Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինի հետ սպասվելիք հանդիպման ու ՀԱՊԿ ներկայացուցչի այցերի մասին

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու է նաեւ գազի գնի բարձրացման հարցը: Այս մասին երեկ Վանաձոր կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը.

«Ամեն ինչ էլ քննարկելու ենք, բոլոր հարցերն էլ քննարկելու ենք»:

Լրագրողի դիտարկմանը, որ կա տեղեկատվության արտահոսք, ըստ որի, նախատեսվում է  30 տոկոսով թանկացնել գազի գինը, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ես նման տեղեկատվություն չունեմ, որ պետք է թանկանա, մենք պայմանավորվել ենք, որ պետք է այդ հարցը քննարկենք: Ես հիմա չեմ ուզում որեւէ կանխորոշող բան ասել, հույս ունեմ, որ բանակցությունները հաջող կընթանան»:

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը, Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Մենք ասել ենք, որ մենք ունենք թեկնածու, եւ հարցը պետք է որոշվի կոնսենսուսով, եւ մենք պետք է փորձենք հասնել կոնսենսուսի: Ես նաեւ նախկինում եմ ասել, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը ընդմիշտ վերապահված չէ Հայաստանի Հանրապետությանը, դա ռոտացիոն սկզբունք է, եւ մեր ժամկետը մի օր պետք է ավարտվի: Մեզ համար խնդիրը գլխավոր քարտուղարի պաշտոնը եւ կարգավիճակը չէ, մեզ համար խնդիրը ՀԱՊԿ բովանդակությունն է, եւ ինչպես նախկինում ասել եմ, փոխադարձ պայմանավորվածությունների հստակեցումն ու ճշգրտումն է եւ այս հարցի շուրջ կոնսենսուսի հասնելը»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ եղել են ժամանակներ, երբ ՀԱՊԿ-ում այդ ռոտացիոն սկզբունքը չի գործել, եւ նույն մարդը տարիներ շարունակ եղել է գլխավոր քարտուղար.

«Գլխավոր քարտուղարի հարցը չի այստեղ, որովհետեւ գլխավոր քարտուղարի ժամկետը կավարտվի, ռոտացիան կփոխվի, հետո էլի կհասնի Հայաստանին, բայց խնդիրը ավելի խորն ու բովանդակային է, եւ ես անկեղծ ասած գոհ եմ այս ընթացքում տեղի ունեցած ու տեղի ունեցող քննարկումներից, որովհետեւ շատ բաց ու անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել, ինչը երբեք ՀԱՊԿ-ում տեղի չի ունեցել, եւ մենք մեր անվտանգ միջավայրը հասկանալով պետք է հասկանանք՝ ՀԱՊԿ-ին լուրջ վերաբերվել, թե ոչ»,-ասել է Նիկոլ Փաշինյանն ու վստահեցրել, որ իրենք միշտ էլ կառուցողական են եղել:

Լրագրողի դիտարկմանը, որ Բելառուսի թեկնածուն շրջում է ՀԱՊԿ անդամ երկրներով, բայց Հայաստան չի եկել, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս պահին, քանի դեռ քննարկումները շարունակվում են, նպատակահարմար չեն գտել.

«Մենք ոչ թե մերժել ենք, այլ ասել ենք, որ այս փուլում նպատակահարմար չէ, քննարկումները կշարունակվեն»:

Տպել
3970 դիտում

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ