Երևան
12 °C
Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովում ֆորսմաժորային իրավիճակ գրանցվեց: Պատգամավորների կողմ քվեները բավարար չեղան, որպեսզի Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունվեն: «Հանրապետական» կուսակցութունը գնաց սաբոտաժի ճանապարհով: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ էր 63 կողմ քվե: Այդ պահին նիստերի դահլիճում ներկա 69 պատգամավորներից միայն 56-ը կողմ քվեարկեցին:
Նիստի մեկնարկից արդեն պարզ էր, որ ՀՀԿ-ն մտադրություն չունի աջակցել, որպեսզի այս նախագիծն ընդունվի: Աղմուկ բարձրացրեց կառավարության այն առաջարկությունը, որ նախագիծը պետք է ընդունել 24-ժամյա ռեժիմով: Այսինքն՝ մինչեւ 18:00-ն պետք է տեղի ունենար առաջին ընթերցումն ու քվեարկությունը, իսկ 18:30-ից սկսած երկորդ ընթերցումն ու քվեարկությունը: Սակայն ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորներն առաջարկեցին քննարկումը տեղափոխել 72-ժամյա ռեժիմ: Հարցը դրվեց քվեարկության, բայց չընդունվեց, քանի որ օրենքը սահմանադրական է եւ ռեժիմի փոփոխության համար եւս անհրաժեշտ էր 63 կողմ քվե: Արդյունքում հարցի քննարկումը տեղափոխվեց սովորական ռեժիմ եւ եթե առաջին ընթերցումն ընդունվեր, ապա նախագիծը երկրորդ ընթերցման հնարավոր կլիներ ներկայացնել երկու շաբաթ անց:
Այժմ, երբ առաջին ընթերցումը տապալվեց, կառավարությունը հնարավորություն ունի այն եւս մեկ անգամ ներկայացնել առաջին ընթերցման: «Ծառուկյան» խմաբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ կառավարությունը եւս մեկ անգամ պետք է նախագիծը ներկայացնի ԱԺ: ԵԼՔ խմաբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով նախագիծը կրկին Ազգային ժողով բերելու տարբերակին նշեց, որ պետք է կառավարության գործընկերների հետ այս մասով քննարկումներ ունենան: Սիմոնյանը ՀՀԿ-ականների դեմ քվեարկելու վերաբերյալ ասաց. «Այս քայլը վկայում է այն մասին, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը պետք է օր առաջ ցրել»:
«Ցավում եմ, որ հանրապետական մեր գործընկերները եւս մեկ անգամ որոշեցին վերջում եւս մի վատություն անել քաղաքական դաշտին: Ստացվում է այնպես, որ նոր ԸՕ-ով մենք ունենալու ենք մի իրավիճակ, երբ քաղաքական դաշտում ավելի լայն շրջանակներ կարող էին մասնակցել ընտրություններին եւ ավելի շատ ուժեր կարող էին հայտնվել ԱԺ-ում: Իրենք ամեն ինչ արեցին, որ շարունակեն քաղաքական դաշտը ոչնչացնել»,- ասաց Սիմոնյանը:
ԱԺ արտահերթ նիստից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 19-ին, հրապարակվել էր Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի հայտարարությունը՝ ՀՀ ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ: Բուքիքիոն հիմնականում դրական էր գնահատել կառավարության առաջարկած փոփոխությունները: Հանձնաժողովը, մասնավորապես, ողջունել է քվեարկելու իրավունքի իրականացման, լրատվամիջոցների ազատ աշխատանքի հնարավորությունների ընդլայնման, դիտորդների իրավունքների և ընդհանուր առմամբ ընտրական գործընթացների թափանցիկությանը, ինչպես նաեւ ընտրակեղծարարության դեմ պայքարելուն ուղղված քայլերը։ Միեւնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովը նշել է, թե վերապահում ունի, որ Ընտրական օրենսգրքում խոշոր փոփոխություններն իրականացվում են, երբ ընտրություններին մեկ տարուց պակաս ժամանակ է մնացել, սակայն շեշտել է. «Այդ վերապահումներն այդքան էական չեն, եթե փոփոխությունների շուրջ կա կոնսենսուս քաղաքական ուժերի միջեւ»։
Չի բացառվում, որ ՀՀԿ-ականները դիտավորյալ դեմ քվեարկեցին, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տան, որ քաղաքական ուժերի միջեւ կոնսենսուս չկա: Հակ է նշել, որ խորհրդարանական ԵԼՔ, ՀՅԴ եւ Ծառուկյան խմբակցությունները, ինչպես նաեւ բազմաթիվ արտախորհրդարանական ուժեր կողմ են արտահայտվել արտահերթ ընտրությունների անցկացմանը: Մեր այս դիտարկմանը ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը անորոշ պատասխան տվեց. «Էդմոնի եւ Նիկոլի միջեւ ձեռք բերված համաձայնությունը չենք կարող քաղաքական կոնսենսուս համարել»,- ասաց նա:
Այնուհանդերձ, երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ ուշագրավ հայտարարություն, որից պարզ դարձավ, որ կառավարությունը եւս թերացել է տեխնիկական հարցերում: Սա էլ իր հերթին է պատճառ դարձել, որ նախագծի համար պահանջվող քվեները չապահովվեցին: Նախ, նշենք, որ Ազգային ժողովի նախագահը քվեարկությունը հետաձգեց մեկ ու կես ժամով, որպեսզի անհրաժեշտ թվով պատգամավորները համալրվեին, սակայն, երբ սկսվեց քվեարկությունը ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը եւս 20 րոպե ընդմիջում վերցրեց: Երբ ՀԺ-ն ԵԼՔ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանից հետաքրքրվեց, թե ինչու խմբակցության ղեկավարն ընդմիջում վերցրեց, պատգամավորը նշեց, որ կան որոշ պատգամավորներ, որոնց հետ կառավարությունը բանակցություններ է վարել եւ նրանք գալիս են, որ կողմ քվեարկեն նախագծին: Թե որ պատգամավորների մասին է խոսքը կամ ինչու կառավարությունը նախապես չէր բանակցում նրանց հետո Գորգիսյանը դժվարացավ պատասխանել:
Այն, որ կառավարությունները միշտ բանակցել են Ազգային ժողովի պատգամավորների հետ՝ այս կամ այն նախագիծն անցկացնելու համար, հայ իրականության մեջ եւ ընդհանրապես նորություն չէ: Հետաքրքիր է, թե ինչու է կառավարությունն ամեն ինչ թողել վերջին 20 րոպեին: Այնուհանդերձ, նշենք, որ մոտ 10 օրից 6-րդ գումարման Ազգային ժողովը կլուծարվի եւ դեկտեմբերին տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Չի բացառվում, որ ընտրություններն անցնեն գործող ԸՕ-ով:
Անդրադառնալով քվերակության արդյունքներին՝ ընդգծենք, որ թեեւ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կողմ էին նախագծի ընդունմանը, բայց այս խմբակցություններից վեց պատգամավոր չէին եկել կամ եկել էին եւ չէին մասնակցել քվեարկությանը: Մասնավորապես, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ նույն խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը բացակայում էին, իսկ նույն խմբակցության պատգամավորներ Նապոելոն Ազիզյանը եւ Վարդան Ղուկասյանը չեն քվեարկել: ՀՅԴ-ից բացակա էր Սուրեն Մանուկյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը չի մասնակցել քվեարկությանը: Սրան զուգահեռ, եթե ներկա լինեին այն պատգամավորները, որոնք կողմ էին արտահայտվել դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացմանը, ապա նախագիծը կընդունվեր: Խոսքը, մասնավորապես, Արսեն Միխայլովի, Ռոբերտ Սարգսյանի, Արտակ Սարգսյանի, Արայիկ Գրիգորյանի, Հարություն Կարապողոսյանի մասին է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT