Մոտ 460 մլն դրամ կտրամադրվի աղետի գոտու 44 բնակելի տան շինարարությունն ավարտելու համար

Այսօր կառավարության հերթական նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները:

Այսպիսով՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով «Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» ծրագրի շրջանակներում նախատեսված 458,118.0 հազ. դրամն ուղղվում է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար:

Ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից ավարտին կհասցվի առնվազն 44 կիսակառույց բնակելի տան շինարարությունը: Հարցի զեկուցող Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նշեց, որ խնդիրը մի քիչ բարդ էր, եւ սկզբում խոսվում էր, որ գումարը տրվի բնակիչներին, իրենք ավարտեն շինարարությունը, սակայն ռիսկային է համարվել այս տարբերակը եւ խնդրի լուծումը այլ կերպ են գտել:

Այսպիսով՝ «Հայաստանի Ֆուլեր» տնաշինական կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպության հետ պայմանագիր են կնքել, որ նույն գումարի սահմաններում այդ կիսակառույցների շինարարական աշխատանքները ավարտին հասցնեն:

Ավետիք Էլոյանը նշեց, որ հետագայում եւս փորձելու են այդ ընկերության ծառայություները օգտագործել: «Սխեման այսպիսին է՝ գումարը հատկացվում է մարզպետարանին, մարզպետարանը կնքում է պայմանագիր, որն էլ իր հերթին պայմանագիր է կնքում անհատական բնակիչների հետ: Սա փուլային նախագիծը, եւ սկզբում գումարի քսան տոկոսն է փոխանցվում, այնուհետեւ 80 տոկոսը»,-ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք համոզված են, որ այս մեխանիզմով այդ տների շինարարությունը ավարտին է հասցվում, եւ ստացավ դրական պատասխան:

Նշենք, որ ըստ նախագծի՝ Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5381 ընտանիքից 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր:

Արդյունքում դեռ լուծում է պահանջում ծրագրի շահառու ճանաչված 542 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար պահանջվում է մոտ 4.0 մլրդ ՀՀ դրամ, խնդրի ամբողջական լուծումը ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է մինչեւ 2020 թվականի տարեվերջ:

ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով ծրագրի իրականացման համար հատկացվել է 460.0 մլն ՀՀ դրամ, որը նախատեսված է ուղղել ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերի՝ առավել բարձր պատրաստականության կիսակառույց բնակելի տներ ունեցող ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը:

Նախագծով կարգավորված են նաեւ նախատեսված աշխատանքների կազմակերպման ընթացակարգի, պայմանների, հաշվետվողականության, ինչպես նաեւ արդեն ավարտված բնակելի տների նկատմամբ ծրագրի շահառուների իրավունքների գրանցման հետ կապված հարցերը: Միաժամանակ, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից առաջարկվել է նախատեսել դրույթներ կիսակառույցների, դրանց օրինականացման, ինչպես նաեւ օրինականացման համար նախատեսված վճարների վերաբերյալ, քանի որ դրանցից մի մասն արդեն իսկ սեփականության իրավունքով գրանցված է Հայաստանի Հանրապետության անվամբ եւ «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված տվյալների հիման վրա գրանցվել են որպես ինքնակամ շինություններ:

Տպել
1987 դիտում

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ