Ազատամուտի համայնքապետը տեղյակ չէ, որ հետախուզման մեջ է գտնվում եւ լիազորությունները դադարեցվել են

Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի նկատմամբ երեկ հետախուզում է հայտարարվել, Տավուշի մարզի դատախազի որոշմամբ՝ նրա լիազորությունները դադարեցվել են: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Հարցին, թե ինչի՞ համար է մեղադրվում Մարտիրոսյանը, Խաչատրյանը պատասխանեց. «Ժորա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ն մասով՝ ինքնիրավչություն կատարելու համար»: Վերոնշյալ հոդվածը նախատեսում է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Ճշտող հարցին, թե Մարտիրոսյանը փախուստի՞ է դիմել, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Խաչատրյանը պատասխանեց. «Տավուշի մարզային դատախազը ուրբաթ օրը իրենց վարույթում քննվող քրեական գործում Մարտիրոսյանին ներգրավել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ երկրից չհեռանալու մասին, իսկ արդեն երեկ դատախազը համայնքապետի նկատմամբ հետախուզում է հայտարարել եւ դատախազի որոշմամբ՝ լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:

ՀԺ-ին հաջողվեց կապ հաստատել նաեւ հետախուզման մեջ գտնվող Ազատամուտի համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի հետ:

- Պարոն Մարտիրոսյան, դատախազությունը ձեր նկատմամբ հետախուզո՞ւմ է հայտարարել:

- Ես հիմա հիվանդանոցում եմ` սրտաբանականում պառկած եմ: Այդ ցույցերը, որ արել են, դրանից եմ ես հայտնվել հիվանդանոցում: Ես հետախուզման մեջ չեմ, վատացել եմ, եկել եմ հիվանդանոց:

- Ձեր լիազորությունները ժամանակավորապես դադարեցրել են, տեղյա՞կ եք:

- Ես հրաժարական չեմ տվել: Սուտ են ասում, ես հրաժարական չեմ տվել, ես փախած չեմ: Ես մեր ոստիկանության պետի տեղակալին եմ ասել, որ պառկած եմ այստեղ:

- Իսկ ինչո՞ւ է ձեզ ինքնիրավչություն կատարելու համար մեղադրանք առաջադրվել:

- Ես չգիտեմ, ես ոչ կարդացել եմ, ոչ տեսել: Ի՞նչ հոդված են դրել:

- Ինքնիրավչություն կատարելու համար եք մեղադրվում:

- Սուտ բաներ են գրում: Ես ո՞նց կարամ տենց բաներ անեմ: Ես օրենքի սահմաններում եմ աշխատում: Առանց ավագանու ես որեւէ քայլ արած չեմ:

Համայնքապետի հետ զրույցից հետո ՀԺ-ն դարձյալ զրուցեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանի հետ: Խաչատրյանը նշեց, որ ճշտել են ոստիկանությունից, Մարտիրոսյանը տեղյակ չի պահել նրանց այն մասին, որ հիվանդանոցում է: Իսկ չներկայանալն արդեն հիմք է հետախուզման մեջ լինելու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ից Ազատամուտում բողոքի ակցիաներ էին սկսվել: Համայնքի բնակիչները պահանջում էին համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը: Վերջինս Ազատամուտը ղեկավարում է 2008 թվականից:

Տպել
6188 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում