30-ից բարձրին մենակ քիչ փողով հավաքարար կառաջարկեն, ու չեն գրանցե. Գյումրիում կայացավ Աշխատանքի տոնավաճառը

Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ եւ պետբյուջեի ֆինանսավորմամբ՝ Գյումրիում այսօր կայացավ Աշխատանքի 11-րդ տոնավաճառը: 33 գործատու 360 թափուր աշխատատեղ էր ներկայացրել: Դրանցից 300-ն առկա, 60-ը՝ սպասվելիք աշխատատեղերն են:Գործատուներից բացի առաջին անգամ Աշխատանքի տոնավաճառ էին հրավիրվել Գյումրու բոլոր ուսումնական հաստատությունների Կարիերայի կենտրոնների ներկայացուցիչները, ովքեր հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալ մասնագիտական թափուր աշխատատեղերին եւ իրենց հարցերն ուղղել գործատուներին՝ առանց միջնորդների:Այլ նորամուծություն էլ կար: Առաջին անգամ Աշխատանքի տոնավաճառում կար ներառական տաղավար: Նաեւ ստորագրվեց «9 քայլ դեպի աշխատաշուկա» հուշագիրը, որը վերաբերում էր աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը: Սա, մասնավորապես վերաբերում էր Գյումրիում հիմնվող «Առաջին ներառական փուռ եւ սրճարան» ծրագրի աշխատակազմի համալրմանը:Այս տարի, ըստ պատասխանատուների՝ մեծապես փոխվել է թափուր աշխատատեղերի որակը: Մատուցողից, բանվորից, առաքիչից ու հավաքարարից կտրուկ անցում է եղել ծրագրավորողներին, վեբ-դիզայներներին, ՏՏ ոլորտի մասնագետներին:

Գյումրիում հիմա մեծապես պահանջված են ճանապարհաշինարարները, քանի որ քաղաքը մեծ շինհրապարակ է հիշեցնում: Ամեն անկյունում շինարարություն է ընթանում՝ 10 շինկազմակերպությունների ներգրավմամբ: Հենց նրանք էլ որակյալ մասնագետների պակաս ունեն:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հույս հայտնեց, որ թեթեւ արդյունաբերությունում էլ տեղաշարժ կլինի: ««Սաստեքս»-ը, վերջապես երբ որ բացվի, առաջին փուլում 150 աշխատակցի պահանջարկ կունենա»,- ասաց քաղաքապետը:Այսօրվա տոնավաճառում ոմանք իրենց հարմար աշխատանքի հայտեր գտան, ոմանք ամեն տարվա նման բարկացած ու հիասթափված հեռացան:

«Գրեք 30 տարվա գործազուրկ»,- այսպես ներկայացավ գյումրեցի Հասմիկը: Ասաց՝ տոնավաճառն իզուր են կազմակերպել, ահագին էլ փող են ծախսել, բայց անօգուտ է: «Մի քանի երիտասարդի կարող է ընդունեն, բայց մեր տարիքով կանանց՝ չէ, ես չեմ հասկանում, ի՞նչ կմտածե իշխանությունը, մեզի ծերության օրով ի՞նչ թոշակ բդի տա, երբ որ մենք չունենք տարիքային ստաժ: Կառաջարկեն միայն հավաքարար, գումար էլ չկա, մինչեւ հասնիս տեղ, տվածները կծախսես: Բացի դրանից, չեն գրանցում: Ոչ մեկն էլ էդ աշխատանքի համար չի գրանցե հարկայինը, ու կմնաս առանց ստաժ: Կամ էդ դայակների տեղը: Ընչի՞ բդի 30 տարեկանն երտա դայակություն էնե, եւ ոչ  թե՝ 50-ը, ով որ փորձառու տատիկ է, փորձառու կին է: Մինչեւ երբ բդի էս տարիքային անհավասարությունը շարունակվի: Ուղղակի զայրացած եմ»,- ասաց նա:

Սրան հակառակ Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը տեղեկացրեց, որ այս տարի գործատուները մտափոխվել, երիտասարդների փոխարեն միջին տարիքի մարդկանց են նախընտրում, պահանջն էլ հիմնավորում են: «Գործատուներ ունենք՝ 35-ից 40 տարեկանի պահանջ են դրել, որովհետեւ մտավախություն ունեն, որ երիտասարդը շուտ է տեղափոխվում, հիասթափվում, իսկ միջին տարիքի մարդը կայացած է, փորձառու է, վստահելի է ավելի»:

Ընդհանուր առմամբ, 2018 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Շիրակի մարզում աշխատանք փնտրողների թիվը 15.600 է, որից 13.700-ը՝ Գյումրիում: Նրանցից գործազուրկի կարգավիճակ ունի 11 216-ը: Գրանցվածների 70 տոկոսը կանայք են: Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբին աշխատանքի է տեղավորվել 631 անձ:

Տպել
3160 դիտում

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն