20-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ամուսինը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 30-ամյա տղամարդուն: Վերջինս կալանավորվել է, հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնության 44-րդ խումբը, պոլիտրավմա ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ աղջկա՝ ծնված 1998 թվականին: Աղջիկն ի վիճակի չի եղել բացատրություն տալու, սակայն, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության, նա ծեծի է ենթարկվել:

2018թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 20-ամյա կինը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Դեպքի կապակցությամբ ցուցմունք է տվել 20-ամյա կնոջ ամուսինը ծնված 1988 թվականին: Քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 30-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
963 դիտում

Խառնակչություններ՝ բանտից եւ աքսորից

Մանկապարտեզի տնօրենն ապօրինի աշխատակից է ընդունել, հետո կռիվ սարքել քաղաքապետարանում. Արմավիրի քաղաքապետ

Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան

Ինչի վրա կծախսվի «Իմ քայլը» հիմնադրամի՝ երեկ հավաքած մոտ 700 մլն դրամը . Լենա Նազարյանը թվարկել է ծրագրերը

Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով

Այսօր 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա․Հակոբ Կարապետյան

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր

Արժեհամակարգային հակադրություններն արհեստական են

Արագածոտնի Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում եւ Շիրակի մարզի Լանջիկ գյուղում մառախուղ է

Կապան քաղաքում այրվել է մոտ 1,5 հա բուսածածկույթ

Արմեն Սարգսյանը «Կատար Էյրվեյզ»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների, արեւոտ եղանակ

ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում ավտոմեքենան հայտնվել է ձորում. տուժածներ չկան

Կան գյուղեր, որտեղ ավանդույթի ուժով կանանց արգելված է գնալ գյուղապետարան, հարսներին՝ ծնողական ժողով. Աննա Հակոբյան

Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում են նաև արևի պայծառ շողերը. Սուրենյան

Արմեն Սարգսյանը համագործակցության հնարավորություններն է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ

Նոր մշակույթ է զարգանում. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի գործունեության մասին

Ո՞վ է կուլ տալիս Մամեդյարովի նետած քարոզչական խայծը