Աննա Հակոբյանը զենքից պատրաստված զարդեր կգնի գյումրեցի արվեստագետ Արտակ Թադեւոսյանից

10/10/2018 schedule18:16

Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասնակիցներին կնվիրի զենքից պատրաստված զարդեր: Կրակված փամփուշտների պարկուճներից կանացի զարդերը գյումրեցի Արտակն է պատրաստում: 2.5 տարի առաջ խաղաղության իր կոչն Արտակն այսպես ուղղեց աշխարհին: Փամփուշտներն, ասում է՝ կրակելու համար չեն, դրանք պետք է լռեն: Եվ պետք է լռեն հավերժ:Զենքից զարդ պատրաստելը մեծ վճռականություն է պահանջել Արտակից: Սկզբում մտահղացումը զուտ ապրուստի միջոց էր: Վստահ լինելով, որ գնորդ չի ունենալու՝ շարժվել է իր մտքին ընդառաջ: Պարկուճից առաջին զարդը 2.5 տարի առաջ Արտակը կնոջ համար է պատրաստել: Դա թեւնոց էր՝ խորհրդանշական նռենու պատկերով: Ասում է՝ մինչ օրս Հայարփին այն սիրով է կրում: Բայց բոլորը չէ, որ կարող են կրել զարդեր, որոնք պատրաստված են զենքերից, քանի որ զենքը հիմնականում մահվան հետ է ասոցացվում:«Աշխատանքներս բացառապես զենքից են: Սկզբում խառնաշփոթ էր մոտս, զենքի հետ կապված ասոցացիան մի քիչ վատ է, մարդիկ զենքի հետ են կապում մահը, բայց երբ դու դրա էներգետիկան փոխում ես, զենքը էլ չի դառնում մահաբեր, ինչքան էլ դրա ասոցիացիան վատը լինի, զարդի տեսքով էլ չարիք չի բերի: Իմ նպատակը խաղաղություն քարոզելն է: Մարդիկ պետք է հասկանան, որ նույն հաջողությամբ դանակը ե՛ւ հաց է կտրում, ե՛ւ կարող է չարիք լինել, կամ՝ նույն կացինը»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Արտակը:Գյումրեցի արվեստագետը հպարտ է, որ վարչապետի կինն իր աշխատանքներն է ընտրելու՝ բռնած դժվարին ճանապարհին: Աննա Հակոբյանին չի տեսել, բայց հանդիպմանն անհամբեր սպասում է: Իր մասին Աննան իմացել է Տերյան մշակութային կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ: Առաջիկայում կհանդիպեն եւ հնարավոր համագործակցության հստակ պայմանավորվածություն ձեռք կբերվի, ասում է Արտակը:Ամիսներ առաջ Արտակին դժվար ընտրության առաջ է կանգնեցրել զինծառայությունն ավարտած եւ տուն վերադարձած մի զինվոր: Թշնամու դիվերսիան կասեցնելուց հետո թշնամու կողմից մի պարկուճ էր հետը տուն բերել: Երբ Արտակի մասին լսել է, որոշել է այդ մահաբեր պարկուճը որպես խաղաղության խորհրդանիշ իր մոտ պահել:

«Դիրքի ավագ է եղել էդ ժամանակ: Երբ բերեց էդ պարկուճը, սկզբի պահին ճիշտ է, մի  տեսակ դժվար էր, որովհետեւ ինչ-որ մեկին վերջը խոցել էր դա, որ մեր երեխեն չէր: Բայց հետո հասկացա, որ իմ արվեստն ու ստեղծածս չունի մարդկային պատկանելություն: Դրա համար էլ ասի՝ չէ, ավելի լավ է մտածեմ, որ ծնվի մի գաղափար: Ու միտք եկավ, որ էդ պարկուճը դնեմ խաչի մեջ, որ խաղաղություն քարոզեմ: Հենց էդպես էլ ստեղծվեց առաջին  «Խաղաղության խաչը»: Ես սերտիֆիկատն էլ ունեմ, ու հենց դրա հետ եմ խաչը տալիս»,- պատմեց Արտակը:Լուսանկարում «Խաղաղության խաչը»-ն է

Զարդերը, որոնք Արտակը ե՛ւ վաճառում, ե՛ւ նվիրում է, խիստ մշակման չեն ենթարկվում: Դրանք ո՛չ հալեցվում են, ո՛չ թրծվում: Ոսկերչական ոչ մի հնարք: Արտակն անում է ամեն ինչ զենքի նախնական տեսքը պահպանելու համար: «Օրինակ էս մատանին, (ցույց է տալիս զարդերից մեկը), ստացել եմ սնայպերի պարկուճից ու ես իրան ամբողջական թողել եմ, իսկ 12 տրամաչափի որսորդական փամփուշտն էլ  ծառայել է որպես մատանու մաս: Որ նայում ես էդ փամփուշտը պարզ երեւում է»:Զենքերից զարդեր պատրաստելը մեծ գաղափարախոսություն ունի իր մեջ: Արտակն ասում է՝ խաղաղության կոչից բացի կարողացել է երկու տարում կարծրատիպ կոտրել: Ոսկի սիրող հայ կանայք մեծ հաճույքով են գալիս իր տեսականուց զարդեր ընտրելու, որ ե՛ւ նվիրեն, ե՛ւ կրեն: 5000 դրամից սկսած զարդեր ունի վաճառքում:«Ով կրի զարդը, կդառնա խաղաղության մեսիջի կրողը, փոխանցողը նաեւ: Դրա համար էլ վաճառելուց բացի, շատ զարդեր էլ կնվիրեմ, որ շատերն ունենան, որ աշխարհը տեսնի ու հասկանա՝ փամփուշտները ոչ թե կյանքեր խլելու, այլ կյանքն առավել գեղեցիկ դարձնելու համար են»:Իր այս գաղափարը հիմա մարմին ու հոգի կառնի Աննա Հակոբյանի շնորհիվ: Վարչապետի կնոջ խաղաղության կոչին աշխարհը կմիանա, առաջին քայլերը շատ վստահ են արված: Այն զարդերը, որոնք պատրաստված են զենքերից արձակված փամփուշտների պարկուճներից՝ այսուհետ կխորհրդանշեն կյանք, գեղեցկություն, ներդաշնակություն, եւ ոչ երբեք մահ ու սարսուռ, կլինեն համերաշխության վկաներ՝ մատանիների, թեւնոցների, վզնոցների տեսքով:

Տպել
14352 դիտում

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը