Թողնում եմ ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնը. Աշոտ Սիմոնյան

ՀՀ Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Աշոտ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջով հայտարարել է, որ թողնում է մարզպետի պաշտոնը:

«Հարգելի′ եւ արդեն հարազատ դարձած գործընկերնե′ր,

Արագածոտնի մարզի սիրելի′ ժողովուրդ

Պայմանավորված վերջին ներքաղաքական իրադարձություններով եւ հիմք ընդունելով Հ.Յ.Դաշնակցության 02.10.2018թ հայտարարությունը՝ իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին՝ այսօր դարձյալ թողնում եմ ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնը: 

Մեկ տարին, անշուշտ, բավարար չէր իրագործելու համար այն բոլոր ծրագրերը, որոնք կնպաստեին մարզի զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Այնուամենայնիվ, իմ ամենօրյա եւ հետեւողական աշխատանքով փորձել եմ ամեն կերպ կյանքի կոչել այն տեսլականը, որն ունեի մարզի, ինչու չէ նաեւ Երկրիս զարգացման համար:

Որպես մարզի հոգսերին քաջատեղյակ մարդ՝ արել եմ ամեն ինչ, որ մարզի բնակիչը ի դեմս մարզպետի տեսնի ոչ թե պաշտոնյայի, այլ իր հոգսը կիսող սրտացավ մարդու: 

Կարծում եմ, որ հաջողել եմ, եւ դրա վկայությունը նաեւ այն արձագանքն է, որ ստացել եմ ձեզանից, իմ սիրելի′ արագածոտնեցիներ:
Ուրախ եմ, որ դեռեւս 2017թ. հուլիսից ինձ համար առանցքային սկզբունք դարձրած ազնիվ աշխատանքն ու արդարության պահանջը այսօր դարձել է նաեւ հասարակության կամքը:

Սիրելի′ գործընկերներ, շնորհակալ եմ համատեղ աշխատած այս ժամանակահատվածի համար: Շնորհակալ եմ, որ ձեր վստահությամբ եւ աշխատանքով օգնեցիք կյանքի կոչելու մի շարք ծրագրեր, հասնելու շոշափելի արդյունքների եւ գրանցելու ձեռքբերումներ տարբեր ոլորտներում: 

Չորս ամիս առաջ, երբ վերանշանակվեցի ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնում, լի էի հավատով, կիսատ թողածս շարունակելու անկոտրում կամքով՝ նոր իրականությունը դիտելով որպես ծրագրերիս իրականացման պարարտ հող, այսօր, սակայն, հեռանաում եմ մտահոգությամբ եւ տագնապով: 
Հարգելի′ գործընկերներ, պարզապես յուրաքնաչյուրս պետք է գիտակցի, որ հենց իրենից է սկսվելու այն փոփոխությունը, որն ինքն ակնկալում է:
Խաղաղություն Երկրիս, եւ Աստված պահապան մեզ բոլորիս»,- գրել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հայտարարեց, որ ԲՀԿ եւ ՀՅԴ անդամ նախարարներն ու մարզպետները կարող են արդեն իրենց ազատված համարել: Նշենք նաեւ, որ վերոնշյալ կուսակցությունները ներկայացնող նախարարները արդեն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Տպել
2563 դիտում

Հայաստանում է Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Հարգելի դատավոր, դուք «դռների տակ վնգստացող դատավորների» ցուցակո՞ւմ եք․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը

«Ռոմա»-ի երկրպագուները երգ են նվիրել Մխիթարյանին (ձայնագրություն)

Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն. նա հոկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Հայաստան

Փաշինյանի ԱՄՆ այցին ընդառաջ. ինչպես է ադրբեջանի քարոզչական նյութը հայտնվել է հայկական մամուլում

Նոյեմբերյանի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Եթե գրավ չկիրառվի, նշանակում է՝ ուղղակի նպատակ ունեն դատը ձգձգելով՝ պատժել․ Լեւոն Քոչարյան

Երբեք թուլ չեմ տա արատավորել իմ անունը. Նազենի Հովհաննիսյան

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը նրան գրավի դիմաց ազատ չարձակեց

Վանաձորում աթլետներն արմատուրաների վրա քար են դնում, որ վազելիս վրաները չընկնեն (տեսանյութ)

Պաշպանությունից մինչև քաղաքական ու մշակութային հարցեր. Մնացականյանն ընդունել է Լիբանանի ազգային պաշտպանության նախարարին

Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք. վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Երևանում կայացել է ԵՄ Արտաքին ներդրումային պլանի մեկնարկային միջոցառումը․ փոխնախարարը կարևորել է պլանի ներդրումը ՀՀ-ում

Ըմբիշներ Կաջոյանն ու Բերիանիձեն նույնպես մեդալների համար չեն պայքարի աշխարհի առաջնությունում

Հրայր Թովմասյանի սանիկին՝ ԱԺ Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետին, մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

1 մլն 190 հազար դոլարի լվացում. Միհրան Պողոսյանի մեղադրանքը լրացվել է

Որակական չափանիշների հարցում որևէ կոմպրոմիս չի կարող լինել. վարչապետը՝ ճանապարհաշինության մասին

Հաղորդավար Ժակը հեռացել է Հ1-ից. կատարելության հասնելու ճանապարհին նա խանգարո՞ւմ էր

Արտակ Բուդաղյանը պարգեւատրվեց Արիության մեդալով