Մամա, դուրս գանք. քաղցկեղի դեմ պայքարող Իրինան առաջին անգամ դուրս է եկել զբոսնելու. դրամահավաքը շարունակում է

06/12/2018 schedule12:48

Վերջին երեք ամսվա ընթացքում երկու հաջողակ վիրահատություններից ու մեկ կուրս քիմիաթերապիա ընդունելուց հետո, Իրինան առաջին անգամ ցանկացավ դուրս գալ՝ զբոսնելու։

«Մամա, դուրս գանք, немного прогуляться хочу»,- խառնելով ռուսերենն ու հայերենը ասաց Իրինան մայրիկին։ Դյուսելդորֆում, որտեղ նա բուժում է ստանում գլխուղեղի քաղցկեղից ձերբազատվելու համար, մի փոքր զբոսնելուց հետո նա հոգնեց ու թոթովելով ասաց. «Устала я, давайте пойдем домой. Տուն էյթանք»։

Ի դեպ Դյուսելդորֆում, որտեղ Իրինան բուժում է ստանում, կլինիկան իր եւ քաղաքի սոցիալական ծառայությունների միջոցով մեզ աջակցեց գրեթե անվճար բնակարան գտնելու համար, ինչի համար շատ շնորհակալ ենք:

Վերջին ամիսներին մեր պուճուրն ամեն կերպ խուսափում էր արեւից, զբոսնելուց, որը հենց քաղցկեղի վատ հետեւանքներից է։ Նա այժմ հաղթահարում է այդ չարիքը, պայքարում դրա դեմ։ Ձեր աջակցությամբ կհաղթի: Հարազատներ, ընկերներ Իրինայի կյանքը փրկելու համար կազմակերպված հանգանակությանը Ձեր ակտիվ մասնակցության շնորհիվ հնարավոր դարձավ նրա վիրահատություններն ու քիմիաթերապիայի առաջին կուրսերը ստանալը։ Այժմ նա անցնելու է քիմիաթերապիայի երկրորդ կուրսը:

Իրինան դեռեւս երկար, դժվար, սակայն հաղթահարելի ճանապարհ պետք է անցնի քաղցկեղի դեմ պայքարում: ՄԱՐԴԻԿ, շարունակեք ակտիվորեն մասնակցել դրամահավաքին, քանի որ ամբողջական բուժման համար պահանջվում է մեծ գումար՝ շուրջ 200 հազար եվրո: Մինչեւ օրս մենք կարողացել ենք հավաքել շուրջ 70 հազար եվրո: Բուժման ծախսերը շատ մեծ են, ընտանիքի հնարավորություններն ու ժամանակը՝ սուղ: Արդեն իսկ հավաքված միջոցներից կլինիկային վճարվել է շուրջ 67 հազար եվրո: Դրամահավաքը շարունակվում է:

Օգնել ցանկացողները կարող են անցնել այս հղմամբ եւ գումար փոխանցել փոքրիկի բուժման համար՝ https://www.gofundme.com/6pwaj-help-irina:

Հայաստանից հանգանակություն կարող եք կատարել բանկի միջոցով՝ ՎՏԲ բանկում բացված հատուկ հաշվեհամարներին: Ստացող՝ Մյասնիկ Անեսյան (MIASNIK ANESYAN)

AMD 16048343490004

USD 16048343490005

EUR 16048343490006

RUR 16048343490007

Ռուսաստանից ու Հայաստանից արագ փոխանցման համար բացվել են նաեւ հաշվեհամարներ Яндекс եւ Idram համակարգերով

Яндекс– 410017983060786

Idram – 459135910

Տպել
2693 դիտում

Ֆյուչերսները թանկացել են 8,97 տոկոսով. նավթի համաշխարհային գներն աճում են

Արթուր Ալեքսանյանի համար անհանգստանալու կարիք չկա. մարզիչը՝ վնասվածքի մասին

Արարատ Միրզոյանը ներկա է գտնվել Դավիթ Դանիելյանի «Երազներիս գույները» ցուցահանդեսի բացմանը

ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. օրակարգը չի սպառվել (ուղիղ)

Հերթ կանգնեք. Երեւան ծախեմ բիրիքով

Անմեղության կանխավարկած. Վիրաբյանները մեղք չունեն

Վթար-հրդեհ Արարատի մարզում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. հրշեջները 3 մոխրացած դի են դուրս բերել

Էս տաք տեղը մարդուն ցուրտը չի տանի

Պապիկյանը կմասնակցի Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 63-րդ գլխավոր համաժողովին

Վթարից հետո մեքենան դեպքի վայրից հեռացրել են եւ փորձել ոստիկանության աշխատակիցներին մոլորեցնել

Կնոջն ու հարևանին դանակահարած տղամարդը ձերբակալվել է

Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ և երկու զոհ

Արթուր Ալեքսանյանը վնասվածք ունի, բայց մտադիր է մենամարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար

Նոր աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցը. ՀՀ ոստիկանություն

Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը

Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածները բեռնատարների համար փակ են

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է