Վանաձորի պետական համալսարանում ՀՀԿ-ականները ճնշում են ինձ, քանի որ հեղափոխության կողմնակից եմ. ամբիոնի վարիչ

Վանաձորի պետական համալսարանում մեկ ամիս առաջ կայացած պատմության ֆակուլտետի դեկանի պաշտոնի մրցույթի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Մրցույթը կայացել է 2 փուլով, ընտրված թեկնածուի հարցը դրվել է գիտխորհրդի հաստատման, որը, սակայն, չի հաստատվել:

Վանաձորի պետական համալսարանի փիլիսոփայության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչ, դեկանի մրցույթին մասնակցած ու շատ ձայներ հավաքած Գագիկ Եթիմյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ իրեն համալսարանում ճնշում են իր քաղաքական հայացքների համար: Եթիմյանը հայտարարում է, որ այժմ ԲՈՒՀ-ում շարունակում է տիրել ՀՀԿ-ի իշխանությունը, եւ քանի որ ինքը ՔՊ-ից է, իր թեկնածությունը ոչ միայն չհաստատեցին, այլ նաեւ փորձում են իրենից ազատվել.

«Դեռեւս 1 ամիս առաջ հայտարարվել էր մրցույթ պատմության ֆակուլտետի դեկանի թափուր տեղի համար: Դիմեցի նաեւ ես՝ ունենալով ամբիոնի երաշխավորությունը: Մրցույթին մասնակցում էին նաեւ պատմության ամբիոնի վարիչ Ֆելիքս Մովսիսյանը, նույն ամբիոնից Յուրա Ղուլյանն ու  Մարիա Բրուտյանը: Ընտրությունն անցավ 2 փուլով. առաջին փուլով Մովսիսյան Ֆելիքսը հավաքեց 3 ձայն, Ղուլյան Յուրան եւս՝ 3, բայց իմ օգտին քվեարկած բյուլետեններից մեկը հայտնվել էր վերջինիս տրցակում, ես հավաքել էի 5, Մարիա Բրուտյանը՝ 7 ձայն: Առաջին 2 տեղերը զբաղեցրածներս անցանք 2-րդ փուլ: Նույն օրը կայացած 2-րդ փուլին ես հավաքեցի 9 ձայն, Մարիա Բրուտյանը՝ 8 ձայն: Հանձնաժողովի նախագահն արդյունքները ամփոփեց, իմ հաղթանակը հաստատվեց, ինձ շնորհավորեցին: Առավոտյան գալիս եմ աշխատանքի, մտնում ռեկտորի պաշտոնակատար Սուսաննա Թումանյանի մոտ, ինքը ինձ կրկին ոչինչ չի ասում, միայն շնորհավորում է, բայց հետո իմանում եմ, որ նախարարությունից զանգել ու ասել են, թե իրենց է ուղղարկվել իմ օգտին քվեարկած քվեաթերթիկի լուսանկար ու ասում են, որ ուսանողները դժգոհել են եւ ուզում են դասադուլ անել, բայց ոչ բողոքողը կա, ոչ դասադուլ անողը: Հետո ասեցին, որ նախարարություն ուղարկված բողոքի մեջ նաեւ նշվել է, որ ես ուսանողների վրա ճնշումներ եմ գործադրել, բայց ոչ բողոքող ուսանողը կա, ոչ դասադուլ անողը, ոչ էլ բողոքն եմ տեսել»,-պատմեց Գագիկ Եթիմյանը:

«Հարցը դրվեց գիտխորհրդի քննարկման ու հաստատման, Մարիա Բրուտյանը նիստում հայտարարեց, որ ինքը հավասար վիճակի մեջ չի եղել, եւ հետո՝ ես ճնշել եմ ուսանողներին, առաջարկեց չեղյալ համարել ընտրությունը: 9 հոգի քվեարկեց, որ հաստատեն ֆակուլտետի որոշումը, այսինքն իմ նշանակումը: 3-4 հոգի դեմ քվեարկեց իմ դեկան նշանակվելուն, մոտ 20 հոգի էլ քվեարկեց ձեռնպահ, ովքեր հստակ ուղղորդված էին ռեկտորի ժ/պ Թումանյանի կողմից: Այսինքն, ստացվեց, որ կարծիք չհայտնելով ընդունվեց որոշում՝ ընդունված որոշումը մերժելու համար»,- ասաց Եթիմյանը:

Գագիկ Եթիմյանն այս ամենը կապում է նախ իր քաղաքական հայացքների հետ. «Ես հարում եմ նոր հեղափոխության հայացքներին, որը նոր չէ, ես այս հանրապետական ռեժիմի դեմ արտահայտվել եմ բազմիցս, բոլորի մոտ, իսկ 2-րդը, որ ես դժվար կառավարելի մարդ եմ… ներկաների ճնշող մեծամասնությունը հանրապետական է, մյուս մասն էլ՝ դաշնակցական: Համալսարանը դեռեւս գտնվում է հանրապետականների կոշտ հսկողության տակ, ցանկացած որոշում կայացվում է նման դիրքերից»:

Գագիկ Եթիմյանը ԿԳՆ-ից խնդրում է՝ հնարավորինս շուտ լուծել ռեկտոր ունենալու հարցը: Եթիմյանը պատրաստվում է դիմել դատարան, քանի որ իրեն մերժելու որեւէ հիմք չկա:

Եթիմյանը հայտարարեց նաեւ՝ տարիներ ի վեր գիտխորհուրդը կայացրել է անօրինական որոշումներ. «Պատմության ամբիոնի վարիչ Ֆելիքս Մովսիսյանը էսօր թեեւ կրում է պրոֆեսորի կոչում, բայց նրա փաստաթղթերը ԲՈՀ-ի կողմից որոշած կանոնակարգին չեն համապատասխանում, նույն կերպ՝ պրոֆեսորի կոչումներ են տրվում մի քանի այլ մարդկանց եւս, ինչի պատճառով տարիներ շարունակ համալսարանին միլիոնավոր դրամի վնաս են պատճառում: Այս հարցը բազմիցս բարձրացրել եմ համալսարանում, բայց միշտ ականջի հետեւ են գցել: Ըստ Եթիմյանի՝ այս տարիներին ԲՈՒՀ-ը ավելի քան 20 մլն-ի վնաս է կրել:

ՀԺ-ի հետ զրույցում ՎՊՀ-ի պրոռեկտոր, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը հաստատեց, որ իսկապես նախարարություն ուղարկվել է Գագիկ Եթիմյանի օգտին քվեարկած քվեաթերթիկ. «Այդ քվեաթերթիկի լուսանկարը փակ ծրարի մեջ ինձ էլ է ներկայացվել, իսկ թե ով է արել՝ չգիտեմ, 6 քվեարկած ուսանողներից 3-ին կանչել եմ մոտս, որ ճշտեմ, թե ով է իրենց ճնշում, բայց վախեցած են ուսանողները, ոչինչ չեն ասում»:

Անդրադառնալով արդեն մրցույթին ու քվեարկությանը՝ Թումանյանն ասաց, որ արդյունքների մասին ինքը տեղեկացել է երեկոյան. «Ես այդպես էլ չեմ հասկանում, թե ինչ կեղծիքի մասին է խոսքը, ներկաները քվեարկել են դեմ, կողմ, ձեռնպահ, նրա ընտրությունը չի հաստատվել»:

Մեկնաբանելով Եթիմյանի այն հայտարարությունը, որ համալսարանը քաղաքականացված է, ասել է թե՝ ՀՀԿ-ի իշխանությունն է տիրում ներսում, եւ որ իրեն ճնշում են իր հայացքների համար, պատասխանեց, որ ինքը երբեւէ կուսակցականացված չի եղել. «Դա բացարձակ հերյուրանք է»:

Ինչ վերաբերվում է Եթիմյանի այն հայտարարությանը, որ տարիներ շարունակ համալսարանը պրոֆեսորի ապօրինի ու անօրինական կոչումներ է շնորհել մի շարք մարդկանց, պատասխանեց, որ միակ դեպքը, երբ պրոֆեսորի կոչում է շնորհվել, ու դա լայն քննարկում է ստացել, կապվել է Գագիկ Եթիմյանի անվան հետ. «Ի՞նչ ապօրինության մասին է խոսքը, թող անուն տա, գոյություն ունի ԲՈՀ, գոյություն ունի արխիվ, թող գան ստուգումներ իրականացնեն, թող կոնկրետ անուններ տա»:

Տպել
3944 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»