«Արտմիմիան» միջազգային փառատոնում մրցանակակիր է դարձել (տեսանյութ)

«Ժեստերի տարածքում» խորագրի ներքո ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում դեկտեմբերի 10-15-ն անցկացված միջազգային փառատոնում Հայաստանը ներկայացնող «Արտմիմիա» հավաքական թիմը՝ մնջախաղաց Համլետ Չոբանյանի գլխավորությամբ, արժանացել է «Պլաստիկայի արտահայտչականության» մրցանակին՝ պրոֆեսիոնալ թատերախմբերի շարքում։ Մեր խմբի կազմում էին վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, խուլերի «Օվասիս» թատրոնի ղեկավար, մնջախաղաց Ռոբերտ Ծատուրյանը, դերասան Սարգիս Սարգսյանը, դուդուկահար Վաչագան Գաբրիելյանը:

Փառատոնին մասնակցում էին հինգ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Մոնղոլիա, Ռումինիայի եւ Հայաստանի թատերախմբեր։ Այն համախմբել էր թույլ լսող եւ խուլ, ինչպես նաեւ մնջախաղաց ավելի քան 250 դերասանների՝ սիրողական եւ պրոֆեսիոնալ թատրոններից՝ մեծահասակներ եւ երեխաներ։ Մրցանակներն էլ բազմազան էին:

«Սա իսկապես յուրօրինակ փառատոն էր, քանի որ հավաքվել էին պրոֆեսիոնալ մնջախաղացներ եւ սիրողական «լուռ թատրոնի» ներակայացուցիչներ՝ նկատի ունեմ խուլ ու համրերին։ «Արտմիմիան» եւս նման սկզբունքով էր ձեւավորվել:

Այս օրերին մենք ոչ միայն մասնակցեցինք «սովորական» փառատոնի, այլեւ ականատես եղանք, թե հաղորդակցման սահմանափակումներ ունեցողներն ինչպես են արվեստ ներկայացնում, ընդ որում, շատ դեպքերում՝ բավականին պրոֆեսիոնալ ու բարձր մակարդակով։ Ե՛վ ուշագրավ էր, ե՛ւ շատ բան ասող։ Կարծում եմ, ժամանակն է, որ բոլորս հասկանանք, այս մարդիկ էլ ունակ են համապատասխան կրթության պարագայում իրապես վարպետություն ցույց տալ։ Հայաստանում էլ պետք է մտածել այս ուղղությամբ, մեր խուլերին նման հնարավորություն ընձեռել, կազմակերպել մշակութային ինտեգրող միջոցառումներ»,- ասաց «Արտմիմիայի» ղեկավար, մնջախաղաց Համլետ Չոբանյանը:

Փառատոնն անցկացվում էր ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ, Մոսկվայի «Միմիկայի եւ ժեստերի թատրոնում», որտեղ խաղում են խուլեր եւ թույլ լսողներ։ Թատրոնի ռեժիսոր Վալերիի Շեւչենկոն նշեց՝ հայկական թիմը հզոր ներուժ ունի. «Ուրախ ենք, որ արձագանքեցիք մեր հրավերին եւ Ձեր մասնակցությունը բերեցիք»:

Հայկական թիմի կազմում հանդես եկած «Օվասիս» թատրոնի ներկայացուցիչ Սարգիս Սարգսյանին խնդրեցինք փոքր-ինչ պատմել իր ու փառատոնի մասին:

Դիտե՛ք տեսանյութը.

Տպել
1917 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում