Ավագանու անդամներն ընտրեցին Երեւանի քաղաքապետի չորս տեղակալներ

Երեւանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջարկեց Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: Հրաչյա Սարգսյանն ընտրվեց 52 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով:

Սարգսյանն իր ելույթում ասաց, որ իր առաջին քայլը լինելու է թղթաբանության հետ կապված խնդիրը լուծելը.

«Քաղաքացիների դիմումների համար հատկացված ժամանակահատվածը կրճատել, ժամանակն օգտագործել Երեւանի գլոբալ խնդիրների լուծման համար: Ուշադրություն ենք դարձրել «Սմարթ սիթի» գաղափարին: Ինֆորմացիոն տեխնոլոգիաներին առաջնահերթություն տալը լոկ բառեր չպետք է լինի»,- ասաց նա:

Այնուհետեւ Հայկ Մարությանն առաջարկեց Հայկ Սարգսյանին նշանակել քաղաքապետի տեղակալ:  Տնտեսագետ, ՀՊՏՀ դասախոս Հայկ Սարգսյանն ընտրվեց ձայների 51 կողմ, 1 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:

«Ծրագրում եմ բերել նոր լուծումներ, ֆինանսական եւ ծրագրային մոդելավորման, մունիցիպալ կառավարման համակարգում: Տրամադրված եմ վճռական աշխատանքի: Հարգելի՛ ավագանիներ, ուզում եմ վայելել նաեւ վստահությունը: Առաջին քայլերը շատ են, մասնավորապես փոխարինել նախկին փոխքաղաքապետին՝ ընթացիկ աշխատանքների գծով: Պլանավորված եկամուտների շեշտադրումն է հաջորդը, որը կբերի քաղաքի կառավարման մոդելների բարելավմանը»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Երեւանի մյուս փոխքաղաքապետ ընտրվեց «Տրիադա» ստուդիայի փոխտնօրեն, պրոդյուսեր Սերգեյ Հարությունյանը։ Սերգեյ Հարությունյանի թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 49 անդամ, մեկ՝ դեմ, երկու՝ ձեռնպահ։  

Հարությունյանի աշխատանքն ընդգրկելու է առևտրի և սպասարկումների, գովազդի և արտաքին ձևավորման, առողջապահության, քաղաքացիական պաշտպանության ոլորտները։ Նա հայտնեց, որ փոխքաղաքապետի պաշտոնում իր առաջին քայլը լինելու է իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների աշխատանքի էֆեկտիվության բարձրացումը։

Հաջորդ փոխքաղաքապետ ընտրվեց Գյումրի քաղաքի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը։ Նա զբաղվելու է մշակութային, կրթության և երիտասարդության հարցերով։ 

Ավագանու անդամ Հասմիկ Խաչունցը Տիգրան Վիրաբյանին հարցրեց՝ լինելով գյումրեցի ինչո՞ւ նա որոշեց իր միտքը ծառայեցնել Երեւանին, ինչին ի պատասխան Վիրաբյանը պատասխանեց.

«Անհամեստ չհնչի, բայց Գյումրին միշտ համարվել է տարբեր ոլորտների լավագույն մասնագետների դարբնոց, որոնք եկել են Երևան։ Սա, կարծում եմ, անհերքելի փաստ է: Այդ առումով ես հերթականներից եմ, որով Երևանը հետաքրքրված է»։ 

Այսպիսով՝ Երեւանի առաջին փոխքաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի մյուս տեղակալներ ընտրվեցին Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը եւ Տիգրան Վիրաբյանը:

Տպել
1523 դիտում

Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք. պատժամիջոցներ է կիրառվել

Իջեւանում բախումների հետեւանքով 13 անձ է ձերբակալվել. հարուցվել է քրեական գործ

Ապօրինի ծառահատումները կասեցվելու են ամենայն վճռականությամբ. վարչապետն ու ոստիկանապետը Տավուշում են

Մեկնարկել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Մոսկվա

Իջեւանում այս պահին մեծածավալ ոստիկանական ուժեր են կենտրոնացվում (տեսանյութ)

Միաբանվենք. Քոչարյանն ու Սարգսյանը նույն մարդն են 

Մայր Աթոռում տեղի են ունեցել լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ

Հարցի իրավական կողմը. զինվորական չզբաղվել պոլիտիկա

Առայժմ՝ դիմումների վիճակագրություն. որտե՞ղ է ամենամեծ մրցույթը

Երեկ Իջեւանում տեղի ունեցած բախումների դեպքով հարուցվել է քրգործ, կան բերման ենթարկվածներ

Արցախի ՊԲ հրամանատարն այցելել է հյուսիսային հատվածի մի շարք զորամասեր և առաջնագիծ

Իջեւանում բախումներից տուժածներն այժմ անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ․ ԱՆ խոսնակ

24 ժամ ջուր չի լինելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Էրբիլում զինված հարձակում է եղել թուրք դիվանագետների վրա, մեկը սպանվել է

Եղվարդ քաղաքում այրվել է մոտ 45 հա խոտածածկ տարածք

Իջևանում տեղի ունեցած բախումներից հետո ահազանգեր են ներկայացվել ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին

Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են. պահանջը նույնն է՝ ՆԳ նախարարի հրաժարականը

M4 միջպետական ճանապարհի Իջեւանի հատվածը բացվել է առանց որեւէ անօրինական պահանջի կատարման. Տավուշի մարզպետ

Պոտենցիալ «վեթինգվածների» երկակի ստանդարտները

Հարգանքի տուրք է մատուցվել ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում (տեսանյութ)