Սիրիայում կալանավորվել է 53 մարդու կյանք խլած ահաբեկչության կազմակերպիչը

12/09/2018 schedule23:10

Թուրքիայի հետախուզական ծառայությունը Սիրիայի հյուսիսային Լաթաքիա քաղաքում հատուկ օպերացիա է իրականացրել, որի ընթացքում կալանավորվել է 2013թ. Թուրքիայի սահմանամերձ Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում ահաբեկչական գործողություն կատարած անձը (Յուսուֆ Նազիք): Կալանավորվելուց հետո նրան տեղափոխել  են Թուրքիա, հայտնում է Ermenihber-ը:

Հարցաքննության ժամանակ Նազիքը որոշ տվյալներ է հաղորդել ահաբեկչական գործողությանը մասնակցած մեկ այլ մարդու՝ Միհրաչ Ուրալի մասին: 

Նշվում է, որ թուրքական հետախուզությունը նշյալ օպերացիան իրականացրել է ինքնուրույն, առանց այլ երկրների ուժերի օգնության:

Հիշեցնենք, որ 2013թ. Մայիսի 11-ին Ռեյհանլըի քաղաքապետարանի շենքի առաջ չորս պայթյուններ էին տեղի ունեցել: Պայթել էին երկու ականապատված ավտոմեքենաներ: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է թուրքական «Աջիլջիլեր» կազմակերպությունը: Ահաբեկչության մեղադրանքով ձերբակալված բոլոր 13 անձիք Թուրքիայի քաղաքացիներ են: Պայթյուններն իրագործվել են հեռակառավարվող սարքերի միջոցով: Պայթյունների հետեւանքով, բացի 53-ի հասած մարդկային կորստից և ավելի քան 100 վիրավորներից, մեծ վնաս են կրել 452 աշխատատեղեր, 62 ավտոմեքենա, 304 բնակարան եւ տուն:

Տպել
1048 դիտում

Հրապարակվել է «Լավ երկրների» վարկանշային աղյուսակը. Հայաստանը բարելավել է դիրքերը, հայտնվել 45-րդ տեղում

Քոչարյանի իշխանավարման տարիներին սպառողների համար գազի գինն աճել է մոտ 2.5 անգամ. Հայկ Գեւորգյան

Վարչապետը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում (լուսանկարներ)

ՊԵԿ-ը հերքում է. նման պարգևատրումներ գոյություն չունեն

Ինքնախրախուսվել է նաեւ Շիրակի մարզպետը. փոխմարզպետները եւս դրամական պարգեւներ են ստացել

Էլեկտրահարման եղանակով Արփա գետից որսացել են ձկներ, պահել գետի ափին ու բռնվել

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ է գնացել հրավիրող կողմի հաշվին

Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումը

Սերժ Սարգսյանն այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Վանաձորցիները սպասում են ԱԺ պատգամավորի թեկնածուների «բարի կամքի դրսեւորմանը»

Արտաշատում հատուկ նշանակայինների մասնակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել (տեսանյութ)

Շուկայում փոփոխություններ են տեղի ունեցել, ներմուծող տնտեսվարողների քանակն է ավելացել. Շաբոյանը բենզինի գնի անկման մասին

Չեխիան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Հայաստանի հայցը

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀԿ-ական քաղաքապետերը նույնպես շարժվել են իրենք իրենց պարգեւատրելու իներցիայով

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Դարձել եք ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի ղեկավար. Սվիտալսկին՝ Միրզոյանին

Շտապ օգնության կանչերը շուտով կսպասարկվեն նաեւ թեթեւ մարդատար ավտոմեքենաներով

Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում