Օրենսդիր ու գործադիր իշխանությունները փոխվեցին, բայց դատականը մի քանի տարի էլ մնալու է նույնը

Մեր երկրում նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում փոխվեցին Հայաստանի Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինները՝ Ազգային ժողովն ու կառավարությունը։ Սակայն երրորդ իշխանությունը՝ դատականը, դեռ մի քանի տարի էլ, ամենայն հավանականությամբ, չի փոխվելու։

Բանն այն է, որ 2015 թվականին Սահմանադրության փոփոխություններով նախանշված եւ 2018 թվականին ստեղծված նոր անկախ պետական մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամներին օրենսդիրը կամ գործադիրը, ըստ էության, փոխել չեն կարող։

Իսկ ինչ է Բարձրագույն դատական խորհուրդը

ՀՀ Սահմանադրության հոդված 173-ի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը: Սահմանադրության 7-րդ գլխի դրույթներով ամրագրված է, որ ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ եռաստիճան դատական համակարգի միջոցով, եւ որպես այդ գործառույթի անարգել իրականացման երաշխավոր հանդես է գալիս ԲԴԽ-ն:

Խորհուրդը կազմված է 10 անդամից։ Այն կազմավորվում է Ազգային ժողովի կողմից ընտրված հինգ իրավաբան գիտնական անդամից, եւ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված հինգ դատավոր անդամից:

Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի:

Ներկայիս ԲԴԽ անդամները ընտրվել են նախորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին։ 2018 թվականի ապրիլի 9-ին Բարձրագույն դատական խորհուրդը ստանձնել է Սահմանադրությամբ և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով պատվիրակված իր լիազորությունները։ Խորհդրի անդամներն են ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ԲԴԽ ներկա նախագահ Գագիկ Հարությունյանը, Գեւորգ Դանիելյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը, Սերգեյ Մեղրյանը, Արմեն Բեկթաշյանը, Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը, Արմեն Խաչատրյանը։

Ինչ լիազորություններ ունի Բարձրագույն դատական խորհուրդը

ՀՀ Սահմանադրության հոդված 175-ի համաձայն՝ ԲԴԽ-ն կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների ցուցակները, Հանրապետության նախագահին եւ Ազգային ժողովին առաջարկում է համապատասխան դատարանների դատավորների, դատարանների նախագահների թեկնածուներին, լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լուծում է դատավորների լիազորությունների դադարեցման հարցը, հաստատում է իր, ինչպես նաև դատարանների ծախսերի նախահաշիվները և ներկայացնում Կառավարություն` օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար եւ այլն (Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով):

Նման լիազորություններ ունեցող կառույցի անդամների փոփոխությունը օրենսդրական առումով հայտնված է փակուղում, քանի որ դրա անդամները երաշխավորված են իրավական կառուցակարգերով։ Միակ պայմանը կամ նրանց հրաժարականն է, կամ լիազորությունների դադարեցման կետերը, որոնք սահմանվում են Դատական օրենսգրքով։

Ըստ ՀՀ Դատական օրենսգրքի հոդված 86-ի՝ ԲԴԽ անդամի լիազորությունների դադարման դեպքերն են լիազորությունների ժամկետն ավարտվելը, ՀՀ քաղաքացիությունը կորցնելը կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, նրա հրաժարականը, մահը, դատավոր հանդիսանալու դեպքում՝ նրա լիազորությունների դադարեցումը կամ դադարումը եւ այլն:

Իսկ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքում, քաղաքական գործունեությամբ զբաղվելու դեպքում, ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ ավելի քան վեց ամիս օրացուցային տարվա ընթացքում իր պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում (որոշակի բացառություններով), էական կարգապահական խախտում կատարելու դեպքում, տարվա ընթացքում խորհրդի նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում եւ այլն:

Այսինքն՝ ստացվում է, որ նախկին իշխանության օրոք կազմավորված Բարձրագույն դատական խորհուրդը, եւ այդպիսով նաեւ դատական համակարգը դեռեւս մի քանի տարի չեն փոխվելու, քանի որ բացի Սահմանադրությամբ եւ Դատական օրենսգրքով սահմանված կոնկրետ պայմաններից՝ ԲԴԽ անդամների լիազորությունների դադարեցման որեւէ այլ տարբերակ չկա։

Այս միտքը մեր զրույցում հաստատեց նաեւ փաստաբան Նորայր Նորիկյանը։ Վերջինս շեշտեց, որ օրենսդիրը չի կարող ցրել Բարձրագույն դատական խորհուրդը, կամ փոխել դրա անդամներին․ «Միայն Սահմանադրությամբ եւ Դատական օրենսգրքով սահմանված պայմաններով կարելի է ԲԴԽ անդամների փոփոխության խնդիր լուծել։ Այսինքն՝ իրենց ընտրության ժամկետը հինգ տարի է՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Պետք է հասկանալ, որ կամ ընդամենը պիտի համակերպվենք իրողության հետ, որ այդ մարդիկ մինչեւ նշված ժամկետի վերջը աշխատելու են, կամ պետք է ստեղծել վիճակ, մթնոլորտ, որ հրաժարական տան»,-ասաց Նորիկյանը։

Բացի այս՝ փաստաբանը նաեւ ասաց, որ անգամ եթե որոշակի փոփոխություններ արվեն Դատական օրենսգրքում, օրինակ՝ ԲԴԽ անդամներին մինչեւ իրենց լիազորությունների ժամկետի ավարտը հետ կանչելու վերաբերյալ, ապա այդ օրենքը հետադարձ ուժ չի ունենալու՝ ըստ ՀՀ Սահմանադրության հոդված 73-ի․ «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»:

Նորայր Նորիկյանը նշեց, որ ԲԴԽ-ի աշխատանքի արդյունավետության գնահատականն ուղիղ համեմատական է դատական համակարգի նկատմամբ հասարակության ունեցած վերաբերմունքին։

Ի դեպ՝ Բարձրագույն դատական խորհրդի վերաբերյալ դրա մեկ տարվա գործունեության ընթացքում քիչ չեն եղել քննադատությունները։ Նախորդ տարվա օգոստոսին անգամ քաղաքացիական գործեր քննող դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը դատի են տվել Բարձրագույն դատական խորհրդին՝ հայցադիմում ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75/2018 թվականի որոշումը եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը ճանաչել անվավեր:

Այս գործի վերաբերյալ փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել էր․ «Հատկանշական է, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ալեքսեյ Սուքոյանն ու Կարինե Պետրոսյանը, իրենց հարցազրույցում ուղիղ մատնանշեցին, որ իրենց՝ որպես Սնանկության գործերով դատարանի դատավորներ ընտրությանը խոչընդոտել է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը, ակնարկելով իր փաստաբան եղած ժամանակ այդ դատավորների կողմից իրեն ոչ հաճո վճիռների կայացումը»: Վարոսյանը հավելել էր, որ այսպիսով ԲԴԽ այս անդամն անգամ ձեւականորեն չի կարողանում քողարկել իր կողմնակալությունը։

Վարոսյանի խոսքով՝ այս պայմաններում արդեն խիստ վտանգավոր է դառնում ինչպես փաստաբանական ընկերության սեփականատիրոջ ներկայությունը Բարձրագույն դատական խորհրդում, այնպես էլ այդ ընկերության կողմից Հայաստանի դատարաններում իրականացվող ներկայացուցչությունն ու դրա արդյունքում իրականացվող արդարադատությունը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի մեկնաբանությանն ու ԲԴԽ-ին դատի տալու վերաբերյալ նյութերին կարող եք ծանոթանալ այս հղումներով՝ http://www.armtimes.com/hy/article/148948 , http://www.armtimes.com/hy/article/149028 ,  http://www.armtimes.com/hy/article/142891 ։

Տպել
2729 դիտում

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը