Բարեգործական համերգ «Սասունցիներ» որմնանկարի վերականգնման համար

ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի Հանրային ռադիոն եւ «Կադանս» անսամբլը համատեղ` սեպտեմբերի 17-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում նախաձեռնում են բարեգործական համերգ՝ նվիրված 20-րդ դարի նշանավոր գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարի վերականգնման, ամրակայման եւ նորոգման աշխատանքների իրականացման գործընթացին:

Բարեգործական համերգի տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթը կնվիրաբերվի այդ աշխատանքների իրականացմանը։ Համերգն անցկացվում է ՀՀ վարչապետի տիկնոջ բարձր հովանու ներքո։

Համերգի կազմակերպիչները արժեւորելով 20-րդ դարի նշանավոր գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի մեծ ավանդը հայկական արվեստում, ինչպես նաեւ կարեւորելով Վարպետի ստեղծագործությունների պահպանությունն ու հետագա սերունդներին այն փոխանցելու անհրաժեշտությունը, բոլոր մասնավոր ներդրողներին, բարերարներին ու անհատներին եւս կոչ են անում ֆինանսապես աջակցել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ապագա համայնքի (Էջմիածնի տարածաշրջան) մշակույթի տան նախասրահում գտնվող «Սասունցիներ» որմնանկարի (18x3.70 մ, նորահայտ հուշարձան, 1974 թ.) վերականգնման, ամրակայման եւ նորոգման աշխատանքների իրականացման գործընթացին:

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են. «Նշյալ որմնանկարը գտնվում է անմխիթար վիճակում եւ հրատապ վերականգնման կարիք ունի: Գործընթացն իրականացնելու նպատակով Վարպետի ժառանգ Զարուհի Մուրադյանի նախաձեռնությամբ իտալացի մասնագետներ Արա Զարյանի եւ Քրիստին Լամուղէի կողմից սեփական միջոցներով ուսումնասիրվել եւ մշակվել են նշյալ որմնանկարի նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչը կազմում է 6.160 (վեց հազար հարյուր վաթսուն) եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Վերականգնման աշխատանքները Ա. Զարյանի եւ Ք. Լամուղէի կողմից իրականացվելու են անվճար, իսկ հանգանակված գումարը ծախսվելու է անհրաժեշտ նյութերի գնման, կեցության ու ճանապարհաին ծախսերի վրա»։

Տոմսերի համար զանգահարել․ 060-276-00 կամ 091/ 094 526-477

Տպել
3020 դիտում

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են