Տարեկան յուրաքանչյուր հուշարձանին հատկացվում է 10 000 դրամ. Լիլիթ Մակունց

2019 թվականի պետբյուջեի նախագծով 15 մլրդ դրամից մի փոքր ավելին է հատկացվելու մշակույթի նախարարությանը: 2019 թվականի բյուջեի քննարկմանն ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը: Ըստ նրա, կինեմատոգրաֆիայի ծրագիրը նվազել է մի փոքր, ֆիլմարտադրության ոլորտում ոչ թե թվային ցուցանիշին են նայելու, այլ որակին:

«Այսինքն, մենք որոշել ենք քանակը նվազեցնել, բայց ունենալ որակյալ ֆիլմեր»,- ասաց նա: Նախարարի պաշտոնակատարն ասաց նաեւ, որ մարզերի մշակութային զարգացման ծրագրին են ուշադրություն դարձնելու, որի համար հատկացումները կազմելու են 270 մլն դրամ, ինչն ըստ նրա, մեծ ցուցանիշ է: Գրադարաններն եւ գրքերը համալրելու ցուցանիշն է կրկնապատկվել:

«Գրադարաններն ունենալու են էլ ավելի մեծ համալրվածության»,- ասաց նա:

Հուշարձանների պահպանության ոլորտում փոփոխություն, ըստ նրա, չկա: «Բյուջեն սահմանափակ է, եւ հասկանալի է, որ մեր երկրի նման մշակութային ժառանգություն ունեցող պետություններում մեծ միջոցներ են պետք՝ բազմադարյա ժառանգությունը պահպանելու համար: Այս առումով մեր քաղաքականությունը մի քանի ուղղվածություն ունի, առաջին հերթին գտնում ենք, որ բոլոր դրամաշնորհային նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են ընձեռում դիմել մասնավոր սեկտորին, մենք հայտ ենք ներկայացրել, որպես պետական սեկտոր, նույնպես դիմելու»,- ասաց նա:

Ըստ նրա, այս պահին ՀՀ-ում կա 25 000 գրանցված հուշաձան: «Եվ եթե դիտարկում ենք այն բյուջեն, որ այս պահին ունենք, ստացվում է՝ տարեկան յուրաքանչյուր հուշարձանին հատկացվում է 10 000 դրամ, ինչը բավարար չէ: Առաջնահերթություններ ենք սահմանում, որպեսզի շարժվենք առաջ»,- ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ արդեն դիմել են դրամաշնորհի մեկ ծրագրի համար, որը վարկային պարտավորություն չի ենթադրում: «Երեք հուշարձանի մշակութային գոտու հետ կապված դրամաշնորհ է, 288 մլն դրամի համար, որն ավելին է, քան տարեկան բյուջեով հատկացվում է»,- ասաց նա եւ նշեց, որ այդ քաղաքականությունը հընթացս կշարունակեն:

Տպել
1535 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները