Երևան
28 °C
ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ առաջիկա ընտրություններով որեւէ լավ բան չի լինելու: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Այս ընտրությունների արդյունքում Հայաստանում չի հաստատվելու ներքաղաքական կայունություն: Ընտրությունների արդյունքները, ինչը կարձանագրվի, դրանք լավագույն դեպքում, ներկայացնելու են մեր հասարակության քաղաքական խճանկարն այդ պահին, իսկ մեկ ամիս, երեք ամիս անց այն լինելու է լրիվ ուրիշ»,- ասաց նա:
Միաժամանակ Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն արել է երկու կարեւոր քայլ՝ ի շահ պետության: «Առաջինը՝ այն, որ այսօր իշխող վարչախումբն անընդհատ շեշտում է, որ եղել է խաղաղ, թավշյա հեղափոխություն: Դա այդպես է եղել, դա իրենց պատճառով չի եղել, դա եղել է բացառապես նախկին իշխանությունների որոշումը»,- ասաց Շահնազարյանը եւ ընդգծեց, որ առնվազն հարգանքի է արժանի ՀՀԿ-ի այս քայլը:
«Եթե կարծում էին, որ իշխանությունն այնքան թույլ էր, որ չէր կարող ուժ կիրառեր, սխալվում էին: Ի՞նչ է, Լյովա Երանոսյանը չէ՞ր կարող ուժ կիրառել»,- ասաց նա:
Խոսելով, թե ինչպես է եղել, որ ընդգրկվել է ՀՀԿ համամասնական ցուցակում, Դավիթ Շահնազարյանն ասաց, որ մինչ ընտրությունները ինքը հանդիպել է ՀՀԿ ղեկավարներից մեկի հետ, որի անունը, սակայն չի ցանկանում տալ: «Ասացի՝ մասնակցելու եք ընտրություններին, ասաց՝ եթե մենք ընտրություններին չմասնակցենք, ընտրությունների լեգիտիմությունը խիստ կասկածելի կլինի: Ու շատ վտանգավոր է այսօր ՀՀ-ում ունենալ կասկածելի ընտրություններ, չգնահատել նման փաստարկն ուղղակի չի կարելի»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Նկատենք, որ նաեւ, ըստ վերլուծաբանների, ՀՀԿ-ն իշխանությունը խաղաղ հանձնելու այլընտրանք չուներ եւ ուժ կիրառելու ռեսուրս էլ իրականում չուներ, այլընտրանքը Լիբիական արյունալի զարգացումները կարող էին դառնալ: Նաեւ հիշենք, որ Թավշյա հեղափոխության ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն է ժողովրդին զսպել, որպեսզի բռնություններ թույլ չտան նախկին ռեժիմի ներկայացուցիչների հանդեպ: Իսկ արդեն վերջին մեծ հավաքի ժամանակ՝ Ազգային ժողովի մոտ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկեղծորեն խոստովանեց, որ ՀՀԿ-ի քայլերից հետո իր համար գնալով ավելի դժվար է դառնում ժողովրդին զսպելը:
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով
ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)
Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն
Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)
Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել
Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը
Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան
ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
© 2024 Հայկական ժամանակ