Գնա գալիս եմ. սահմանադրական մարաթոնը սկսված է

29/08/2018 schedule17:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 27-ի համարում

 Չնայած իշխանություններին ներկայացրած «Արդարություն» դաշինքի ուլտիմատումի ավարտին դեռ երկու օր ժամանակ կա, սակայն, չսպասելով ընդդիմության նոտայի վերջնաժամկետին, կոալիցիան պատասխանում է, որ չի ընդունում ընդդիմության վերջնագրերը: Բացի «Արդարություն» դաշինքի արդեն հայտնի նախապայմաններից, երեկ «Ազգային միաբանություն» խմբակցությունը եւս ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանին էր ուղարկել սահմանադրական փաթեթի վերաբերյալ իրենց խմբակցության նախապայմանները, որոնց ընդունման դեպքում միայն այդ կուսակցությունը կմասնակցի սահմանադրական «այո» քարոզարշավին: «Ազգային միաբանության» պահանջը մեկն է՝ հանրաքվեից անմիջապես հետո, երկամսյա ժամկետում անցկացնել արտահերթ խորհրդարանական, դրանից հետո՝ արտահերթ նախագահական ընտրություններ:

Երեկ ԱԺ եվրոինտեգրման ժամանակավոր հանձնաժողովի վերջին՝ ամփոփիչ  նիստում հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը սպառիչ պատասխան տվեց նաեւ «Ազգային միաբանության» նախապայմանին. արտահերթ որեւէ ընտրություն Հայաստանում չի լինելու: Ինչ վերաբերում է ընդդիմության այն առաջարկին, որ երկրում վստահության մթնոլորտ ստեղծելու համար պետք է պատժվեն 2003-ի ընտրությունների կեղծարար բարձրաստիճան պաշտոնյաները եւ դա պետք է սկսել Սերժ Սարգսյանից, ապա մեր հացին ի պատասխան, թե ո՞րն է կոալիցիայի արձագանքն ընդդիմության այդ մի նախապայմանին, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ասաց.

«Գործող Սահմանադրության շրջանակներում ում որ պատժելու էին՝ արդեն պատժել են: Իսկ եթե ուզում են, որ ուրիշները եւս պատժվեն, դրա համար պետք է փոխել Սահմանադրությունը»: Այսինքն,  կոալիցիան հարկ չի էլ համարել քննարկել ընդդիմության նախապայմաններն ու դրանց առանձնապես լուրջ չի վերաբերում, քանզի, ինչպես ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը. «Երեք տարի է սպառնում են, որ հեսա կացինս սրած՝ գալիս ենք ծառը կտրենք. ո՞ւր են, սպասում ենք, սպասում, չկան ու չկան»:

Այսպիսով, ընդդիմությունն ու իշխանությունը Սահմանադրության  նախագծի բովանդակության մասով իրար հետ խոսելու եւ իրար ապացուցելու որեւէ բան այլեւս չունեն, եւ օգոստոսի 29-ի արտահերթ նստաշրջանը, որը հեռարձակվելու է ուղիղ եթերով, երկու կողմերն էլ վերածելու են քաղաքական դիվիդենտներ շահելու մրցավազքի: Կոալիցիայի անդամ պատգամավորները պատրաստել են մոտ երկու տասնյակ ելույթ, եւ մասնավորապես դաշնակցական եւ ՕԵԿ-ական պատգամավորների ելույթների առանցքն այն է լինելու, որ այո, երկրում անօրինականությունները բազմաթիվ են, կոռուպցիան, կաշառակերությունն ու բեսպրեդելը անցել է թույլատրելիի սահմանը, եւ եթե ժողովուրդն ուզում է, որ այս բեսպրեդելը շարունակվի, թող հետեւի ընդդիմության կոչին եւ դեմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին:

Կոալիցիան վստահ է, որ բեսպրեդելից փրկվելու իր ներկայացրած արգումենտն այնքան ծանրակշիռ է, որ ժողովուրդը չի ուտի ընդդիմության կտերը: Դժվար է ասել, թե ի՞նչ ազդեցություն կունենա ժողովրդի վրա կոալիցիոն պատգամավորների խմբակային կուտը, որոնցից գրեթե յուրաքանչյուրի գործունեության եւ անձի հետ կապված՝ հանրությունն ունի ոչ այնքան քնքուշ զգացումներ, բայց որ ստեղծված իրավիճակում ընդդիմությունն ունի հսկայական առավելություն՝ փաստ է: Եւ ընդդիմությունը, դատելով արտահերթ նստաշրջանին պատրաստվելու նրա ջանքերից, բաց չի թողնելու իր շանսը:

Յուրաքանչյուր ելույթի համար սահմանված 10 րոպեի ընթացքում «Արդարության» եւ «Ազգային միաբանության» պատգամավորները, իրար լրացնելով, կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի վարչակարգի օրոք տեղի ունեցած սահմանադրական բազմակի խախտումները, որոնցից յուրաքանչյուրը բավարար է գործող նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ հիմնավորելու համար, որ հանցագործ իշխանությունը երկրի հիմնարար օրենք փոխելու իրավունք չունի: Ի դեպ, օգոստոսի 29-ին ԱԺ ամբիոնից առաջին անգամ ելույթ կունենա նաեւ «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Ներկայացնելով գործող վարչակարգի քաղաքական եւ բարոյական նկարագիրը՝ ընդդիմությունը ժողովրդին կոչ կանի նոյեմբերին «ոչ» ասել սահմանադրական հանրաքվեին՝ դրանով սկսելով ժողովրդավարական հեղափոխությունը:

Դատելով վստահության այն ռեսուրսից, որ ընդդիմությունը դեռ ունի, միանշանակ է, որ ազատ եւ արդար ընտրությունների դեպքում իշխանությունների նախաձեռնած հանրաքվեն գրեթե շանս չունի ավարտվելու հաջողությամբ: Ի դեպ, օգոստոսի 29-ի արտահերթին մասնակցելու եւ ելույթ է ունենալու նաեւ Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջանի Բուքիքյոն, որին ընդդիմությունը մեկ արտահերթի ընթացքում պետք է փորձի բացատրել, թե ինչո՞ւ չի կարելի աջակցել հանցագործ ռեժիմին եւ թե ինչո՞ւ է պետք «ոչ» ասել ֆորմալ առումով նույնիսկ ամենալիբերալ Սահմանադրությանը: Ուստի, օգոստոսի 29-ը ու նրա հետեւանքներն իսկապես կարող են բեկումնային դառնալ հայաստանյան ներքաղաքական կյանքում:      

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1335 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում