Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

21/09/2018 schedule18:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 21-ի համարում

Ինչ-որ անհասկանալի բաներ են տեղի ունենում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ռուսական «ՌԱՕ ԵԷՍ»-ին փոխանցելու գործընթացում: Անցած հինգշաբթի ՀՀ կառավարությունը իր հերթական նիստում քննարկել էր «ՀԷՑ»-ի ներկայիս սեփականատեր «Միդլենդ ռեսուրսեզի» խնդրանքը այդ ձեռնարկությունը «ՌԱՕ ԵԷՍ»-ին վաճառելու վերաբերյալ: Կառավարությունը, ըստ էության, որոշել էր տալ իր համաձայնությունը, սակայն վերապահում անելով, որ նոր գնորդը` «ՌԱՕ ԵԷՍ»-ը, պետք է ընդունի այն նույն պայմանները, որոնք դրված են եղել «ՀԷՑ»-ը 3 տարի առաջ «Միդլենդ ռեսուրսեզին» վաճառելու պայմանագրում: Եւ կառավարությունը ՀՀ էներգետիկայի նախարարությանը տվել էր երեք օր ժամանակ «շահագրգիռ կողմերի հետ բանակցելու» համար:

Ըստ կառավարության որոշման մասին պաշտոնական տեղեկատվության, այդ բանակցություններում «համաձայնության չգալու դեպքում որոշման նախագիծը համարվելու է չընդունված»: Այլ կերպ ասած, կառավարությունը սահմանել էր պայմաններ եւ տվել էր ժամանակ, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ը դրանք ընդունի կամ չընդունի: Կառավարության սահմանած ժամկետը արդեն ավարտվել է: Էներգետիկայի նախարարությունում երեկ տեղեկացանք, որ բանակցությունները չեն ավարտվել: Ուրեմն ի՞նչ, կառավարության որոշումը համարվում է չընդունվա՞ծ: Այսինքն՝ համարվում է, որ կառավարությունը չի՞ տվել իր համաձայնությունը «ՀԷՑ»-երը վաճառելու վերաբերյալ: Դե, իհարկե, ոչ: Ի՞նչ կապ ունի, թե կառավարությունը ինչ է գրել իր որոշման մեջ եւ ինչ ժամկետներ է դրել:

Այդ խիստ սահմանափակումները ձեւի համար են` որ բոլորը մտածեն, թե կառավարության համարձակությունը բավարարում է ռուսական ընկերության հետ հավասարը հավասարի պես խոսելու համար: Իրականում ինչպե՞ս կարող է ՀՀ կառավարությունը այս հարցում մերժել «ՌԱՕ ԵԷՍ»-ին: Իսկ մինչ էներգետիկայի նախարարությունը շարունակում է բանակցել «ՌԱՕ ԵԷՍ»-ի հետ, այդ ընկերության խորհրդի նախագահի տեղակալ Ա.Ռապոպորտը մի ընդարձակ հարցազրույց է տվել «Ռեգնում» լրատվական գործակալությանը եւ անդրադարձել «ՀԷՑ»-ի շուրջ ծավալվող իրադարձություններին: «ՀԷՑ»-ը 99 տարով կառավարման իրավունքը վարձակալությամբ վերցնելու մասին «ՌԱՕ ԵԷՍ»-ի հայտարարության շուրջ Ռապոպորտը տալիս է հետեւյալ մեկնաբանությունը.

«Առաջին հերթին անգլոսաքսոնական իրավունքը թույլ տալիս է նման ժամկետներ շոշափել, եւ մենք դրանից օգտվեցինք: Երկրորդը` մենք չենք ծրագրում կառավարիչ լինել 99 տարի, այլ մտադիր ենք դառնալ ցանցերի սեփականատերը ամենամոտ ժամանակներում»: Այսինքն՝ Ռապոպորտը հայտարարում է, որ կառավարման իրավունքը 99 տարով վարձակալելու պայմանագիրը ընդամենը հնարք է եղել, պարզ ասած, մեքենայություն, որպեսզի հետագայում ցանցերը առանց խնդիրների դառնան «ՌԱՕ ԵԷՍ»-ի սեփականությունը: Նման պարագայում որեւէ նորմալ երկրի կառավարություն կհայտարարեր, որ ինքը չի ուզում որեւէ գործնական հարաբերություն ունենալ այդպիսի ընկերության հետ եւ չէր ունենա: Իսկ մերոնք դեռ բանակցում են:

Ռապոպորտը անդրադարձել է ՀՀ էներգետիկայի ոլորտում մոնոպոլիստ դառնալու հավակնությունների մասին մեղադրանքներին: «Կտրականապես համաձայն չեմ»,- ասում է Ռապոպորտը եւ պարզաբանում, որ ներկայումս «ՌԱՕ ԵԷՍ»-ը տիրապետում է միայն «Սեւան-Հրազդան» կասկադին, ինչը ՀՀ էներգաարտադրող հզորությունների միայն 10 տոկոսն է: Ինչ վերաբերում է ատոմակայանի կառավարմանը, ապա Ռապոպորտի ասելով՝ «ՌԱՕ ԵԷՍ»-ը այն ստանձնել է մեր կառավարության խնդրանքով: Իսկ «Գույք պարտքի դիմաց» գործարքով Ռուսաստանին անցած «Հրազդանի ՊՇԷԿ»-ի կառավարումը «ՌԱՕ ԵԷՍ»-ը իրականացրել է միայն անցման շրջանում դրա բնականոն գործունեությունը ապահովելու համար:

Այլ կերպ ասած, ՀՀ գրեթե բոլոր խոշորագույն էներգաարտադրող հզորությունները այսպես թե այնպես կապված են կամ կապված եղել են «ՌԱՕ ԵԷՍ»-ի հետ: Եւ այս պարագայում պնդումները, թե «ՌԱՕ ԵԷՍ»-ը հավակնություններ չունի Հայաստանում մենաշնորհ դիրք գրավելու կամ, ինչպես ասում են, դառնալու «ուղղահայաց ինտեգրացված մոնստր», ճիշտն ասած, այնքան էլ համոզիչ չեն: Կամ՝ ինչպե՞ս կարելի է պնդել, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ը նման հավակնություններ չունի այն դեպքում, երբ ինքը` Ռապոպորտն է իր հարցազրույցում հայտարարում, թե իրենք լուրջ մտադրություններ ունեն ձեռք բերել «Հրազդանի ՊՇԷԿ»-ի 5-րդ բլոկը:

««Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը «Գազպրոմի» հետ համատեղ, ի կատարումն Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի որոշումների, մարտի 15-ին ներկայացրել է հայտ համապատասխան առաջարկությամբ: Մենք հույս ունեինք պատասխանը ստանալ մեկ ամսվա ընթացքում, բայց ցավոք, մինչ օրս տեղեկություններ չենք ստացել»,- ասում է Ռապոպորտը: Ինչպես տեղեկացանք ՀՀ էներգետիկայի նախարարությունից, գոնե այս պահին 5-րդ բլոկը «ՌԱՕ ԵԷՍ»-ին հանձնելու մասին որոշում կայացված չէ: Ավելին, նախարարությունում համոզմունք են հայտնում, որ 5-րդ բլոկի շուրջ հաջող բանակցություններ են ընթանում Իրանի հետ եւ այդ բանակցությունները, կարելի է ասել, արդեն հաջողությամբ ավարտվում են: Բայց սա ոչ մի կերպ չի հերքում այն պնդումը, թե «ՌԱՕ ԵԷՍ»-ը ուզում է դառնալ «ուղղահայաց ինտեգրացված» ընկերություն ՀՀ էներգետիկայի բնագավառում:

Ինչպիսի՞ն է հիմա պատկերը: «ՌԱՕ ԵԷՍ»-ը, որը ՌԴ պետական ընկերություն է, հանդիսանում է «Սեւան-Հրազդան» կասկադի սեփականատերը: Կառավարում է Ատոմակայանը: ՌԴ կառավարության սեփականությունն է նաեւ «Հրազդանի ՊՇԷԿ»-ը, եւ այն «ՌԱՕ ԵԷՍ»-ին փոխանցելը ընդամենը տեխնիկայի հարց է: Այսպիսով, «ՌԱՕ ԵԷՍ»-ը կարող է շուտով տնօրինել Հայաստանի էներգաարտադրող հզորությունների 70 տոկոսին եւ կտնօրինի նաեւ ամբողջ էներգաբաշխումը: Ուրեմն ի՞նչ, «ՌԱՕ ԵԷՍ»-ը «ուղղահայաց ինտեգրացված մոնստր» չէ՞: Այլ կերպ ասած, «ՌԱՕ ԵԷՍ»-ի առաջին դեմքերից մեկը` Ա.Ռապոպորտը, նայելով մեր աչքերին, հայտարարում է, որ մածունը սեւ է: Իսկ մենք ստիպված ենք հավատալ, քանի որ մենք նրանց ֆորպոստն ենք:

Հայկ Գեւորգյան 

Տպել
3031 դիտում

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո. ուղիղ

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ