Կանանց սոցիալական պաշտպանվածությունը՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության ծրագրում, Նարե Հայրապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը գտնում է, որ պետությունը սեռերի իրա­վահավասարության հարցը կարող է լուծել ժամանակավոր կարգավորիչ գործիքներ կիրառելու միջոցով՝ այն իրավական ու հռչակագրային մակարդակից բարձ­րաց­նե­լով գործնական ու մշակութային մակարդակ։ Այս մասին մեր զրույցում ասաց ՔՈ ՍԴԿ պատգամավորի թեկնածու Նարե Հայրապետյանը։ Վերջինս առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով թեկնածություն է առաջադրել Կոտայքի մարզում։

Նարե Հայրապետյանի խոսքով՝ կանանց դիրքը յուրաքանչյուր հասարակության մեջ ցույց է տալիս այդ հասարակության սոցիալական, կրոնական, մշակութային հանրույթների իրական քաղաքակրթության աստիճանը․

«Մարդկային ոչ մի հանրույթ չի կարող ներդաշնակ զարգանալ, եթե այդտեղ թերագնահատված է կնոջ դերը։ Խտրականությունն էականորեն սահմանափակում է կանանց սոցիալական ակտիվությունը։ Այո, կինն իշխանության, քաղաքականության մեջ ընդունելի է քչերին, որովհետեւ հասարակության մի ստվար հատված կարծում է, որ միակ վայրը, որտեղ կինն իշխանություն ունի՝ խոհանոցն է։ Սա տարիներով կարծրացած արժեհամակարգի արդյունք է, չեմ կարող ասել, թե դարերի խնդիր է, քանզի տարբեր ժամանակաշրջաններում տարբեր են եղել կանանց հանդեպ մոտեցումները»,-ասաց պատգամավորի թեկնածուն՝ հավելելով, որ, կարդալով 20-րդ դարասկզբին գործունեություն ծավալող ֆեմինիստ, հասարակական գործիչ Զապել Եսայանի ստեղծագործությունները, նամակները, որն ապրում էր հայկական միջավայրում, չի կարող մտքի ծայրով անցկացնել, որ այդ կինը երբեւէ սեռային ստորադասման է ենթարկվել․

«Այս առումով, կարծում եմ, կեղծ օրակարգերի պատճառով է, որ կանանց ինքնագնահատականը եւ ամբիցիաներն իջել են, որի հետեւանքն են հենց հասարակական ընկալումները»,-մեկնաբանեց Հայրապետյանը։

Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադարձավ նաեւ քվոտաների սահմանմանը։ Նարե Հայրապետյանի կարծիքով՝ քվոտաների սահմանումը ոչ միայն կուսակցություններում, ԱԺ֊ում այլեւ կառավարման բարձր օղակներում պետք է սահմանվի․

«Հասարակությունում, որտեղ ճաշին տղա երեխային ավելի մեծ կտոր միս է բաժին ընկնում, քան աղջկան, անհրաժեշտ է բալանսը պահել հենց քվոտաների միջոցով։ Շատ կանայք ասում են, որ դեմ են նման մոտեցմանը, բայց նույնիսկ իրենց այդպես մտածելն այդ կարծրացած մտածողության հետեւանքն է՝ նստած անգիտակցական մակարդակում»։

ՔՈ ՍԴԿ-ն առաջարկում է կանանց չվարձատրվող աշխատանքը՝ երեխաների եւ տարեցների խնամքը, տնային տնտեսու­թյու­նը, աշխատանքը խոհանոցում եւ այգում,նույնպես նե­րառել ստաժի հաշվարկման մեջ, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող երեխայի եւ ծե­րե­րի խնամքի ժամանակահատվածը լիովին հաշվարկել որպես աշխատանքային ստաժ, այլ ոչ թե միայն դրա 10 տարին, ինչպես այն կարգավորվում է ներկայիս օրենսդրությամբ:

Հայրապետյանն անդրադարձավ նաեւ ծնելիության հարցերին պետության մոտեցմանը։ Նա ասաց, որ թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները խրախուսել են ծնելիությունը միանվագ նպաստով, որն, ըստ իրեն, անթույլատրելի է սոցիալական պետության մեջ․

«Պետության նպատակն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որ քաղաքացին ինքը կամենա երեխա ծնել եւ իմանա, որ ամբողջ կյանքում պետությունը կհոգա իր ու իր երեխայի մասին, եթե իրենց կամքից անկախ հայտնվեն դժվարին իրավիճակներում»,-«Հայկական ժամանակ»-ին ասաց ՔՈ ՍԴԿ պատգամավորի թեկնածուն։

Վերջինս փոխանցեց, որ առաջիկա օրերին՝  դեկտեմբերի 1-ին իրենք նախատեսում են անցկացնել Հայաստանում կանանց առաջին քարոզարշավը՝ ընտրական պրոցեսում, ինչը համընկնում է նաեւ «Ընդդեմ գենդերահեն բռնության» միջազգային 16-օրյա քարոզարշավի հետ․

«Թիրախային ընտրել ենք Կոտայքի մարզի հայրիշխանական բարքերով հայտնի մի շարք գյուղեր։ Քարոզարշավը կսկսենք Չարենցավան քաղաքում։ Կոչ ենք անելու բոլոր կանանց միանալ մեր ակցիային՝ անկախ այն հանգամանքից՝ ձախ գաղափարների կրող են, թե ոչ»,-ասաց նա։

Նարե Հայրապետյանը մեր զրույցում նշեց, որ իրենց օրակարգում կան կանանց սոցիալական պաշտպանվածության եւ կանանց վերաբերող շատ դրույթներ, սակայն այս պահին ծրագրում տեղ են գտել միայն սոցիալական պաշտպանությանը վերաբերող դրույթները, քանի որ ծրագրային դրույթները բազմակողմանիորեն մշակվում են փորձագետների հետ, եւ որ կանանց սոցիալական պաշտպանվածությունը չի սահմանափակվում միայն վերոնշյալ դրույթներով։ Ինչպես հայտնեց վերջինս՝ հետագայում ընդգրկվելու են նաեւ այլ ծրագրեր։

Տպել
20573 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ