Դատախազությունը պարզաբանում է ՀԺ-ի հրապարակումը՝ «Հյուսիս-հարավի» վերաբերյալ

«Հայկական ժամանակ» օրաթերթի սեպտեմբերի 6-ի համարի «Ավելի ծանր հանցանք կոծկելու համա՞ր» վերտառությամբ խմբագրական հոդվածում իրավական տեսանյունից սխալ մեկնաբանություններ ու եզրակացություններ են արվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրագործման ընթացքում թույլ տրված առերեւույթ չարաշահումների փաստի առթիվ ՀՀ դատախազությունում քրեական գործի հարուցման պատճառների, ինչպես նաեւ դրա վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրության նպատակների վերաբերյալ: Այս մասին ասված է «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակման առթիվ դատախազության պարզաբանման մեջ:

Մասնավորապես՝ ելնելով նրանից, որ քրեական գործը հարուցվել է 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշնելով եւ համատեքստից կտրելով ու քրեական իրավունքի հետ աղերս չունեցող մեկնաբանության ենթարկելով հաղորդագրության մեջ տեղ գտած «անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ» ձեւակերպումը՝ թերթը կասկած է հայտնում, որ նշված քրեական գործը կարող է հարուցված լինել ավելի ծանր հանցագործությունները «կոծկելու» համար: 

Նկատի ունենալով, որ նմանատիպ մեկնաբանություների հիման վրա հրապարակման մեջ արված սխալ ենթադրությունները հանրության շրջանում կարող են թյուրընկալումների տեղիք տալ՝ անհրաժեշտ ենք համարում նախ նշել, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքի եւ դրա վերաբերյալ պահանջված լրացուցիչ ահռելի քանակությամբ՝ 16 հատոր կազմող այլ փաստաթղթերի մանրամասն, համակողմանի ուսումնասիրության եւ վերլուծության արդյունքում ստացված՝ հարուցման պահին դրանցում առկա հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալների հիման վրա, որոնք այդ պահին բավարար հիմքեր են տվել քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցելու համար:

Քրեադատավարական ընթացակարգերից քիչ թե շատ տեղյակ ցանկացած անձ գիտի, որ դա որեւէ կերպ չի կարող սահմանափակել նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից նոր ապացույցների ձեռքբերման դեպքում պաշտոնատար եւ այլ անձանց արարքները ՀՀ քրեական օրենսգրքի նաեւ այլ հոդվածներով որակելու կամ վերաորակելու համար:

Երկրորդ՝ միանշանակ է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցանքը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ դիտավորությամբ կատարված արարք է: Նույնքան ակնհայտ է, որ հրապարակման մեջ շահարկման առարկա դարձված «անզգուշությամբ» հասկացությունը վերաբերում է ոչ թե նկարագրված հանցավոր արարքներին, այլ դրանց առաջացրած հետեւանքին, ինչը, ի դեպ, բառացիորեն նշված է հաղորդագրության մեջ՝ («...անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ»):

Ընդ որում՝ այն ոչ թե ինչ-որ թաքնված նպատակներից բխող, միտումնավոր տրված որակում է, ինչի մասին ակնարկ է արվում հրապարակման մեջ, այլ ուղիղ մեջբերում է օրենսդիր մարմնի կողմից ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայից եւ վերջինիս բաղադիչ է հանդիսանում:    

Տպել
2005 դիտում

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում