Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են Կարբիի ձորում արջին թակարդը գցած անձին

Նոյեմբերի 9-ին, ժամը 14.00-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում, ճոպանի մեջ արջ է խճճվել:

Զննությամբ պարզվել էր, որ Օհանավան համայնքի վարչական տարածքի ձորակում, կենդանին ընկել է անհայտ անձի՝ մետաղական ցանցից պատրաստած թակարդը: Աշխատակիցների ջանքերով կենդանին ցանցից դուրս էր բերվել, անվնաս տեղափոխվել բնության անվտանգ հատված ու բաց էր թողնվել:

Որսագողության փաստով նախապատրաստվել էին նյութեր: Քննությամբ պարզվել է, որ հոկտեմբերի 28-ին, թակարդը ձորակում է դրել Կարբի գյուղի բնակիչ, 56-ամյա Հովիկ Ա.-ն: Նա հրավիրվել է ոստիկանություն և հայտնել, որ թակարդը դրել էր գայլ որսալու նպատակով:

Ոստիկանները նրանից բացատրություն են վերցրել: Քննությունը շարունակվում է: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի կենդանաբանական այգու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) աշխատակիցները Արագածոտնի մարզում` Կարբիի ձորում  փրկել են մարդու լարած թակարդի մեջ ընկած գորշ արջին:

Թակարդը հյուսված էր մետաղյա ճոպաններից: Կենդանին հաղթահարել էր ճոպանների առաջին շարքը, բայց երկրորդից խուսափել չէր կարողացել:

Կենդանաբանական այգու հաղորդագրության համաձայն, այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ, բարեբախտաբար, ճոպանի օղակը սեղմվել էր ոչ թե կենդանու վզի հատվածում, որի պարագայում արջը կխեղդվեր, այլ կողերի շրջանում:

Մասնագետները հեռվից ժամանակավոր քնեցրել են արջին, որից հետո միայն մոտեցել են նրան, կտրել մետաղական ճոպանները, ամբողջությամբ ազատել արջին կապանքներից ու հեռացել:

Նրանք անվտանգ հեռավորության վրա սպասել են այնքան, մինչև արջը արթնացել է քնից ու հեռացել:

Միայն դրանից հետո մասնագետները Կարբիից վերադարձել են Երևան:   

Տպել
1152 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում