Կեղծ փաստաթղթեր մանկապատանեկան ֆուտբոլում. ՀՖՖ-ն դիմում է ոստիկանություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կեղծ փաստաթղթեր է հայտնաբերել մանկապատանեկան ֆուտբոլում: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Նշվում է, որ ՀՖՖ-ն այս հայտարարությունը համարում է հիմք, որ ՀՀ ոստիկանությունը ներկայացված գործերին համապատասխան ընթացք տա:

Ֆեդերացիան նշում է, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2018-19 թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Արտաշատ-03» թիմում (պատասխանատու մարզիչ՝ Թելման Յաղմուրյան) հանդես գալու համար նույն մարզի Լուսառատի միջնակարգ դպրոցի կողմից 3 պատանի ֆուտբոլիստների (Մուշեղ Ղազարյանին, Սուրեն Մոսոյանին եւ Նարեկ Էմիշյանին) տրվել է կեղծ փաստաթղթեր (կեղծված են ծննդյան տարեթվերը):

Պարզվել է նաեւ, որ 2018-19 թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վարդենիսի թ. 1 մարզադպրոցի» «Անդրանիկ-05» թիմում (պատասխանատու մարզիչ՝ Սամվել Ասատրյան) հանդես գալու համար նույն մարզի Խաչաղբյուր ու Լուսակունք գյուղերի միջնակարգ դպրոցների կողմից տրամադրված պատանի ֆուտբոլիստների (Արգիշտի Սողոմոնյան, Էդգար Գրիգորյան եւ Նարեկ Մարգարյան) ծնդդյան վկայականները իրականում պատկանում են այլ երեխաների:

ՀՖՖ ընդգծում է, որ կարգապահական կոմիտեն խստորեն պատժել է կեղծ փաստաթղթերով մանկապատանեկան առաջնություններում հանդես եկող թիմերին, համապատասխան պաշտոնյաններին:

Տպել
912 դիտում

Արտակարգ դեպք Գյումրիում. քիչ առաջ երկու երիտասարդի են դանակահարել

Արթիկցի կինը քացախաթթվի էսենցիա է խմել

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքում

Գիտական հետազոտությունների պատվերներ՝ տնտեսական պահանջների հիմքով

Ջահերով երթ Գյումրիում՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով (լուսանկարներ)

Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներ կկազմակերպվեն

Պուտինը Չինաստանում Ալիեւի հետ կհանդիպի

Մհեր Գրիգորյանն ու Յան Վան Բիլսենը քննարկել են ֆինանսական ոլորտում թվայնացման զարգացումը

Մեկ տարի անց․ բացառիկ հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ. ՍԻՎԻԼՆԵԹ

Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտումը, իսկ ժխտողականության քողի ներքո արդարացնելն ամոթալի է. ԱԳՆ խոսնակ

Կրկին խոշոր հրդեհ Ֆրանսիայում. կարող է այրվել Վերսալի պալատը (տեսանյութ). թարմացված

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով ապացուցման բեռը դրվեց պատասխանողի վրա

Փոխվարչապետը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորընտիր նախագահին

Հոլանդահայ համայնքը Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով դիմել է Նիդեռլանդների կառավարությանը

Տիգրան Ավինյանը ներկայացրել է ՏՄՊՊՀ նորընտիր նախագահին

Վանաձորում մեկնարկել է ավանդական դարձած ջահերով երթը. այրել են Թուրքիայի դրոշը (լուսանկարներ)

Վթարի հետևանքով Գեղարքունիքի մարզի մի մասը զրկվել է հեռուստատեսային և ռադիո ալիքներից

Միհրան Պողոսյանը ՌԴ-ում կկալանավորվի 40 օրով՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով

Սպորտի նախարարությունը ՀԲՖ ֆինանսավորումը կասեցրել է ու ասել, որ ֆեդերացիային կաջակցի ՀԱՕԿ-ը

Երեւանի ավագանին ընդունեց «աղբահանության և սանիտարական մաքրման» հիմնարկ ստեղծելու որոշումը