ՀՀ-ում կանխորոշվել են դատախազության զարգացման ուղիները. Արթուր Դավթյան

12/09/2018 schedule12:06

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Յոհաննեսբուրգում ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի 23-րդ ամենամյա համաժողովին հանդես է եկել հաշվետվողականության եւ ինքնուրույնության սկզբունքների շրջանակներում դատախազական համակարգի կառավարման հիմնախնդիրների վերաբերյալ ելույթով:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, Արթուր Դավթյանը ողջունել եւ խիստ արդիական է համարել աշխարհում հանրային հաղորդակցության եւ քաղաքական ազդեցության տեխնոլոգիական զարգացման ներկայիս ժամանակաշրջանում դատախազական համակարգի անկախության ապահովման մարտահրավերը գլոբալ ֆորումի քննարկման առարկա դարձնելու հանգամանքը: Նա նշել է, որ ցանկացած երկրում արդյունավետ, վստահելի եւ լեգիտիմ արդարադատության համակարգի կայացման համար չափազանց կարեւոր է քաղաքական եւ տարատեսակ այլ ճնշումներից, ներգործություններից դատախազական համակարգի պաշտպանվածության, քաղաքացիական վերահսկողության իրավական երաշխիքների ներդրումն ու գործադրման պայմանների ապահովումը, ընդհանրական միջազգային ստանդարտների տեղայնացումը:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ այս ուղղությամբ Հայաստանում վերջին մի քանի տարիներին իրականացվել են նշանակալի գործնական քայլեր: «Հայաստանում կատարված սահմանադրաիրավական բարեփոխումները կանխորոշել են դատախազության զարգացման ուղիները, իսկ 2017թ. ընդունված եւ այս տարվա ապրիլից ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ օրենքը ստեղծել է դատախազության համակարգային եւ գործառույթային անկախության, հաշվետվողականության շարունակական ամրապնդման իրավական հիմքեր, որոնք ներկայումս ստանում են գործնական կիրառություն: ՀՀ դատախազությունը շարունակում է պարբերաբար կատարելագործել վերոնշյալ սկզբունքների իրականացման մեխանիզմները, որոնք առանցքային նշանակություն ունեն դատախազության կայուն զարգացման համար»,-իր ելույթում նշել է Արթուր Դավթյանը:       

Մանրամասն ներկայացվել են իրականացված բարեփոխումներով Հայաստանի դատախազության հաշվետվողականության, դատախազզության գործունեությանը միջամտելու անթույլատրելիության սկզբունքների իրագործման ներդրված կառուցակարգերը՝ սկսած ՀՀ գլխավոր դատախազին պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու նոր ընթացակարգերից մինչեւ դատախազների թեկնածուներին ներկայացվող պահանջների, նրանց պաշտոնի նշանակման, պաշտոնեական առաջխաղացման, խրախոսման եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու առավել թափանցիկ եւ հստակ լուծումները, հանցագործությունների քննությունների տարեկան արդյունքների հրապարակման, ԱԺ-ին դատախազության գործունեության մասին տարեկան հաղորդումներ ներկայացնելու օրենսդրական պահանջները:

Հարավաֆրիկյան Հնարապետությունում շարունակվող համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը երկկող հանդիպումներ է ունեցել մի քանի երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ՝ քննարկելով իրավական փոխօգնության ոլորտում, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության սերտացման ուղղությունները:

Տպել
1535 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է