Առաջին ազատ, արդար և մրցակցային ընտրությունները. քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքը

24/12/2018 schedule19:33

Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը ներկայացնում է Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վերաբերմունքը Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների և նորընտիր Խորհրդարանի առաջիկա անելիքների վերաբերյալ.

2018թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ ընտրությունները մենք գնահատում ենք որպես ազատ ու արդար, որտեղ տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտում:

Շուրջ 23 տարիների ընթացքում տեղի ունեցած առաջին ազատ, արդար և մրցակցային ընտրությունները պատմական շրջադարձային նշանակություն և մեծ արժեք են ներկայացնում բազմաթիվ առումներով: Ազատ ու արդար ընտրությունները ժողովրդավարական գործընթացների նշանակալի ձեռքբերում են և հասարակության քաղաքական հասունության ու ընտրելու արժեքը գիտակցելու ապացույց:

Այս ընտրություններում վերականգնվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինքնավստահությունը՝ որպես արժանապատիվ քաղաքացիների, որոնց ձայնն ու կարծիքն ունեն նշանակություն և արժեք: Իր ընտրությամբ հասարակությունը մերժեց բռնապետական ու փչացած համակարգը՝ քվեարկելով հանուն նոր ու ժողովրդավար երկրի: Ազատ ու արդար ընտրությունների կայացման փաստը վերջ դրեց կոռումպացված համակարգին, որի միջոցով հազարավոր մարդիկ մասնակցում էին իշխող համակարգի վերարտադրությանը, անպատժելի և անօրինական գործողություններին: Ընտրությունները և դրանց արդյունքները բարձրացրեցին ակնկալիքների շեմը ամբողջ հասարակության համար:

Մենք՝ հանրության ներկայացուցիչներս, որ տարիներ շարունակ պաշտպանել ենք ժողովրդավարության, արդարադատության և մարդու իրավունքների հիմնարար արժեքները, ակնկալում ենք համակարգային ու խորքային բարեփոխումներ, որոնք թույլ կտան օրենսդրորեն և գործնականում ամրագրել ու անդառնալի իրողություն դարձնել լավ կառավարման, արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներն ու մեխանիզմները:

Նոր իրավիճակում, առավել քան պետք է փոխվի նաև նորընտիր Ազգային ժողովի դերը, նշանակությունը և գործելաոճը: Կարևոր է, որ նորընտիր Ազգային ժողովը դառնա ամենատարբեր հարցերի և խնդիրների շուրջ հանրային լայն քննարկումների հարթակ:

Մենք պնդում ենք, որ անհրաժեշտ է․

• տալ քաղաքական գնահատական նախորդ ավտորիտար կառավարման ժամանակաշրջանին և ռեժիմին, որը կառավարվում էր համակարգային կոռուպցիայի մեխանիզմներով և շարունակաբար ու անպատիժ խախտում էր մարդու հիմնարար իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը: Նման քաղաքական գնահատականով պետք է սկզբնավորվեն այնպիսի մեխանիզմների զարգացումն ու գործադրումը, որոնք այլևս անհնարին կդարձնեն Հայաստանի Հանրապետությունում պետության բռնազավթումը որևէ խմբի կողմից:

• ստեղծել հնարավորություններ՝ ժողովրդավարական սկզբունքներով և հանրային լայն մասնակցությամբ նոր սահմանադրության մշակման համար, և այդ նոր Սահմանադրությամբ երաշխավորել բռնատիրական կառավարման հիմնական գործիքների՝ ոստիկանության, ազգային անվտանգության, քրեակատարողական համակարգի և քննչական մարմինների նկատմամբ խորհրդարանական արդյունավետ վերահսկողություն:

• ընդունել նոր ընտրական օրենսգիրք՝ ապահովելով բացառապես համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելը, ինչպես նաև կուսակցությունների մասին օրենք, որը կստեղծի հավասար հնարավորություններ բոլոր կուսակցությունների զարգացման համար:
 մշակել անցումային արդարադատության ռազմավարություն և ապահովել դրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը:
 իրականացնել անհապաղ, լայնամասշտաբ, իրական և տեսանելի արդյունքներին ուղղված բարեփոխումներ քրեական արդարադատության և իրավապահ համակարգերում:
 ապահովել խտրականության բոլոր դրսևորումների վերացումը՝ ընդունելով իրավակիրառ արդյունավետ գործիքակազմով օրենսդրություն:
 երաշխավորել սոցիալական արդարության հաստատմանն ուղղված ռազմավարություններ՝ ապահովելով բոլոր խավերի ներառականությունը:
 նախաձեռնել միջոցառումներ, որոնք ի լրումն հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմինների ձևավորման, կստեղծեն հիմքեր բոլոր հաստատությունների մակարդակով կոռուպցիայի դեմ համակարգային և համընդհանուր պայքար ծավալելու համար: 
 ընդունել հրատապ կարգով անհրաժեշտ օրենքների փաթեթ, որով սկիզբ կդրվի մենաշնորհների վերացմանն ու իրական շուկայական տնտեսության զարգացմանը, միաժամանակ, հստակ սահմանելով պետության միջամտության սահմանները:
 ամրագրել Հայաստանի համար տարածքային համաչափ զարգացումը և տեղական ինքնակառավարման հզորացումը որպես առաջնային խնդիր և մշակել դրանց իրականացումն ապահովող օրենսդություն:
 բարեփոխել կրթության համակարգը՝ օրենսդրորեն ստեղծելով արմատական բարեփոխումներ իրականացնելու հնարավորություններ, որն ուղղված կլինի թոթափելու քաղաքական բռնազավթումը:

Մենք, ներքոստորագրյալներս, մեր պատրաստակամությունն ենք հայտնում ներդնել մեր ներուժը վերոհիշյալ մարտահրավերները հաղթահարելու և աշխատանքներն իրականացնելու համար։

Հայտարարությունը բաց է միանալու համար:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրազեկ քաղաքացիների միավորում
«Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Գորիսի մամուլի ակումբ ՀԿ
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ 
«Անգել» սոցիալական կրթամշակութային ՀԿ
«Սոցիալ Աջակցության ծրագրեր» ՀԿ
«Հայտուր» սոցիալ-կրթամշակութային ՀԿ
«Շիրակի ուսուցիչներ միություն» գիտակրթական կենտրոն ՀԿ
«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ
Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ
Սոցիոսկոպ ՀԿ
«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
«Սևազգեստ կանայք» Հայաստան խաղաղաշինական նախաձեռնություն
«Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ
Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն ՀԿ
«Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ
«Սյունիքի քաղաքացիական կրթության կենտրոն» ՀԿ
Կարեն Թումանյան, փաստաբան

Տպել
3741 դիտում

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը