Իրականում ո՞ւմ ձախողումն է Խաչատուրովը

Թեեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը վերջնականապես լուծվելու է դեկտեմբերի սկզբին, այնուհանդերձ արդեն այսօր Հայաստանի քաղաքական դաշտում մեծ աղմուկ է բարձրացել, որ մենք ամենայն հավանականությամբ կկորցնենք այդ պաշտոնը, եւ դա նոր իշխանությունների լրջագույն ձախողումն է:

Հնարավոր է՝ Հայաստանն իսկապես էլ կորցնի այդ պաշտոնը: Եւ իսկապես էլ՝ շատ ավելի լավ կլիներ, եթե մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցներ Հայաստանի ներկայացուցիչը: Այստեղ վիճելու բան չկա: Բայց կարծում ենք՝ այստեղ արժե ուշադրություն դարձնել երեք հանգամանքների վրա:

Առաջին: Իսկապե՞ս պատճառը Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործն էր, թե՞ դա ընդամենը պատրվակ էր: Ի վերջո՝ այդ պաշտոնը 3 տարով տրվել էր Հայաստանին, եւ ոչ թե անձամբ Խաչատուրովին, հետեւաբար՝ նոր թեկնածությունն էլ պիտի առաջադրի Հայաստանը: Անկախ իրավական նրբություններից՝ սա այնքան ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ում անգամ քննարկման առարկա չպետք է դառնար, ու եթե այդ հարցն այնուամենայնիվ քննարկվում է՝ նշանակում է, պատճառը Խաչատուրովի նկատմամբ «անհարգալից վերաբերմունքը» չէր:

Երկրորդ: Իսկապե՞ս այդքան կարեւոր էր Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում: Դա, իհարկե, գեղեցիկ է հնչում, բայց փաստն այն է, որ նույն Խաչատուրվի «նախագահության» ժամանակահատվածում է, օրինակ, ՀԱՊԿ անդամ Բելառուսը մեծ ծավալի ժամանակակից սպառազինություն վաճառել Ադրբեջանին, նույն ժամանակահատվածում է ՀԱՊԿ անդամ Ղազախստանն, օրինակ, հանդես եկել մեղմ ասած՝ ոչ հայանպաստ դիրքորոշումներով, եւ այլն: Սա, ի դեպ, ամենեւին էլ անձամբ Խաչատուրովի թերացումը չէ, համակարգն ու մեխանիզմներն են այդպիսին: Ճիշտ այդպես էլ, օրինակ, ԵԱՏՄ-ում Տիգրան Սարգսյանի «վարչապետությունը» որեւէ կոնկրետ օգուտ չի տվել Հայաստանին, ու մեծ հաշվով՝ չէր էլ կարող տալ:

Երրորդ: Ենթադրենք՝ ՀԱՊԿ-ում նախագահությունը կորցնելն իսկապես Հայաստանի լրջագույն արտաքին քաղաքական ձախողումն է: Բայց արդյո՞ք դա Նիկոլ Փաշինյանի՛ կառավարության ձախողումն է (ինչպես հանրապետականներն են պնդում): Իսկ ո՞վ էր որոշել, որ հենց Խաչատուրովը պիտի զբաղեցնի այդ պաշտոնը: Հայաստանի զինված ուժերում պակաս կասկածելի անցյալով որեւէ գեներալ չկա՞ր: Թե՞ Սերժ Սարգսյանը ոչինչ չգիտեր մարտի 1-ի դեպքերին նրա հնարավոր մասնակցության մասին (կամ առնվազն՝ այն մասին, որ երբեւէ նման կասկածներ կարող են լինել): Իսկ գուցե հատկապես նրան Մոսկվա գործուղելը հենց վարձատրությո՞ւն էր մարտի 1-ին նրա մատուցած ծառայությունների դիմաց: Բայց այդ դեպքում ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ինքը առանձնապես չէր կարեւորում ՀԱՊԿ նախագահի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի դերը եւ դա դիտարկում էր ընդամենը որպես «բոնուս»՝ այնպես, ինչպես, ասենք, ընտրությունների ժամանակ լավ «տոկոս խփածներին» են «գազի զապրավկա» կամ որեւէ «օբեկտ» տալիս: Կամ գուցե այդ պաշտոնում կոնկրետ անձի նշանակման որոշումը ոչ թե Սերժ Սարգսյանի «տիրույթում էր», այլ Կրեմլի՞: Բայց այդ դեպքում ի՞նչ հիմքեր ունենք պնդելու, որ տվյալ անձը Հայաստանի շահերն է ներկայացնելու (եւ ոչ թե Ռուսաստանի): Իսկ եթե ամեն դեպքում Ռուսաստանի շահերն է ներկայացնելու, ի՞նչ տարբերություն, թե ո՛ր երկրի քվոտայով կանի դա: Դրա փոխարեն կարելի էր գոնե փորձել փոխել անձին եւ ավելի արդյունավետ օգտագործել Հայաստանի քվոտան:

Այսպես թե այնպես՝ այս պատմությունը լավ առիթ է, որպեսզի Հայաստանը հստակեցնի իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ եւ ավելի ակտիվորեն առաջ տանի իր շահերը: Խոսքը ոչ մի դեպքում Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները խզելու մասին չէ (անվտանգության հարցերում խռովածի կեցվածք ընդունելն անթույլատրելի է), հակառակը՝ խոսքը համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու մասին է: Իսկ համագործակցություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ սուբյեկտներից յուրաքանչյուրն ունի իր շահերը, եւ ինչ-որ կետերում այդ շահերը համընկնում են: Իսկ եթե հաշվի են առնվում սուբյեկտներից միայն մեկի շահերը, իսկ մյուսը միայն լռում է (կամ՝ ձեւի համար մի քիչ փնթփնթում), նրան հեզության դիմաց շատ-շատ՝ մեդալ են տալիս, սիրալիր ժպտում կամ թփթփացնում ուսին: Իսկ մեդալն ու սիրալիր ժպիտը ռազմական գործողությունների ժամանակ, չգիտես ինչու, չեն կոմպենսացնում հակառակորդի ունեցած մի քանի միլիարդանոց սպառազինությունը: Արդյունքում ունենում ենք վիրտուալ ռազմավարական դաշնակից եւ «80-ական թվականների զինատեսակներ»: Եւ Հայաստանը ներկայացնող ղեկավար՝ այն կառույցում, որն իբր պիտի թույլ չտար այդպիսի «ռասկլադ»:

Թե ինչպես կզարգանան Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններն առաջիկայում՝ դժվար է ասել: Բայց ակնհայտ է, որ նոր Հայաստանն իրենից կախված ամեն ինչ անում է՝ այդ հարաբերություններն առողջացնելու համար: Գուցե ոչ այնքան սահուն, գուցե նույնիսկ կտրուկ ու վտանգավոր քայլերով, բայց նպատակն ակնհայտ է: Իսկ եթե ինչ-որ բան էլ այնպես չստացվի՝ մեղավորը հաստատ մենք չենք լինելու: Որքան էլ այդպես պնդեն դրսի «չուզողներն» ու հանրապետականները:

Արմեն Բաղդասարյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5524 դիտում

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել