Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել Փարիզում «Թումո» կենտրոնի բացմանը

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Փարիզում ներկա է գտնվել «Թումո» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Երևանի քաղաքապետը Փարիզի գործընկերոջ ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել պատանիների համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ներկաներին ուղղված ելույթի իր խոսքում քաղաքապետ Հայկ Մարությանը, ընդգծելով երկու մայրաքաղաքների բարեկամական հարաբերությունների կարևորությունը, նշել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու և զարգացնելու է սերտ համագործակցությունը Երևանի և Փարիզի միջև: 

«Ինձ համար մեծ պատիվ է Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո իմ առաջին արտերկրյա այցը կատարել հենց Փարիզ: Խորհրդանշելով Փարիզի և Երևանի բարեկամական հարաբերությունների կարևորությունը, երկու քաղաքների համագործակցության ամրությունը և խորությունը, ինչպես նաև հավաստելով բարեկամական կապերի ավանդույթները պահպանելու, շարունակելու և զարգացնելու իմ հանձնառությունը, առանձնակի հպարտ և ուրախ եմ, որ այցս կայանում է երկու քաղաքների համագործակցության այսպիսի գեղեցիկ իրադարձության առիթով, որը մարմնավորում է մեր բոլորիս ապագան, երիտասարդությունը, նորարարությունը թվային և նոր տեխնոլոգիաներում: Անցած շաբաթ Երևանը ընդունում էր Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որի շնորհիվ իր վրա սևեռել էր ամբողջ աշխարհի ուշադրությունը: Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ մեր 2800-ամյա մայրաքաղաքը պատվով հյուրընկալեց գագաթաժողովը՝ իր հազարամյա պատմության էջերը հարստացնելով ևս մեկ բացառիկ ու գեղեցիկ իրադարձությամբ: Ամբողջ շաբաթվա ընթացքում Երևանում ֆրանկոֆոնիայի տոն էր, մեր քաղաքը խոսում, լսում և ապրում էր ֆրանսերենով»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Կարևորելով Փարիզում «Թումո» կենտրոնի գործունեությունը՝ Հայկ Մարությանը նկատել է, որ այն թվային աշխարհում ինքնադրսևորվելու և կայանալու հրաշալի հնարավորություն է պատանիների համար:

«Իմ պարտքը համարեցի անպայման ներկա գտնվել Փարիզում «Թումոյի» պատանիների համար առաջին թվային ստեղծագործությունների դպրոցի բացմանը, քանի որ այն Երևանի ներդրումն է Փարիզում, Երևանի և հայկական ստեղծագործ մտքի ապրանքանիշի ներկայությունն է Փարիզում: Հարգելի քաղաքապետ, Անն Իդալգո, այս կապակցությամբ իմ հատուկ և խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել Ձեզ, որ ուղիղ երկու տարի առաջ Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, այցելելով Երևանի «Թումո», խորապես տպավորված և ոգևորված լինելով, ոգեշնչվելով Ձեր տեսածով, հանձնառություն վերցրեցիք նման դպրոց բացել նաև Փարիզում և այն իրականություն դարձրեցիք այսքան կարճ ժամկետում: Դուք դրանով հնարավորություն տվեցիք պատանիներին՝ ինքնադրսևորվելու և կայանալու թվային աշխարհում՝ նաև նպաստելով Երևանի և հայկականի արժևորմանը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում: Այս պահին հուզված եմ և ուզում եմ մի փոքր շեղում անել այս տեքստից: Պապս եղել է ֆրանսերենի շատ մեծ գիտակ, հմուտ թարգմանիչ, թարգմանել է Բալզակ, Ռոմեն Ռոլան և, ցավոք սրտի, այն ժամանակ չէր կարող այցելել Փարիզ, որովհետև արգելված էր դա, և հետաքրքիրն այն է, որ իր պատմվածքներում շատ հաճախ նաև նկարագրում էր Փարիզը: Այսօր ես համոզված եմ, որ նա իմ աչքերով տեսնում է Փարիզը, այս հրաշք քաղաքը՝ հրաշք մարդկանցով, հրաշք ճարտարապետությամբ և մշակույթով: Նաև ուզում եմ բացատրել իմ երջանկությունը: Պետք է նշեմ, որ իմ երեխան նույնպես Երևանում այցելում է «Թումո» կենտրոն և ես գիտեմ ՝ որքան օգուտ է դա նրան և որքան երջանիկ է նա այնտեղ: Ու ես իսկապես ուրախ եմ, որ այսուհետ Փարիզի երեխաները զգալու են նույն երջանկությունը»,- ընդգծել է Հայկ Մարությանը: 

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն էլ իր ելույթում նշել է, որ երկու տարի առաջ Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ծանոթանալով «Թումո» կենտրոնի գործունեությանը՝ հաստատապես համոզվել է, որ Փարիզին ևս անհրաժեշտ է նման կենտրոն, որը հայ-ֆրանսիական բազմակողմ համագործակցության ևս մեկ խորհրդանիշ էր դառնալու:

Տպել
3034 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»