Սուրենի առաջարկի մասին մտածելու բան չունեմ. Համազգայինի կոնֆլիկտը գնալով նոր անձանց է ներգրավում

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում դեկտեմբերի 1-ից գործադուլ է: Պատճառը, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Համազգայինի տնօրեն Վիգեն Չալդրանյանի կողմից թատրոնի ոչ ճիշտ կառավարումն է: Թատրոնի աշխատակազմի բողոքները եւ մոտ մեկ ամիս առաջ սկսված լարվածությունը կարծես թե հանգուցալուծում չեն ստանում: Ավելին, այն գնալով նոր անձանց է ներգրավում: Խոսքը նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանի մասին է:

Շահվերդյանն առաջարկում է «քայլ անել» եւ միասին հաղթահարել ստեղծված իրավիճակը, սակայն հարց է՝ դերասանները քայլ կանե՞ն, նրանք այդ ուղղությամբ մտածել անգամ չեն ուզում:

Սուրեն Շահվերդյանը «Հայակական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն մտածել է ընկերների առաջարկի մասին, որոնք խոստացել են հովանավորել Համազգայինի ներկայացումները. «Նրանք ինձ հարցնում էին, թե մոտավորապես ինչքա՞ն գումար է պետք նորմալ բեմադրություն անելու համար: Ես այս ամենը ցանակնում եմ դերասանների հետ քննարկել»:

Մեր հարցին, թե ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը չի՞ խանգարում ավելի հանգիստ եւ լավ տրամադրությամբ աշխատանքը սկսելուն, գեղարվեստական ղեկավարը նկատեց, որ իսկապես խանգարում է, սակայն միաժամանակ ընգծեց, որ փորձում է ձեռք մեկնել տնօրեն Վիգեն Չալդրանյանին:

«Երբ նա ինձ խնդրեց, որ միասին դուրս գանք այս իրավիճակից, ես ուղղակի չկարողացա հրաժարվել: Այն մարդը, որն իսկապես կարիք ունի, որ իրեն ձեռք մեկնեն՝ ես մեկնում եմ, անգամ իմ բեմադրած ներկայացումներն են այդպիսին»,-ասաց Շահվերդյանը:  

Վերջինիս խոսքով՝ Ֆինանսապես եւ տեխնիկապես ամեն ինչ կապահովի եւ ամեն կերպ կաջակցի թատրոնին եւ կփորձի լուծել ծագած խնդիրները: «Ես փորձում եմ քայլ անել եւ սպասում եմ, որ ինձ հետ միասին քայլ կանեն նաեւ դերասնները: Ես եկել եմ այս թատրոն, որպեսզի ժողովրդավարություն բերեմ ինձ հետ: Մենք մի մեծ ընտանիք ենք: Այսպես թշնամանալով ոչնչի չենք հասնի»,-վստահեցրեց լավատեսական հովերով լցված նոր գեղարվեստական ղեկավարը:

Սակայն նույնն ասել դերասանական կազմի մասին այս պահին անհնար է: Երբեմնի հանդուրժողականությունն ու հանուն թատրոնի զիջումների գնալն այսօր անիրատեսական է թվում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում դերասանները վստահեցրեցին՝ գործադուլն ուժի մեջ է, շարունակվելու է այնքան, մինչեւ չհասնեն իրենց ուզածին, այն է՝ Չալդրանյանի հրաժարականին:

Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը «Հայկական ժամանակ»-ին ասաց, թե դերասանների հետ քննարկումից հետո գործադուլը ժամանակավորապես սառեցված է եւ որ նրանք ընդհանուր հայտարարի են եկել՝ սպասելու են մինչեւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն արձակուրդից վերադառնա: Փոխնախարարի այս հայտարարությունը աշխատակազմը հերքեց: Փոխզիջումների գնալը կտրուկ բացառեց:

Կոնֆլիկտի կիզակետում հայտնված գեղարվեստական ղեկավարը եւս կարծիք հայտնեց, որ ամեն ինչ հարթեցված է, մնում է դերասանների հետ համատեղ քննարկել հետագա անելիքները:

Շահվերդյանը հայտնեց, որ Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել եւ առանձնահատուկ դիմել Համազգային թատրոնի դերասնուհի Նարինե Գրիգորյանին: Շահվերդյանի առաջարկում ասված է. «Բարձր գնահատելով Նարինե Գրիգորյանի եւ՛ դերասանական, եւ՛ ռեժիսորական կարողությունները՝ հրաժարվում եմ, իբրեւ ռեժիսոր, առաջինը ներկայանալ Համազգայինի բեմում սեփական նախագծով: Նարինե Գրգորյանին առաջարկում եմ բեմադրել ցանկացած պիես՝ ցանկացած ստեղծագործական կազմով: Իմ կողմից պարտավորվում եմ ստեղծել աշխատանքային բարենպաստ միջավայր, ապահովել ֆինանսական հոսքեր, եւ անշուշտ, նպաստել ներկայացման հանրահռչակման գործընթացին:

Նարինե Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ արդեն հասցրե՞լ է մտածել նոր գեղարվեստական ղեկավարի առաջարկի մասին, եւ արդյո՞ք քննարկել է դերասանական կազմի հետ:

«Սուրենի առաջարկի մասին մտածելու բան չունեմ, այդ առաջարկն ինձ միշտ է արվում, իսկ Համազգայինում պարոն Չալդրանյանն է ընձեռել այդ հնարավորությունը: Ես այդ հնարավորությունն ունեցել եմ միշտ: Ուղղակի այս պահին ես ներկայացում կանեմ միայն այնտեղ, որտեղ համոզված կլինեմ, որ բոլոր օղակները պահպանելու են այդ ներկայացումը»,-ասաց դերասանուհին:

Նարինե Գրիգորյանը նկատեց՝ չի ցանականում ներկայացում անել, որը հետագայում ստիպված է լինելու արյան գնով պահպանել: Վերջինս հայտնեց, որ արդեն երկու տարի է՝ Համազգային թատրոնում որեւէ ներկայացում չի արել: Ասում է՝ ներկայացում բեմադրելուց առաջ պետք է վստահ լինես, որ տնօրենից ինչ պահանջես՝ կստանաս:

Տպել
3185 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)