Երևան
12 °C
Երևանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների վերաբերյալ լրագրողների հետ զրույցում այսօր մտավորականները ներկայացրեցին իրենց ակնկալիքներն ու մտահոգությունները: Խոսելով քաղաքապետի թեկնածուների մասին՝ բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ Դավիթ Գասպարյանն ասաց, որ այս անգամ Երեւանի քաղաքապետի թեկնածուների ցուցակը բավականին հաջող է, եւ որ ներկայացվածները բոլորն էլ ճանապարհ անցած անհատներ են:
Դավիթ Գասպարյանը կարեւորեց հետագայում Երեւանի քաղաքապետի «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչումների վերանայման հարցը. «Կան շատ պատահական մարդիկ, որոնք անգամ հարգանք ու պատիվ չեն ունեցել իրենց հայրենի գյուղերում, Էլ ուր մնաց՝ Երեւանի պատվավոր քաղաքացի: Անհրաժեշտ է վերանայել այս ցուցակը, սեղմել, կրճատել եւ թողնել արժանավորներին»,-ասաց նա:
Վերջինս մտահոգություն հայտնեց, որ Երեւանը լի է կիսատ շինություններով. «Քանդեցին շենքերը, տեղը ոչինչ չկառուցեցին՝ Երիտասարդական պալատը, Սեւան հյուրանոցը եւ այլն, շատ կան»:
Քանդակագործ Տիգրան Արզումանյանի կարծիքով՝ ավագանու անդամները պետք է լինեն փորձված եւ իմաստուն անձինք. «Ես շատ կուզենայի, որ նախքան ընտրությունները, ավագանու անդամի թեկնածուներն ուսումնառություն առնեին փորձառու մարդկանցից, հասկանային, թե ինչ բան է քաղաքը, քաղաքային տնտեսությունը: Դրանից հետո հանդիպեին, լսեին իրենց ընտրողներին»,-ասաց քանդակագործը:
Վերջինիս համոզմամբ՝ մայրաքաղաք Երեւանն այս վերջին տարիներին բարձիթողի վիճակում է գտնվում: «Շատ վատ բաներ են կատարվել՝ իրար գլխի կուտակված բարձրահարկ շենքեր, որոնք կառուցվել են մարդկանց բակերի հաշվին, դպրոցների գլխին: Պարզապես փողի գերիշխանություն է եղել»,-ասաց նա:
Երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը եւս այն կարծիքին է, որ կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցապատումը պետք է դադարեցվի. «Աստված չանի, թեթեւ երկրաշարժի կամ հրդեհի դեպքում փաստի առաջ կանգնենք, քանի որ ոչ մի փրկարարական մեքենա, ոչ մի տեխնիկա չի կարողանալու մոտենալ շենքերին»: Վերջինս նշեց մի քանի կարեւոր խնդիրների մասին, այն է՝ քաղաքի կանաչապատման, գերծանրաբեռնվածության եւ մի շարք այլ հարցեր:
«Հայաստանը պետք է ունենա որակյալ վերելակ արտադրելու գործարան, որի շնորհիվ ե՛ւ աշխատատեղերի հարց կլուծվի, ե՛ւ մարդիկ առանց վախենալու ու կյանքին վտանգ սպառնալու կկարողանան օգտվել վերելակներից»,-ասաց նա: Անդրադառնալով Երեւանի քաղաքապետի թեկնածուներին, մասնավորապես հանրության կողմից առավել քննարկվող Հայկ Մարությանին, մտավորականները կարծիք հայտնեցին, որ վերջինս նախ պետք է աշխատի, որ որոշ ժամանակ անց կարողանան գնահատական տալ:
«Այն շոուները, ֆիլմերը որոնք հեռուստատեսությամբ են ցույց տալիս եւ որոնց հեղինակն է Հայկ Մարությանը, դա բոլորովին չի նշանակում, որ նա չի կարող այս գործում հաջողակ լինել: Եթե մարդ մի բան որակով է անում, ապա վստահաբար կարող եմ ասել, որ այլ բան էլ նրա մոտ կստացվի»,-ասաց Տիգրան Արզումանյանը:
Եղիշե Պետրոսյանն ասաց, որ յուրաքանչյուր բնագավառում առաջնայինը կարեւորում է մարդու տեսակն ու արժեհամակարգը, բարձր է գնահատում մասնագիտականից եւ վստահություն հայտնում, որ մնացածը կազմակերպչական հարցեր են: «Ինչ վերաբերում է Հայկին, ապա ասեմ, որ նա տեխնիկական կրթություն ունի, թող ինձ ներեն շատ ու շատ մարդիկ, բայց տեխնիկական կրթությունը մեծ առավելություն է տալիս մարդուն՝ անալիտիկ մտածելակերպ եւ հստակ պատկերացնում առաջնային ու երկրորդական հարցերի վերաբերյալ»,-եզրափակեց Եղիշե Պետրոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԽոսույթը մեր ընկերության ու ԱԺ նախագահի միջև ցանկացած կապի առկայության շուրջ կեղծ է ու անհիմն. «Ռոյալ Կասկադ»
Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման հերթական նիստը, տրվել են հանձնարարականներ
Լուրերը, թե կառուցված շենքերն առնչություն ունեն Ալեն Սիմոնյանի հետ, սուտ են. «Ալիանս պլազա» ընկերություն
«Պետականության վերականգնման ուղիները» ցուցադրությունը տեսնելու սուր անհրաժեշտություն զգացի. վարչապետ
Խուզարկություններ են իրականացվում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում
100 ծրագրից միայն 5-ում ունենք խնդիր. Ավինյանը՝ մանկապարտեզներում հայտնաբերված թերությունների մասին
Մարմարիկում անհետ կորած 2-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
Դատախազը դատարան է հանձնել Մեղրաշենում սպանություն կատարելու համար մեղադրվող անձի վերաբերյալ վարույթը
Կարգապահական տույժ է կիրառվել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ
Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան. ՆԳՆ-ն արձագանքել է տարածվող լուրերին
Երևանցիներն ազատվեցին 2025-ի հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տուգանքներից. ինչպես վճարել հիմա
Դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում՝ կաշառք չի կարելի վերցնել. փոխքաղաքապետը՝ պաշտոնյաների ձերբակալության մասին
Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում ուսապարկից գումար գողացած օտարերկրացին ձերբակալվել է
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել
Երբ մատնում ես, որ 20 տարի բռնազավթած իշխանությունը կորցնելը «պրոբլեմ է», գյադայապետության գլավարներ. Սաֆարյան
Ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Կիբեռհանցագործությունների կանխարգելում և համագործակցություն» դասընթացին
Խոշոր խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվել է Արմավիրում
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնյա
514 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ-ն ամփոփել է ապրիլը
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Բախվել են «Օպել»-ն ու «Լադա Պրիորա»-ն. վերջինս վրաերթի է ենթարկել հետիոտնին ու գլխիվայր շրջվել
Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Սյունիքի մարզ
Երևանում անծանոթ տղամարդը մոտեցել է դպրոցից տուն վերադարձող 9-ամյա աղջկան, փորձել ուղեկցել նրան
Վատիկանը պատրաստ է ընդունել Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները. Թրամփ
Մեծամորում վագոն-տնակ է հրդեհվել և կից պատշգամբը
Բերման են ենթարկվել «Սրբազան պայքար»-ի աջակիցներ
Հրդեհ Արին Բերդի փողոցի չշահագործվող պահեստներում
Աղավնատուն գյուղում «Ֆորդ»-ը վրաերթի է ենթարկել անչափահաս քույր ու եղբոր. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է
Ռոբեր Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կլիզե՞ն իրենց թքածը և «քաղաքական կապիկին» դարձնեն վարչապետի թեկնածու
Ռոբերտ Քոչարյանը, իմ կարծիքով, առ այսօր վրեժ է լուծում հայ ժողովրդից․ Արամ Սարգսյան
Բետոնախառնիչը շրջվել է, բախվել գազատարին․ նոր մանրամասներ՝ Սիլվա Կապուտիկյան փողոցում բռնկված հրդեհից
Ռուսաստանի համար, եթե ՀՀ իշխանությանը ինքը չի նշանակել, դա իրեն թշնամի իշխանություն է․ Արամ Սարգսյան
Մի կիսամաշ ուզուրպատոր մեղադրում է մյուսին՝ 3-րդին իշխանությունը չկտակելու համար․ Չախոյան
Ռոբերտ Քոչարյանը իշխանության չի գա, որովհետև հին է․ Արամ Սարգսյան
Հեչ չի փոխվել․ Հարությունյանը հրապարակել է իր մանկության լուսանկարը
Դեպքը պլանավորված էր, և այդ պլանը շարունակվելու է․ Սարգսյանը՝ Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպի մասին
Ծոծորակդ կտեսնես, պետականության կորուստ չես տեսնի Հայաստանի համար․ Հակոբյանը՝ Քոչարյանին
Միակ բանը, որ Քոչարյանը կարող է կառավարել, սատկած առյուծն է. Ռուբեն Մեհրաբյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT