Չեխիան հետաքրքրված է Երեւանում «կանաչ» տրանսպորտի, թափոնների վերամշակման նախագծերով. հանդիպում դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի ավագանու ընտրություններում ձեռք բերած տպավորիչ արդյունքների կապակցությամբ՝ դեսպանը գոհունակություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացների կապակցությամբ: Դեսպան Միկիսկան նշել է, որ չեխական կողմը շահագրգռված է Երևանում շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող մի շարք նախագծերով, ինչպիսիք են՝ «կանաչ» տրանսպորտը, թափոնների վերամշակումը և այլն: Նշելով, որ մայրաքաղաք Պրահան աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում հանրային տրանսպորտի կազմակերպման և կենցաղային թափոնների վերամշակման բնագավառներում, դեսպան Միկիսկան պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու քաղաքների համագործակցությանն այս ոլորտներում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների համար և նշել, որ քաղաքը բաց է՝ քննարկելու գործարար համագործակցությանը վերաբերող ցանկացած առաջարկ: Քաղաքապետն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները, որոնք ներառում են նաև դատական համակարգի բարեփոխումը, էապես կնպաստեն Երևանում գործարար միջավայրի բարելավմանը:

Կողմերը հույս են հայտնել, որ երկու մայրաքաղաքների ղեկավարները հնարավորինս մոտ ապագայում կկարողանան փոխայցելություններ կատարել՝ խորացնելու երկու մայրաքաղաքների միջև բարեկամական կապերը: 

Տպել
1455 դիտում

Մնացականյան-Մամեդյարով հանդիպում․ Աշոտյանն ԱԳՆ-ից եւ վարչապետից պատասխաններ է պահանջում

Հայաստանից Կանադա ուղարկվող ծանրոցներում հայտնաբերվել է թմրանյութով ներծծված հագուստ

Թուրքիան խաթարում է կայունությունը Լիբիայում. երկրի խորհրդարանը միջոցներ կձեռնարկի Անկարայի դեմ

Քաղաքացին զանգել է ԱԻՆ ու սպառնացել ինքնասպան լինել, եթե չմոտենա հոգեբանը

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, մերկասառույց, ձյան տեղումներ, մառախուղ՝ ՀՀ տարածքում

Հունվարի 17-ը Վրաստանում սգո օր հայտարարվեց

Թբիլիսիում բնակելի շենքում պայթյունի հետևանքով 4 մարդ զոհվել է, այդ թվում՝ 1 երեխա

Ի՞նչ է քննարկվել Մնացականյանի ու Մամեդյարովի հետ. ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

Շախմատի կանանց առաջնության միանձնյա առաջատարը Մարիա Գևորգյանն է

Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկել է հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատան մեջ. վիրավորներ կան

Այս պահին փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի և Գեղարքունիքի գյուղամիջյան ճանապարհներ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Մաշինի դուռը բացվեց ու Փաշինյանն իջավ․ բոլնիսցիները՝ վարչապետի անակնկալ այցի մասին

Մենք կշարունակենք պայքարը, որպեսզի ԻԳԻԼ-ը չբարձրացնի իր գարշելի գլուխը. ԱՄՆ փոխնախագահ

Երեխան ընդունվել է վերջույթների կաթվածով. «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ն պարզաբանում է փոքրիկի մահը

Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարեւոր պարտականությունների կատարման գործում. Յագլանդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար