օպերատիվ լուսաբանմամբ ապահովել իրականացվող աշխատանքների հրապարակայնությունն ու թափանցիկությունը:

Աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից ընտական իրավախախտումների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին արագ արձագանքումն ապահովելու նպատակով օգոստոսի 29-ից Երևանի դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ 511603 հեռախոսահամարով:

Տպել
1184 դիտում

Ակցիա ՌԴ 102-րդ ռազմաբազայի դիմաց

Գյումրիում տոնվել է Հայրենիքի պաշտպանի օրը

Իրավիճակը կարգավորելու փոխարեն տնտեսավարողն անհիմն հրապարակումներ է արել սոցիալական ցանցերում. ՊԵԿ

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի ֆինանսական աղբյուրը՝ անհայտ կամ հույժ գաղտնի․ ՀՊՄՀ Restart

Մեր Կառավարությունը բացարձակապես չի միջամտել ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործին․ Արտակ Զեյնալյան

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, քննարկել բժշկական ապահովագրության մշակման հարցեր

Երեւանի «Սբ. Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 9-ամյա տղայի դի․ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Վարչապետը շրջայց է կատարել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (լուսանկարներ)

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը ցույց տվեց, որ Հայաստանում իսկապես գործարար նոր հնարավորություններ կան

Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

Մեկնարկել է Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին երկօրյա խորհրդաժողովը

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը․ ներկայացուցիչները հարցեր են ուղղում նաեւ ՀՀ վարչապետին

Միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Բժշկական համալսարանի ճաշարանը վարձակալածի հետ պայմանագիրը լուծարել են՝ բուհի պրոռեկտորին բուֆետի «նալոգ» չվճարելու համար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ թեյախմությանը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին Երեւան կժամանի հաջորդ շաբաթ

Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին

ԲՀԿ–ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետների հետևանքով 50 %-ի վնաս կրած գյուղատնտեսներին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ