Վարչապետի հրաժարականից առաջ կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգիրքը եւ ուղարկեց ԱԺ

Կառավարությունը հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների եւ հարակից օրինագծերի փաթեթին, որը կուղարկվի ԱԺ: Օրինագծերի փաթեթը ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ ընտրական բարեփոխումների հիմնական նպատակը ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների կայացումն է, դրանից ելնելով՝ մշակվել է Ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագիծ:

Օրենսգիրքը լուծում է հետեւյալ խնդիրները՝ թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում, կոալիցիաների ձեւավորման սահմանափակումների վերացում եւ ժամկետների ընդլայնում՝ 6 օրից դարձնելով 10 օր, կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով՝ ընտրվելու նվազագույն շեմի իջեցում՝ կուսակցությունների համար նախատեսելով 4 տոկոս նախկին 5-ի փոխարեն եւ դաշինքների համար 6 տոկոս՝ նախկին 7-ի փոխարեն, ընտրագրավի գումարի իջեցում 10 մլն դրամից 7,5 մլն դրամի: ԱԺ-ում նվազագույնը 4 քաղաքական ուժերի ընտրության երաշխիքների ապահովում, կանանց ներկայացվածության քվոտայի բարելավում՝ գործող 25 տոկոսի փոխարեն սահմանելով 30 տոկոս ներկայություն, «Բոնուսային համակարգի» վերացում Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի ընտրությունների ժամանակ:

Արտակ Զեյնալյանի խոսքով, լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսված, այդ թվում՝ նախատեսվում է սահմանափակել վավերականության ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթով քվեարկելու իրավունքը՝ ապահովելով վավեր անձնագրերով Հայաստանում գտնվող բոլոր ընտրողների համար եւ ցուցակներում թողնելով առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ ունեցող ընտրողներին:

«Նախատեսվել է մեխանիզմ՝ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ընտրողների ցուցակից հանելու համար: Ընտրողների իրազեկվածության բարձրացում, որը ենթադրում է օրենսդրորեն ամրագրել համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճերի կազմակերպումը՝ դրանցից առնվազն մեկը նախատեսելով կուսակցությունների համամասնական ցուցակի առաջին համարների մակարդակով, ինչպես նաեւ անվճար հնարավորություն տալով այլ լրատվամիջոցներին վերահեռարձակելու այդ հեռուստաբանավեճը:

Էապես ավելացնել Հայաստանի հանրային ռադիոյով եւ հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակի քանակը եւ նախատեսել կուսակցությունների նախընտրական ծրագրերի լուսաբանում: Հեռուստատեսությամբ այն կլինի մինչեւ 60 րոպեի փոխարեն 90 րոպե, իսկ ռադիոյով՝ մինչեւ 125 րոպեի փոխարեն մինչեւ 180 րոպե:

Ապահովել զորամասերում քարոզչության հավասար պայմաններ՝ ՀՀ պաշտպանության նախարարության միջոցով՝ առանց անցագրային ու գաղտնիության ռեժիմի փոփոխման: Մասնավորապես՝ սահմանել մեխանիզմներ զինծառայողներին նախընտրական քարոզչությանը հեռուստատեսությամբ հետեւելու համար: Քվեարկության գործընթացի մատչելիության ապահովում, ինչը ենթադրում է տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողներին հնարավորություն տալ ժամանակավոր հաշվառվել տեղաշարժման համար մատչելի, գտնվելու վայրի մոտակա տեղամասային կենտրոնում։

Զինվորականների քվեարկության ընթացքում արգելվել է վերադաս սպայի գտնվելը քվեարկության սենյակում։ Ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների բարձրացում, այդ թվում`կրճատել ՀԿ-ների հավատարմագրելու վերջնաժամկետը: Վերացնել դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների գումարային թիվը տեղամասում սահմանափակելու հանձնաժողովի իրավունքը: Սահմանել միջազգային եւ օտարերկրյա դիտորդական կազմակերպություններին հրավեր ուղարկելու ընթացակարգը:

Ամրագրել տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից 3-ամսյա ժամկետում իրենց զեկույցները հրապարակման համար ԿԸՀ ներկայացնելու պահանջ։ Անգործունակ ճանաչված անձինք հանվելու են ընտրողների ցուցակից»,- ընդգծեց Արտակ Զեյնալյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ առաջարկվող Ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխությունները արված են պարզեցման ուղղությամբ: Նա, մասնավորապես նշեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումների ընթացքում շատ է խոսվում այն մասին, որ ընտրական օրենսգիրքն ընդունելուց հետո որոշակի ժամանակ է պետք, որ հանրությունը եւ քաղաքական ուժերը ծանոթանան դրա նրբություններին. «Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այս ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխությունները արված են պարզեցման ուղղությամբ:

Շատ կարեւոր է, որ մենք այսօրվանից բարձրաձայնենք, թե ինչ քվեարկություն ենք մենք նախատեսում: Ըստ էության տեղի է ունենալու քվեարկություն՝ առանց գրիչի: Այսինքն՝ նախկինի պես յուրաքանչյուր քաղաքական ուժ ունենալու է իր քվեաթերթիկը, ընդ որում, դրանք հատուկ հաշվառման փաստաթղթեր չեն լինելու: Քաղաքացիների համար քվեարկությունը նման է 2017-ի ընտրություններին, բայց ավելի պարզեցված կարգով: Եթե նախկինում ընտրողը վերցնում էր քվեաթերթիկը եւ պետք է նշան կատարեր, կարող էր նաեւ առանց նշան կատարելու քվեարկել, հիմա գրիչ ընդհանրապես հարկավոր չէ: Վերանում է տարբեր գույնի գրիչների պատմությունը: Քաղաքացին քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ առանց որեւէ նշում կատարելու»,- հայտարարեց Փաշինյանը:

Իր հերթին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ իրենք ընտրական օրենսգրքի փոփոխությունները քննարկելիս խնդիրները բաժանել են երկու մասի՝ առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրներ եւ ավելի երկարաժամկետ լուծումներ պահանջող հարցեր. «Մենք գնացել ենք առաջնահերթ լուծման անհրաժեշտություն ունեցող հարցերի ճանապարհով, ենթադրում ենք, որ շարունակելու ենք աշխատանքն արդեն խորհրդարանական ընտրություններից հետո»:

Ըստ նրա՝ բոնուսային համակարգը, որը ենթադրում է ընդդիմությանը հատկացնել ԱԺ տեղերի 1/3-ը, որոշակի առումով անտրամաբանական է, թեեւ որոշակի փաստարկներ կան դրա օգտին:

«Եթե նույնիսկ ինչ-որ փուլում պետք է անդրադառնանք դրան եւ վերացնենք այդ համակարգը, վստահաբար, այսօր այդ օրը չէ: Բազմաթիվ մեղադրանքներ կարող են հնչել կառավարություն կազմող քաղաքական ուժի հասցեին, որը գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ վերացնում է ընդդիմության առնվազն 1/3 ներկայություն ունենալու դրույթը»,- հայտարարեց նա:

Իր հերթին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձավ Սահմանադրությամբ նախատեսված կայուն խորհրդարանական մեծամասնություն ունենալու դրույթին: Նշենք, որ նախատեսվում է, որ ԱԺ ընտրություններից հետո պետք է ձեւավորվի կայուն խորհրդարանական մեծամասնություն, որը սահմանված է 54 տոկոս.

«Եթե ԱԺ ընտրություններից հետո կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, անցկացվում են նոր ընտրություններ: Սակայն Սահմանադրության մեջ կա բաց, որովհետեւ կայուն խորհրդարանական մեծամասնությունը կարող է դադարել գոյություն ունենալ ԱԺ գոյության 5-ամյա ժամանակահատվածում: Այդ դեպքում՝ պետք է նախատեսել իրավունքի ուժով ԱԺ լուծարման ընթացակարգ»:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձավ ՊՆ ներկայացված առաջարկին, որը կառավարության հավանությունը չի ստացել։ Այն վերաբերում է դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպման ձեւաչափին՝ ընտրություններին մասնակցել էլեկտրոնային տարբերակով։ «Խոսքը վերաբերում է մեր զինծառայողներին, որոնք մեծ քանակությամբ գտնվում են եւ առաքելություններում եւ ուսման, ընդ որում մեծ մասը գտնվում է դիվանագիտական ներկայացուցչությունների մոտիկ վայրերում»,- ասաց Դավիթ Տոնոյանը։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն արձագանքեց, որ այս պահի դրությամբ նման մեխանիզմի իրագործելիությունը եւ դրա նկատմամբ վստահելիությունը ապահովելն իրատեսական չի թվում՝ հաշվի առնելով նաեւ այն, որ այս արտահերթ ընտրություններ են լինելու, ոչ թե հերթական։ Կառավարության մեկ այլ որոշմամբ` հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ՝ օրակարգում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Տեղեկացնենք նաեւ, որ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ այսօրվանից սկսելու է հանդիպումներ խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ՝ ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ։

Ի դեպ, այսօր սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3879 դիտում

Գյումրու սրտում վառվեցին քաղաքի մայր տոնածառի լույսերը. լուսանկարներ

Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը