Երևան
12 °C
2019 թվականից կմեկնարկեն «Արփա-Սեւան» թունելի աշխատանքները, ինչը ենթադրում է, որ 270 մլն խմ լրացուցիչ ջուր հնարավոր կլինի հասցնել Սեւանա լիճ: Ազգային ժողովում «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Սրան զուգահեռ ջուրը տեղափոխելը եւ դրա հաշվին լրացուցիչ ջրառ իրականացնելը մեր պլանների մեջ չի մտնում: Կարծում ենք, որ մինչեւ 1903,5 մետր մակարդակը հասնելը պետք է շարունակական գնանք լճի մակարդակի բարձրացմանը: Սակայն կտրված չլինենք այլ խնդիրներից, մասնավորապես՝ ափամերձ հատվածների մաքրման աշխատանքներից»,- ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ ՀԷԿ-երը լրացուցիչ ջրառ են իրականացնում ջրամբարներից, որի հետեւանքով էլ անհրաժեշտություն էր առաջացել այս տարի լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել: Նախարարի խոսքով, այդ տվյալները փոխանցել են բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնին՝ լրացուցիչ ստուգումներ իրականացնելու համար:
«Հայաստանում ձեւավորվում է 7-8 մլրդ խմ մակերեւութային ջրային ռեսուրս, իսկ մեր ջրապահանջարկը մոտ 2 մլրդ խմ է: Սա նշանակում է, որ մենք ունենք 4 անգամ ավելի շատ ջուր, քան մեր այս պահի պահանջարկն է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ 2030 թվականին մակերեւութային ջրային ռեսուրսները 11 տոկոսով կնվազեն, միաժամանակ ջրապահանջարկը ավելանալու է:
2002 թվականից հետո Սեւանա լճի շուրջ 4 մետր բարձրացման արդյունքում զգալի թվով թռչուններ վերադարձել են Սեւանա լիճ, մասնավորապես՝ Մեծ ձկնկուլ, քաջահավ: Նախարարն անդրադարձավ նաեւ կողակի վերարտադրման ծրագրին. «Կողակը ոչ միայն Սեւանա լճի էնդեմնիկ ձկնատեսակ էր, նաեւ միակ ձկնատեսակն է, որ օրգանական նյութերն է ուտում եւ դրանով սանիտարի դեր էր խաղում Սեւանա լճի համար: Բնապահպանության նախարարությունը նախատեսում է կազմակերպել կողակի արհեստական վերարտադրման աշխատանքներ»,- ասաց նա:
Նախարարը հայտարարեց, որ Սեւանա լճի ափամերձ տարածքներում կան ոչ միայն շենք-շինություններ, որոնք լճի մակարդակի բարձրացման 1903 նիշից ցածր են, այսինքն՝ ապօրինի են եւ ենթակա են քանդման, նաեւ կան նման շենք-շինություններ, որոնք սեփականության վկայականներ ունեն ազգային պարկի տարածքում:
«Սահմանված նիշից ցածր բոլոր շինություններն ապօրինի են, բացառությամբ սովետական միության ժամանակներից մնացած որոշակի հիդրոհանգույցների ու պոմպակայանների. ինչ վերաբերում է սեփականության վկայականներին, որոշ դեպքեր կան, որ ստացել են, մասնավորապես՝ ամբողջական թաղամասեր եւ նոտարի, դատավորի կողմից գործողությունները, որ իրականացվել են, հաշվի չեն առել սահմանափակումները, բայց օրենսդրորեն՝ այդ նիշից ցածր բոլոր շինությունները համարվում են անօրինական»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ դրանց քանդման հետ կապված արդեն իսկ արվել են նախնական հաշվարկներ՝ որոշելու շինության 1 քառակուսի մետրի քանդման արժեքը, եւ գումարը բավականին մեծ է: Ըստ օրենքի՝ այդ քանդման աշխատանքները շենք-շինությունների սեփականատերերի պարտականությունն են, եթե չեն անում, ուրեմն պետությունը դա պետք է անի դատական պրոցեսով: Նման շինությունների քանակը 5 հազար է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT