Բլոկադայի են ենթարկել մեր մուտքն ու ելքը. ապօրինության հեղինակի կինը Երեւանի ավագանու անդամ է, վստահ, որ ինքն է հաղթելու

30/10/2018 schedule17:55

ՀՀ քաղաքացիներ Ջուլետտա եւ Կարապետ Կարինյանները, ծնված 1939 եւ 1940 թթ. ծնված եւ բնակվող Այգեստան 11 փող, 1 նրբ, տուն 3/3 հասցեում, ֆիզիկապես չեն կարող դուրս գալ տնից մուտքը/ելքը հարեւանի կողմից փակված լինելու պատճառով: Նրանց թոռը Յանա Տերտերյանը հայտարարություն է տարածել իր տատիկի եւ պապիկի անունից՝ խնդրելով օգնել կամ խորհուրդ տալ, կամ ուղղություն ցույց տալ, թե ինչպես վերջ տալ այս ապօրինի գործողություններին:

Նրա նամակը ներկայացնում ենք առանց կրճատումների. «Իմ անունը Յանա Տերտերյան է եւ գրում եմ տատիկիս եւ պապիկիս անունից, քանի որ իրենք ֆիզիկապես չեն կարող դուրս գալ տնից մուտքը/ելքը հարեւանի կողմից փակված լինելու պատճառով: Տան դիմացով ժամանակին անցնում էր երկաթգիծը, որը 2010-2011 թթ.-ին վերածվեց Սարալանջի փողոցի, որը եւ միակ ճանապարհն է արտաքին աշխարհի հետ:

Հարակից տարածքը, որը մեր եւ 5 հարեւան տնտեսությունները կապում Սարալանջի փողոցի հետ հանրային տարածք է: Սակայն հարեւաններից մեկը, ում տունը հարում է այդ հանրային տարածքին՝ տուն ¾-ի բնակիչները, սկսելով հանրակացարանի շինարարական աշխատանքներ, ապօրինաբար փակել է մեր եւ մնացած հարեւանների տների մուտքը, եւ հայտարարում է, որ այդ հանրային տարածքին հարող եւ փակված տարածքը իրենց սեփականությունն է, եւ ոչ ոք իրավունք չունի այդ տարածքով քայլել:

Շատ կարեւոր եմ համարում նշել, որ այս ՞սեփական՞ հատվածը գտնվում է դատական քննության տակ:

Հետեւաբար, մինչեւ դատի ավարտը այն ոչ ոքի սեփականություն չի կարող հանդիսանալ եւ ցանկացած շարժ՝ այն է դարպասի կամ պարիսպի կառուցում արգելվում է մինչեւ դատական քննության ավարտը:

Արթուր, Վահան եւ Դավիթ Սարգսյանները  հանդիսանում են այն մարդիկ, որոնք բլոկադայի են ենթարկել մեր մուտքն ու ելքը:

2 անգամ, նշված մարդիկ դիմել են դատարան, որպեսզի վերջինս ճանաչի այդ տարածքը իրենց սեփական, սակայն 2 անգամն էլ մերժվել է:

Երբ դիմեցինք ոստիկանության եւ քաղաքապետարանի համապատասխան բաժիններ, ներկայացուցիչներին Սարգսյանների կողմից ներկայացվեց  միայն կադաստրի հին թուղթը եւ ոչ սեփականության եւ գենպլանով այդ տարածքը այլեւս սեփական չէ:

Քաղաքապետարանի եւ ոստիկանության այցելուները եկան եւ գնացին առանց որեւէ քայլ ձեռնարկելու եւ կասկածներ ունենք, որ դա կատարվեց այն պատճառով, որ Դավիթ Սարգսյանի կինը հանդիսանում է քաղաքապետարանի ներկայիս ավագանու անդամ:

Տատիկս եւ պապիկս թոշակառու են, ունեն առողջական խնդիրներ՝ պապիկս տարել է ուղեղի կատված եւ ինֆարկտ, տատիկս ունի երիկամային սուր անբավարարություն, բնակվում են մենակ եւ հաճախ դիմում են շտաբ օգնության: Փակ ճանապարհը արդեն իսկ բերել հետեւյալ իրադարձությունների՝

  1. Հոկտեմբերի 27-ին հրավիրված շտապ օգնության մեքենան արձանագրելով պապիկիս հոսպիտալացման անհրաժեշտությունը, չկարողացավ այդ անել եւ մենք ստորագրությամբ հրաժարվեցինք հոսպիտալացումից: Մինչ օրս պապիկս չի կարող դիմել որեւէ բուժ օգնության փակված լինելու պատճառով:

Եվ սա վերաբերում է ոչ միայն մեզ, այլ մնացած 5 տնտեսությունների բնակիչներին օգտվող այդ մուտք/ելքից:

  1. Հրդեհի դեպքում նույնպես համապատասխան մեքենա չի կարողանա մոտենալ, քանի որ տարածքը փակ է: Մեր տունը գտնվում է մեջտեղային հատվածում, եւ ցանկացած միջադեպի դեպքում տունը պարփակված է:

Մենք ոչինչ չենք ցանկանում, միայն այն, որ հանրային տարածքը լինի բաց քանի դատական վարույթը ավարտված չէ, որպեսզի մենք կարողանանք մտնել տուն:

Մի քանի նկատառում ունեմ, որոնք, ցավոք սրտի, պիտի նշեմ, հաշվի առնելով իրադարձությունները:

  1. Դավիթ եւ Վահան Սարգսյանները ունեն բժշկական թուղթ, ինչպես ժողովուրդն է ասում՝ գժի թուղթ, որը ժամանակին ձեռք է բերվել ծառայությունից խուսափելու համար: Սա նաեւ իրենց թույլ է տալիս կատարել ցանկացած չարագործություն եւ մնալ անպատիժ:
  2. Նման թուղթ ունենալու դեպքում վարորդական իրավունք ունենալը արգելվում է, սակայն իրենք մեքենա են վարում:
  3. Ներկայումս իրականացնում են հանրակացարանի/հյուրանոցի շինարարություն, որի համար ունեն շինթույլտվություն, սակայն ավարտական չեն կարողանում ստանալ, քանի որ կան մեծ շեղումներ:
  4. Տարածքում արդեն իսկ ունեն վարձով տրվող սենյակներ եւ արդյո՞ք հարկ վճարում են:
  5. Եվ ԱՄԵՆԱ կարեւորը՝ Դավիթ Սարգսյանի կինը ներկայիս ավագանու անդամ է, եւ վերջիններս սպառնում են, որ ցանկացած հարց լուծվելու է իրենց օգտին: Սա համարում եմ անթույլատրելի, վիրավորական, երբ ԱՅՍ փոփոխված ժամանակներում ինչ-որ մեկը կարող է նման հայտարարություն կատարել:
  6. Եղբայրներին համարում ենք վտանգավոր, քանի որ իրենց պահելաձեւից ելնելով, կարելի է ենթադրել, որ իրենք պատրաստ են ֆիզիկական գործողությունների եւ ինչպես նշեցի՝ ունենալով հոգեկան հիվանդի փաստաթուղթ՝ ազատված կլինեն պատասխանատվությունից:

Շատ եմ խնդրում օգնել, կամ խորհուրդ տալ, կամ ուղղություն ցույց տալ, թե ինչպես վերջ տալ այս ապօրինի գործողություններին»:

Տպել
3418 դիտում

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)