Դպրոցներում պետք է քննարկել կոռուպցիայի բացասական ազդեցությունները. ԿԳՆ-ի շրջաբերականը

Կրթության եւ գիտության նախարարության ենթակայության դպրոցներում աշակերտներին շարադրություններ են հանձնարարվում կոռուպցիայի թեմայով:

Նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. «Դեռեւս նախորդ կառավարության ժամանակ հաստատվել է հակակոռուպցիոն ծրագիր, որտեղ կան նաեւ կրթությանը վերաբերող հատված, եւ այնտեղ նշված է, որ դպրոցներում պետք է անցկացվեն միջոցառումներ, մրցույթներ, հանձնարարվեն շարադրություններ, որոնք պետք է վերաբերվեն կոռուպցային: Այսինքն՝ ինչ է դա իրենից ներկայացնում, դրա վատ ազդեցությունը հասարակության, պետության վրա: Շրջաբերականը, որը գնացել է դպրոցներ, ընդամենը հակակոռուպցիոն ծրագրի կետի պահանջը կատարելու նպատակով է»,- ասաց Աշոտ Արշակյանը:

Նրա խոսքով, այդ միջոցառումների միջոցով նախ պետք է  պարզել, թե երեխաներն առհասարակ ինչ պատկերացումներ ունեն կոռուպցիայի վերաբերյալ, որից հետո արդեն ուսուցիչները պետք է կարողանալ նրանց ճիշտ տեղեկություններ տրամադրել կոռուպցիայի ու դրա բացասական հետեւանքների մասին:

Ուսուցիչների համար, սակայն, համապատասխան դասընթացներ չեն կազմակերպվել եւ չի բացառվում, որ մանկավարժներն իրենք էլ առանձնապես լավ չեն պատկերացնում կոռուպցիա ասվածը: Իսկ հակակոռուպցիոն միջոցառումների ձեւն ու բնույթը թողնված է դպրոցի հայեցողությանն ու երեւակայությանը: «Որպես այդպիսին սեմինարներ չեն արվել: Միգուցե արդյունքները ամփոփենք եւ հասկանանք, որ դրանց անհրաժեշտությունը կա: Արդյունքներն ամփոփելուց հետո պարզ կդառնա՝ ինչպիսի իրավիճակ ունենք, կհասկանանք նաեւ, թե ինչպիսի պատկերացում առհասարակ ունեն դպրոցները դրա վերաբերյալ»,- նշեց հանրակրթության վարչության պետը:

Վերոնշյալ հակակոռուպցիոն միջոցառումները պետք է անցկացվեն մինչեւ նոյեմբերի 30-ը:

Տպել
1054 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում