Արտոնյալ հիփոթեկային վարկեր եւ բուժման ծախսերի հատուցում․ ազատամարտիկները դիմել են Փաշինյանին

Արցախյան ազատամարտի մասնակիցները բաց նամակ-առաջարկ են հղել ՀՀ կառավարությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ազատամարտիկներին արտոնյալ պայմաններով հիփոթեկային վարկավորման ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել։   

«Հարգարժան ՀՀ վարչապետ, Դուք լավ գիտեք, որ շատ ազատամարտիկներ բնակարանի կարիք ունեն և երկար տարիներ, անհույս սպասում են իրենց հերթին: Բայց երևի թե մի քանի տասնյակ տարի էլ դեռ պետք կգա, որ պետությունը կարողանա իր զավակներին, որոնք իրենց կյանքի ու առողջության գնով ազատագրեցին Հայրենիքը՝ բնակարանով ապահովել:

Առաջարկում ենք. այն ազատամարտիկները, ովքեր ունեն բնակարանի կարիք, կառավարության համապատասխան որոշումով, կարողանան օգտվել արտոնյալ պայմաններով հիփոթեկային վարկավորումից, լավ կլինի առանց կանխավճարի և անտոկոս կամ քիչ տոկոսներով: Դրանով և՛ պետության բեռը կթեթևանա և՛ շատ Հայ ընտանիքներ իրենց իսկ գումարով կկարողանան տանիք ունենալ Հայրենիքում, հատկապես արտագաղթած Ազատամարտիկները, ովքեր մեծ ուրախությամբ կվերադառնան Հայրենիք, իմանալով, որ կկարողանան բնակարան ունենալ մեր երկրում:

Բազմաթիվ անգամ ենք դիմել կառավարությանը՝ ազատամարտի մասնակիցներին բնակարանով ապահովվելու հարցով, սակայն միշտ պատճառ են բերել,որ հաշմանդամության կարգ ունեցողները հերթի մեջ են, իսկ հաշմանդամություն չունեցողները ընդհանրապես հույսները պետք է կտրեն: Հաշմանդամություն չունեցնողները մեղք չունեն, որ չեն վիրավորվել, կամ չեն զոհվել: Բայց ասեմ, շատ ազատամարտիկներ հաշմանդամություն են ձեռք բերել պատերազմի հետևանքով, պատերազմից տարիներ հետո: Այդ մարդիկ չեն ընդգրկվում զինհաշմանդություն ունեցող մասնակիցների շարքերում և համապատասխանորեն զրկված են որոշակի արտոնություններից:

Երկրորդ առաջարկը վերաբերվում է առողջապահության ոլորտին, որտեղ ազատամարտիկներին դժվարամատչելի և թանկ վիրահատությունները փոխհատուցվում են մասնակիորեն, պետության մասնակցության չափով: Խնդրում ենք փոխեք այս որոշումը, քանի որ ոչ մի Ազատամարտիկ չի կարող թեկուզ մասնակի վճարել բուժման ԹԱՆԿ ծախսերը, որոնք միլիոններ են կազմում: Մեզ թվում է, որ իրենք արդեն իսկ վճարել են՝ իրենց կյանքն ու առողջությունը նվիրաբերելով Հայրենիքին: Հուսով ենք, որ այս առաջարկները տեղ կգտնեն ՁԵՐ բարեփոխումներում:

Հարգանքներով` ՀՀ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Նախձեռնող, ՀԱՊՀ-դասախոս, հոգեբան Հակոբ Դաշյան», - ասված է նամակում։

Տպել
1830 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը