Քաղաքական ենթատեքստ չկա, խնդիրը տուրիզիմն է․ նախարարը՝ Լարսում կուտակումների մասին

Լարսում բազմաթիվ բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաների կուտակումների հիմնական պատճառը Վրաստանում տուրիստական սեզոնն էր։ Այս մասին սեպտեմբերի 4-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Նա նշեց, որ կուտակումների ժամանակ եղել են Վրաստանում, Լարսի անցակետում, եւ տեղեկացրեց, որ այնտեղ են եղել նաեւ ՌԴ տրանսպորտի նախարարության, մաքսային եւ սահմանապահ մարմինների ղեկավարները, որպեսզի կարողանանք համատեղ ինժեներական լուծումներ գտնել Լարսի անցակետն ընդլայնելու համար։ «Այդտեղ աշխարհագրական դիրքն այնպիսինն է, որ անսահմանափակ անցակետեր չեն կարող կառուցվել։ Մենք համոզվել ենք, որ այդ ժամանակ որեւէ քաղաքական նկատառում, ենթատեքստ չկար: Դա մեր միակ ճանապարհն է, ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Հակոբյանը:

Նա մանրամասնեց, որ ժամանակին, երբ կառուցվել է Լարսի ճանապարհը, գործել է Աբխազիայի ճանապարհը, Հարավային Օսիայի ճանապարհը, գործել է երկաթուղին: «Այն ժամանակ ոչ ոք չի հաշվարկել, որ երրորդ երկրից՝ Թուրքիայից կանցնեն դեպի Ռուսաստան, եւ ոչ ոք չէր հաշվարկել, որ Բաթումին կդառնար այդպիսի տուրիստական մեծ կենտրոն: Մեծ հերթերը վերաբերում են ոչ թե հայ վարորդներին, որոնց չափաբաժինը 25 տոկոս է ընդամենը, մեծ մասը հենց ռուսներն են հերթի կանգնած»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է Լարսին այլընտրանք ունենալուն, նախարարն ասաց, թե դա վերաբերում է միայն բեռնափոխադրումներին եւ դա Հարավային Օսիայի հատվածն է։

«Ներկայումս բանակցություններ են ընթանում ռուսական եւ վրացական կողմերի եւ շվեցարական SGS ընկերության միջեւ, որպեսզի այդ կազմակերպությունը կարողանա միջանկյալ այդ հատվածում կատարի մեր բեռնափոխադումները»,- հայտարարեց Հակոբյանը՝ հավելելով, որ խնդիրը Հայաստանի հարեւան երկրների՝ Վրաստանի եւ Ռուսաստանի տիրույթում է։

Տպել
987 դիտում

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են