Պատրաստվում ենք ինտենսիվանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը գործնականում իր բոլոր միջազգային գործընկերների հետ ինտենսիվ եւ բարձր մակարդակի շփումների մեջ է: Այս մասին այսօր` «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին շրջանում ԱՄՆ տարբեր պաշտոնյաների՝ Հայաստան կատարած կամ սպասվելիք այցերին, ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին:

«Ցավոք, ԱՄՆ-ի պարագայում մեր շփումներն այդքան ինտենսիվ չեն մինչ այս ժամանակը, հույս ունենք, որ առաջիկայում շփումները կինտենսիվացվեն: Չնայած օրերս այցելել էր ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը եւ շատ կարեւոր ու հետաքրքիր քննարկում ունեցանք: Ես ասել եմ, որ պատրաստվում ենք ինտենսիվանցել մեր հարաբերությունները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:  

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին:

Հայաստանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին:

Իսկ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում առաջիկայում կայցելի Հայաստան:

Տպել
660 դիտում

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկը

ԱՄԷ պետնախարարը Նունե Սարգսյանին հրավիրել է Դուբայում անցկացվելիք գրքի փառատոնին

Երկու մարզպետներ աշխատանքից ազատվեցին

Ռոնալդուն իր առաջին տիտղոսը նվաճեց «Յուվեի» կազմում

Իրանական կողմը մասնակցում է հայ-վրացական սահմանին կամուրջի կառուցման աշխատանքներին

Կառավարության անդամների երկու երրորդը կնշանակվի, մյուսները չեն նշանակվի. Նիկոլ Փաշինյան

Դա զրպարտանք է․ Անդրանիկ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ պատգամավոր Արման Բաբաջանյանին

Խորհրդարանական 4-րդ օրը. Ազգային ժողովում ոչ ոք չի հայտարարում, որ ընդդիմություն է

Մնացականյան-Մամեդյարով հանդիպում․ Աշոտյանն ԱԳՆ-ից եւ վարչապետից պատասխաններ է պահանջում

Հայաստանից Կանադա ուղարկվող ծանրոցներում հայտնաբերվել է թմրանյութով ներծծված հագուստ

Թուրքիան խաթարում է կայունությունը Լիբիայում. երկրի խորհրդարանը միջոցներ կձեռնարկի Անկարայի դեմ

Քաղաքացին զանգել է ԱԻՆ ու սպառնացել ինքնասպան լինել, եթե չմոտենա հոգեբանը

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, մերկասառույց, ձյան տեղումներ, մառախուղ՝ ՀՀ տարածքում

Հունվարի 17-ը Վրաստանում սգո օր հայտարարվեց

Թբիլիսիում բնակելի շենքում պայթյունի հետևանքով 4 մարդ զոհվել է, այդ թվում՝ 1 երեխա

Ի՞նչ է քննարկվել Մնացականյանի ու Մամեդյարովի հետ. ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

Շախմատի կանանց առաջնության միանձնյա առաջատարը Մարիա Գևորգյանն է

Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկել է հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատան մեջ. վիրավորներ կան