ՔՊ-ում ժողովներ են, ԼՀԿ-ն օրենքի նախագծեր է մշակում, ԲՀԿ-ում անորոշություն է. ինչ են անում ԱԺ անցած ուժերը նիստից առաջ

Հունվարի 14-ին տեղի է ունենալու 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Այս պահին խորհրդարան անցած քաղաքական ուժերը ներկուլիսային թեժ քննարկումների մեջ են: Պատրաստվում են Ազգային ժողովի առաջին նիստին: Հիշեցնենք, որ խորհրդարանում լինելու են երեք քաղաքական ուժեր՝ «Իմ քայլը» դաշինքը, Բարգավաճ Հայաստան եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունները:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, օրինակ, նորընտիր պատգամավորների համար սեմինար-թրեյնիգներ են կազմակերպում, որպեսզի վերջիններս ծանոթանան Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքին: Այդ դասընթացներն անցկացնում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը լինելու է տարածքային կառավարման եւ զարգացման արդեն նախկին փոխնախարար Հակոբ Սիմիդյանը: «Հայկական ժամանակ»-ը Սիմիդյանից հետաքրքրվեց, թե «Իմ քայլը» խմբակցությունն ինչ նախաձեռնություններով է հանդես գալու, արդյո՞ք որոշվել է՝ մշտական հանձնաժողովների թվաքանակի մասին ինչ նախագիծ են ներկայացնելու: «Դրանք այս պահին քննարկման փուլում են, այս օրերին «Իմ քայլի» պատգամավորներով հավաքներ ենք անցկացնում եւ նման հարցեր ենք քննարկում, վերջնական տարբերակներ դեռ չկան»,- ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ առաջին նիստի օրը ՀՀ նախագահին առաջարկելու է Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետի պաշտոնում: Սահմանադարության համաձայն՝ նոր ձեւավորված խորհրդարանում վարչապետի ընտրություն չի լինում, նախագահն ԱԺ մեծամասնության թեկնածուին առաջադրում է վարչապետի պաշտոնում:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը լինելու է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը: «Իմ քայլը» ԱԺ նախագահի եւ փոխնախագահների պաշտոններում առաջադրելու է Արարատ Միրզոյանին, Լենա Նազարյանին եւ Ալեն Սիմոնյանին: Երրորդ փոխխոսնակը լինելու է ընդդիմադիր կուսակցություններից որեւէ մեկից: «Լուսավոր Հայաստանն» արդեն հայտարարել է, որ այդ պաշտոնում առաջադրելու է Մանե Թանդիլյանին: ԲՀԿ-ն եւս ունի թեկնածու, բայց նրա անունը դեռ հրապարակված չէ:

Այս առումով ԲՀԿ-ականների մոտ անորոշություն է: ԲՀԿ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ ընտրություններից հետո ոչ մի անգամ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում չի եղել, անգամ չգիտեն, թե ով է լինելու իրենց փոխխոսնակի թեկնածուն եւ հանձնաժողովի նախագահների թեկնածուները: ԲՀԿ-ում այնպիսի իրավիճակ է, որ բոլորը միմյանց հարցնում են՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի որոշումներից տեղեկություններ ունեն:

Մեկ այլ ԲՀԿ-ական էլ մեր զրույցում ներկուսակցական ստեղծված իրավիճակը որակեց խայտառակ: Միաժամանակ ԲՀԿ-ում կարծիքներ կան, որ Գագիկ Ծառուկյանն արդեն ինքն իր մեջ որոշումներ կայացրել է, բայց կուսակիցներին ոչինչ չի ասում: ԲՀԿ-ականներից շատերը Գագիկ Ծառուկյանին տեսել են ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9-ին:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ իրենք առաջարկություններ են ներկայացնելու Կառավարության կառուցվածքի փոփոխությունների կառավարության առաջարկած նախագծի վերաբերյալ: ԼՀԿ-ում անընդունելի են համարում, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը նոր նախագծով շարունակելու են մնալ վարչապետի ենթակայության տակ, իսկ ՊԵԿ-ը՝ հարկային եւ մաքսային ծառայություններով՝ կառավարության ենթակայության տակ: Նրանք կարծում են, որ այս մարմինները պետք է հաշվետու լինեն խորհրդարանին, իսկ կառավարության առաջարկած նախագծով պահպանվում է սուպերվարչապետական համակարգը: Գորգիսյանը մեր զրույցում ասաց, որ կառավարության վերջնական տարբերակն ուսումնասիրելուց հետո նոր միայն կխոսեն իրենց հետագա քայլերի մասին:

Գորգիսյանը հայտնեց, որ իրենք պատրաստվում են առաջարկել նախագիծ, որով հնարավոր կլինի ստեղծել ԱԺ մշտական հանձնաժողով՝ Եվրասիական տնտեսական միության հետ աշխատանքներն ակտիվացնելու համար: «Լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, չունենք հանձնաժողով, որ այդ հարցերով զբաղվի: Մենք նման առաջարկ անպայման անելու ենք»,- ասաց նա:

Գեւորգ Գորգիսյանը նաեւ ասաց, թե չի բացառվում, որ հանձնաժողովների հետ կապված որեւէ այլ առաջարկ չանեն: Հարկ եղած դեպքում էլ կսպասեն, տեսնեն՝ մեծամասնությունն ինչ առաջարկներ է անելու եւ ըստ այդմ էլ իրենք հանդես կգան իրենց առաջարկներով: «Մենք նաեւ առաջարկում էինք, որ Պետական իրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովն առանձնանա, բայց շրջանակվող տարբերակներում դա արդեն առանձին է ներկայացվում»:

ՀԺ-ի հարցին, թե ով է ղեկավարելու իրենց բաժին հասնող հանձնաժողովը, Գորգիսյանը պատասխանեց. «Մենք դեռ չգիտենք, թե մեզ ինչ հանձնաժողով է բաժին հասնելու, որովհետեւ Դոնթի բանաձեւով, եթե չեմ սխալվում, հինգ հանձնաժողով ընտրում է մեծամասնությունը, երկու հատ՝ երկրորդ ուժը, մեկ հատ՝ երրորդ ուժը: Հանձնաժողովի նախագահն ինչ-որ գործառույթներ է իրականացնում եւ պետք է ունենա մասնագիտական գիտելիքներ»:

Գեւորգ Գորգիսյանի փոխանցմամբ՝ «Լուսավոր Հայաստանում» դեռ չեն որոշել, թե ովքեր են լինելու խմբակցության քարտուղարն ու ղեկավարը: Մեր դիտարկմանը, որ խմբակցության ղեկավարի պաշտոնի համար շրջանառվում է Էդմոն Մարուքյանի անունը, Գորգիսյանն ասաց. «Բնականաբար, շրջանառվում է, նիստը կանենք, կորոշենք, կհրապարակենք, կիմանաք»:

«Իմ քայլը» դաշինքն արդեն որոշել է հանձնաժողովների նախագաների թեկնածուներին: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարելու է Ռուբեն Ռուբինյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ Վլադիմիր Վարդանյանը, Պաշտպանության, ներքին գործերի եւ ԱԱ հանձնաժողովը՝ Անդրանիկ Քոչարյանը, Տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Բաբկեն Թունյանը, Գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովը՝ Վարազդատ Կարապետյանը, Կրթության եւ գիտության հանձնաժողովը՝ Մխիթար Հայրապետյանը, Առողջապահության ու սոցիալական հարցերի հանձնաժողովը` Նարեկ Զեյնալյանը: Ամենայն հավանականությամբ, 2-3 հանձնաժողով կտրվի ԲՀԿ-ին՝ Եվրաինտեգրացիայի եւ ֆինանսավարկային հանձնաժողովները, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, որ ժամանակին միացվել էր Պետաիրավական հանձնաժողովին, կառանձնացվի ու կտրվի «Լուսավոր Հայաստան»-ին»:

Տպել
4199 դիտում

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում