ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի օրակարգով խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջեւ

07/09/2018 schedule20:58

Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում տեղի ունեցան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի օրակարգի հարցերով խորհրդակցություններ ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարությունների միջև: Միջոցառմանը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչություններից և ԱՊՀ գործադիր կոմիտեից, հայկական կողմը ներկայացնում էին ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը և Մոսկվայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը:

ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, խորհրդակցությունների օրակարգում էին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանին, ներառյալ՝ վերջինիս շրջանակներում ԱՊՀ անդամ-պետությունների համագործակցությանը, ՄԱԿ-ի 2030 կայուն զարգացման օրակարգին և ՄԱԿ-ի մարմիններում կայանալիք ընտրություններին վերաբերող հարցեր:

Սեպտեմբերի 6-ին ԱՊՀ խորհրդակցություններին հաջորդեցին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի օրակարգի հարցերի շուրջ ՀԱՊԿ անդամ-պետությունների խորհրդակցությունները, որոնց մասնակցում էին նաև ՀԱՊԿ-ում անդամ-պետությունների մշտական ներկայացուցչությունների, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներ։ Հայկական կողմը ներկայացված էր ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանի և ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանի մակարդակով։

Խորհրդակցություններին ընդգծվեց ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին քաղաքականության համադրման կարևորությունը:

Մասնակիցների կողմից պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկված հարցերի շուրջ շարունակել խորհրդակցությունները ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ մակարդակներում:

Տպել
947 դիտում

«Երկրապահ»․ ռազմական կապիտալիզմից մինչեւ ՀԿ

Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան

Վիգեն Չալդրանյանն ազատվել է կինոակադեմիայի նախագահի պաշտոնից. ԱՄՆ-ից հրաժարականի նամակ է գրել

Ինչ են անում ՊՆ բժիշկներն ու ականազերծողները Սիրիայում. մանրամասներ

Կրկին հեշտ մրցակից «Արսենալի» համար Եվրոպա լիգայում

Ողբերգական դեպք. Ֆրանսիացի լեռնագնացը մահացել է ՊՆ ուղղաթիռում

Երեւանի քաղաքապետարանը թափուր պաշտոնների համար մրցույթ է հայտարարել

Թալանել են Արագածոտնի մարզպետարանի վարչության պետի պաշտոնակատարի տունը. տարել են ոսկյա զարդեր եւ փող

Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան

Կոտայքի լեռներում ձնահոսքի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացիներին գտել են. ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ

Արցախում կան ծանրամարտի զարգացման հեռանկարներ. Նազիկ Ավդալյանը հանդիպել է Արցախի ԿԳ եւ սպորտի նախարարին

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Համաներման որոշումը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» վրա չի տարածվի անգամ մեկ առարկության դեպքում. Զեյնալյան

Չիրացված մեծ ներուժ կա. Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային

Թուրքիայի իշխանությունները 295 զինվորականի կալանելու օրդեր են տվել

Մեկնարկում է «Աշխատիր Հայաստան» արշավը. կառավարությունում տեղի է ունեցել քննարկում

Աշխատավարձը չպետք է գերխնդիր լինի. Արշակյանը` «Իմ քայլ»-ը դաշինքի հետ հանդիպման մասին

Հայաստանի իշխանությունները հետաքրքրված են շվեյցարական կապիտալի ավելի լայն ու ակտիվ ներկայացվածությամբ. Պապիկյան

Անցկացվում է Արմենակ Ուրֆանյանին նվիրված թաեքվոնդոյի առաջին հուշամրցաշարը

Կամ Գորգիսյանը թիվ է հնչեցնում առանց տիրապետելու կամ տիրապետում է, բայց միտումնավոր կեղծ մեսիջներ է հղում. Մանուկյան