Միլսը հեռանում է. ո՞վ է Հայաստանում ԱՄՆ հաջորդ դեսպանը

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հեռանում է: Նա պաշտոնավարում էր 2015 թ. փետրվարի 23-ից: Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ դեսպանատունը հրաժեշտի ընդունելություն էր կազմակերպել, որի ընթացքում դեսպանը հանդես եկավ հրաժեշտի զեկույցով եւ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ:

Զեկույցում Միլսը անդրադարձավ նաեւ Ամուլսարի ծրագրին՝ նշելով, որ ինքը «մտահոգ է Լիդիան ընկերության շուրջ ստեղծված իրավիճակով»:

«Ես մտահոգ եմ Ամուլսարի ծրագրի եւ Լիդիան ընկերության շուրջ ստեղծված իրավիճակով: Սա եզակի անգլոամերիկյան ներդրում է Հայաստանում: Շուրջ կես միլիարդ դոլար ներդրում, նշանակալի տնտեսական օգուտներ շրջակա համայնքներում: Երբ այն լիովին գործարկվի, կարող է դառնալ Հայաստանի ամենախոշոր հարկատուն», - նշեց Միլսը:

Նա նաեւ հորդորեց ՀՀ կառավարությանը՝ կարճ ժամանակահատվածում լուծումներ գտնել խնդրի լուծման համար:

«Եթե այս հարցն արագ չկարգավորվի, Հայաստանի բիզնես գրավչությունը կստվերվի: Ուրախ եմ, որ Կառավարությունը հասկանում է իմ մտահոգությունները, այս ռիսկերը եւ աշխատում է լուծում գտնել: Բայց որպես դեսպան եւ Հայաստանի բարեկամ ես ուզում եմ հորդորել, որպեսզի նրանք արագ գործեն, որ ծրագրի ապագան տնօրինվի օրենքի գերակայության եւ պատշաճ ընթացակարգերի համաձայն», - ասաց նա:

Հատկանշական է, որ նույն ընդունելության ընթացքում Միլսը վստահություն հայտնեց առ այն, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրը պետք է որոշեն Հայաստանի կառավարությունը, կուսակցություններն ու ժողովուրդը: Այսինքն, ընդհանուր առմամբ նրան ծանոթ է երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը: Իսկ Ամուլսարի եւ Լիդիանի հետ կապված մտահոգությունն եւ հորդորը, թերեւս, պայմանավորված են նրանով, որ Լիդիանը ամերիկյան ընկերություն է:

Ինչեւէ, սա Միլսի՝ Հայաստանի ներքին գործերին առնչվող առաջին հայտարարությունը չէր: Այդպիսիք հնչել են ինչպես նախորդ իշխանությունների օրոք, այնպես էլ հեղափոխությունից հետո: Նախորդ իշխանությունների օրոք Միլսի նմանատիպ հայտարարությունները հիմնականում վերաբերվում էին կոռուպցիային եւ դրա դեմ տարվող պայքարի անարդյունավետությանը: Դիտողությունների դիպուկությունը եւ իշխանությունների հանդեպ վստահության պակասը մեղմում էին այն փաստը, որ դեսպանը դուրս է գալիս չոր գնահատականների տիրույթից եւ փորձում ցուցումներ տալ այլ երկրի կառավարությանը:

Հեղափոխությունից հետո եւս Միլսը հասցրել է խնդրահարույց հայտարարություններ անել: Մասնավորպես օգոստոսին ԱՄՆ դեսպանը «խորհուրդ տվեց» Իրանի հետ գործեր վարելու մտադրություն ունեցող հայաստանցի գործարարներին մինչ այդ «խորհրդակցել» ԱՄՆ դեսպանատան հետ՝ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների տակ չհայտնվելու համար:

Մոտ մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 5-ին, Միլսը անդրադարձավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ավելի վաղ արած հայտարարությանը, որում ռուսական արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, թե Հայաստանի նոր իշխանությունների խոսքերը եւ գործունեությունը հակասում են միմյանց: ԱՄՆ դեսպանը նշեց, որ ՀՀ կառավարությունը պետք է արձագանքի այդ հայտարարությանը:

«Ես տեսել եմ այդ գնահատականները, արձագանքները եւ Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին», - ասել էր Միլսը:

Հոկտեմբերի 9-ին էլ, ինչպես արդեն նշվեց, նա հորդորեց կառավարությանը «արագ գործել»: Դա, թերեւս, վերջին անգամն էր: Մոտ ապագայում ԱՄՆ-ն նոր դեսպան կունենա Հայաստանում: Նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 21-ին առաջադրել է ԱՄՆ պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդական Լինն Թրեյսիի թեկնածությունը: ԱՄՆ Սենատը սեպտեմբերի 28-ին ստացել է առաջարկը եւ ուղղել այն Արտաքին հարաբերությունների հանձնաժողով, որտեղ էլ այն գտնվում է մինչ օրս:

Լինն Մ. Թրեյսին կադրային դիվանագետ է: Մինչ պետքարտուղարությունում Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը զբաղեցնելը աշխատել է Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի ներկայացուցչություններում՝ Պակիստանի Փեշավարում (1995-1997 թթ. եւ 2006-2009 թթ.), Բիշքեկում (1997-2000 թթ.), Քաբուլում (2002-2003 թթ.), Աստանայում (2004 -2006 թթ.):

Հատկապես ծանր է եղել նրա ծառայությունը Փեշավարում, որտեղ 2006-2009 թթ. Թրեյսին զբաղեցրել է դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնը: 2008 թ. նրա մեքենայի վրա հարձակում է տեղի ունեցել: Ահաբեկիչները փորձել են առեւանգել նրան, սակայն Թրեյսիին, բարեբախտաբար, հաջողվել է փախուստի դիմել: Այդ դեպքի հետ կապված եւ առհասարակ Փեշավարում ծառայության համար Թրեյսին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից պարգեւատրվել է «Հերոսության համար» մեդալով:

ԱՄՆ Սենատի կողմից՝ Թրեյսիի թեկնածության հաստատումից որոշ ժամանակ անց նա կստանձնի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի առաքելությունը: Հիմնվելով այն փաստի վրա, որ Թրեյսին, ի տարբերություն Միլսի, կադրային դիվանագետ է, կարելի է հուսալ, որ մեր երկրի ներքին գործերին խառնվելու համենայնդեպս հրապարակային փորձեր չեն կատարվելու:

Տպել
4694 դիտում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել