Մեր թիմի հանդեպ սև PR է օգտագործվում. Հայկ Մարությանը քվեարկեց

Քաղաքականությունը թիմային գործընթաց է, եւ բոլորը քվեարկում են թիմին, իսկ թիմի մեջ կան բոլորը: Այս մասին, Երեւանի ավագանու ընտրություններում՝ 07/49 ընտրատեղամասում, քվեարկելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, թե քաղաքացին քվեարկելով Հայկ Մարությանի օգտին, իրականում ձայն է տալիս նրա՞ն, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Քաղաքականությունը թիմային գործընթաց է, եւ բոլորը քվեարկում են թիմին, թիմի մեջ կան բոլորը»։

Իսկ հարցին, թե նախընտրական քարոզարշավին վարչապետի այդչափ մասնակցությունն արդյո՞ք վարչական ռեսուրսի օգտագործում չէ, Հայկ Մարությանը նշեց. «Ընդհանրապես այդպես չեմ մտածում, վարչապետը «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է եւ իրավունք ունի մասնակցելու քարոզչական ամբողջ գործընթացին եւ դա իր որոշելիքն է՝ ինչքան կմասնակցի, ինչքան՝ ոչ»,- ասաց նա:

Պատասխանելով ՀԺ-ի հարցին՝ ինչու՞ վարչության մյուս անդամները չեն մասնակցել նախընտրական քարոզարշավին, մասնավորապես, Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, Հայկ Մարությանն ասաց, որ դա իրենց որոշելիքն է, կարող են իրենց հարցնել։ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն ընտրախախտումների ահազանգերի հետ կապված խորհուրդ տվեց դիմել շտաբի պետին:

Լրագրողի հարցին՝ եթե «Իմ քայլը» դաշինքին չհաջողվի մեծամասնություն կազմել՝ պատրա՞ստ է կոալիցիա կազմել այլ ուժերի հետ, Մարությանը պատասխանեց.

«Ինձ համար անձամբ եւ մեր թիմի համար, ամենակարեւորը Երեւանը դարձնել մեր երազանքների քաղաք, թե դա ինչ ճանապարհներով կլինի, կարեւոր չէ, դրա համար մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել եւ բոլորի լավ մտքերը, պայծառ մտքերն անպայման օգտագործելու ենք»։

Լրագրողի դիտարկմանը, թե նախորդ ընտրություններում ՀՀԿ–ի ընտրակեղծարարներն այս օրերին շրջում էին իր հետ, ինչպես կմեկնաբանի դա, Հայկ Մարությանն ասաց. «Այս օրերին, երբ ես շրջում էի քաղաքում, մեզ միանում էին  տարբեր մարդիկ, որոնց 90 տոկոսին ես չէի ճանաչում, մեր ժողովուրդն են, մեր քաղաքացիներն են եւ ես իրավունք չունեմ մեկին ասեմ՝ միացի, մեկին՝ ոչ։ Մարդն իրավունք ունի միանալու մեր քարոզարշավին։ Ինձ համար բոլորը  շարքային քաղաքացիներ են»։

Հարցին՝ նորմա՞լ է համարում, որ ընտրակեղծարաները իր հետ են շրջել Հայկ Մարությանն ասաց, որ ինքն արդեն այդ հարցին պատասխանել է եւ հավելեց. «Ես, ի տարբերություն ձեզ, չեմ ճանաչում հանրապետական ընտրակեղծարարներին, ընդհանրապես չեմ ճանաչում»։

Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ իրենց ուժի հանդեպ սև PR-ի էլեմենտներ են օգտագործվում: Նրա խոսքով՝ տարբեր սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, նյութեր են հրապարակվում: «Շատ ուժեր ասում են՝ այսպես, այնպես է եղել, բայց իմ տեսակետից՝ մեր թիմի հանդեպ սև PR է օգտագործվում: Ընդհանրապես ընտրարշավն այն է, ինչ տեղի ունեցավ: Ամբողջ աշխարհում այդպես է, ուղղակի մենք սովոր չենք դրան: Նախկինում մեզ մոտ ընտրարշավերի ժամանակ ոչ մի բան չէր կատարվում, ամեն ինչ լավ էր, իսկ ընտրություններից հետո սկսվում էին հետընտրական պրոցեսներ: Այստեղ հակառակը տեղի ունեցավ, ինչպես տեղի է ունենում աշխարհում: Սկզբից գնում է ընտրարշավը, կրքերը բորբոքվում են, իսկ ընտրություններից հետո ամեն ինչ հանդարտվելու է»,- նշեց նա:

Հայկ Մարությանը ընտրական տեղամաս էր եկել դստեր հետ։

Տպել
3562 դիտում

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն