Երևան
20 °C
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Արամի 23 հասցեում գտնվող շենքի պատի փլուզման պատճառներին, ասաց, որ շենքի պատն իրենից ներկայացնում է պատմամշակութային արժեք, եւ ըստ օրենքի, այդ շենքերի հետ կապված պահպանության հարցերը պետք է իրականացնեն այդ շենքերի սեփականատերերը կամ տնօրինողները՝ հավելելով, որ դրան հետեւում է նաեւ մշակույթի նախարարությունը, ոչ թե՝ քաղաքապետարանը:
Մարությանի խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանը պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերին վերաբերում է այնպես, ինչպես այլ շենքերի է վերաբերում: «Այսինքն՝ մենք հոգում ենք բոլոր շենքերի, այդ թվում` այդ շենքի մասին: Դրանից ավելի իրավասություններ մենք չունենք: Մեր իրավասությունների սահմանում մենք արել ենք ամեն ինչ, որ այս շենքը կանգուն մնա եւ մնալու է»,- ասաց քաղաքապետը:
Հայկ Մարությանը նշեց, որ այս հարցում շատ կարեւոր է տարբերակել 2 կազմակերպություն՝ մեկը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀԿ-ն է, որի նախագահը Տիգրան Հեքեքյանն է եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ը, որը պատկանում է Երեւանի քաղաքապետարանին:
«ՀՈԱԿ-ի հարցերով քաղաքապետարանը միշտ զբաղվել եւ զբաղվում է, այդ երեխաների հարցերով զբաղվում ենք: Ասեմ ավելին՝ արդեն մի քանի ամիս է՝ տարածք է տրամադրված այդ ՀՈԱԿ-ին, որ շարունակեն իրենց գործունեությունը: Այսինքն՝ այս ՀՈԱԿ-ը նորմալ կերպով գործում է: Իսկ Արամի 23 շենքի տերը «Հայաստանի փոքրիկ երգիչներն» է, որի նախագահը պարոն Հեքեքյանն է: Քաղաքապետարանի ունեցվածքը չի, սեփականատերը այդ ՀԿ-ն է: Քաղաքապետարանն այդ գույքի սեփականատերը չէ»,- ասաց Մարությանը: Երեւանի քաղաքապետը նշեց, որ նախկին իշխանություններն են շինթույլտվություն տվել: Մշակույթի նախարարությունն արդեն դիմել է դատախազություն՝ պարզելու համար՝ արդյոք նորմերի խախտումներ եղե՞լ են՝ թե ոչ: Եթե լինեն խախտումներ, կպատժվեն մեղավորները:
Մարությանը նշեց, որ իրենք իրենց լիազորությունների շրջանակում արել են ամեն ինչ՝ շենքի ամրակայումն ապահովելու համար: «Քաղաքապետարանն արել է ամեն ինչ, մենք ունենք սահմանափակված լիազորություններ, մենք հանդիպել ենք կառուցապատող ընկերության գլխավոր ճարտարապետի հետ, իր հետ քննարկել ենք, թե ինչ ամրացումներ կարող են լինել, անընդհատ դիմել ենք, որ ամրացումներ անեն»,- ասաց քաղաքապետը:
Հարցին, թե արդյոք «Հին Երեւան» նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանը նրանց չի ասել, որ պետք է Արամի 23-ի շենքը քանդվի, Մարությանը բացասական պատասխան տվեց: «Այդ շենքը չպետք է քանդվի, այդպիսի քննարկում չկա, ասեմ ավելին՝ ես բազմիցս հայտարարել եմ, որ այդ շենքը չպետք է քանդվի»,- ասաց նա: Մարությանը նշեց, որ իր եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի համոզմունքն է՝ շենքը չպետք է քանդվի, եւ իրենց լիազորությունների շրջանակում կանեն ամեն ինչ, որ չքանդվի:
«Մենք, որպես կողմ, այնուամենայնիվ, ակտիվ մասնակցում ենք խնդիրների լուծմանը: Երեկ կառավարությունում եղել է հանդիպում, բոլոր կողմերը ներգրավված են եղել քննարկմանը, մենք էլ ենք ներգրավված եղել: Մենք ամեն ինչ անում ենք, որ պրոցեսը զարգանա, պարոն Հեքեքյանի հետ շատ սերտ համագործակցում ենք»,- ասաց քաղաքապետը:
ՀՀ ՄԻՊ-ն ու Հայաստանում ՌԴ դեսպանը քննարկել են երկրում տեղի ունեցող իրադարձություններն ու այլ հարցեր
«Դիմադրություն» շարժման անդամները երթով հասել են ՀՀ նախագահի նստավայր
Վարչապետի որոշմամբ՝ Արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակվել
Նորք-Մարաշում 58-ամյա քաղաքացուն դանակահարել է նույն թաղամասի բնակիչներից մեկը. վերջինս ձերբակալվել է
Երեկվա համավաքների ու ցույցերի ընթացքում ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև միջադեպեր չեն եղել. ՄԻՊ
Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի քննության հայտերի ժամկետը երկարաձգվել է
Պաշտպանության նախարարն այցելել է 3-րդ բանակային զորամիավորում և ռազմամարզական վարժարան (լուսանկարներ)
Ամենայն հայոց կաթողիկոսը վավերացրել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդի ընտրությունը
10 ժամ ջուր չի լինելու Աջափնյակ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում
Երևանում ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ-ում Իտալիայի դեսպանը
ՀՀ ձյուդոյի հավաքականը Վլադիկավկազում 11 օր ուսումնամարզական հավաք կանցկացնի. մեկնելու են միջազգային մրցաշարերի
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլար օգնության հատկացման փաթեթին
Իգոր Խաչատուրովը կալանավորվել է. ՔԿ-ն կասկածներ ունի, որ նա եղել է թմրամիջոցի ազդեցության տակ
Երևանում և ՀՀ գրեթե բոլոր մարզերում մի քանի ժամով հոսանքի անջատումներ են սպասվում
Աբովյանի ճանապարհին մեքենան 3 մետրից ընկել է ձորը. տուժածներ չկան
Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում փլուզում է եղել. ճանապարհը փակ է
Նախկին ու ներկա պատգամավորներից մինչև հոգևորական. ովքեր են հայ ժողովրդին անվանում թուրք
Freedom House-ի հետ համագործակցությունը շատ կարեւոր է Հայաստանի համար. Սարգիս Խանդանյան
Արթիկի ներհամայնքային փողոցներում գիշերային լուսավորության ցանց կկառուցվի
Հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2-ի մրցութային փաթեթը
Կառավարությունը հաստատել է Գավառի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
ՄԱԿ-ը «իԳործ» ծրագիրը ներառել է լավագույն փորձերի շտեմարանում
Որքան մարդ է մասնակցել Ֆրանսիայի հրապարակի հանրահավաքին. ԻՔՄ
Ստեփանակերտում «Նիկոլ՝ դավաճան» բղավող ուսուցչի արարքը կրկին փաստում է՝ իրենց հուզողը իրականում Արցախի հարցը չէ. Պապոյան
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան
Դատարանը քննում է Արթուր Գալեյանին կալանավորելու հարցը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բրյուսել. նախատեսվում է եռակողմ հանդիպում
Մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը
Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Զորամասերից մեկում մարտավարական զորավարժություն է անցկացվել
Հայկական կարպետ՝ Գյումրու Բարեկամության այգում. Վերնիսաժի տաղավարների ծածկերը զարդանախշերով են կառուցվում
Ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված
Այս տարի բուհերի ընդունելության քննություններին կմասնակցի 13573 դիմորդ
Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատանը բացված սգո մատյանում (տեսանյութ)
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն շիրակցի 4 բռնցքամարտիկ
Վարչապետն ընդունել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին. անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության ապահովմանը
Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի նախագահին
Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչին
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրին
ԱԺ նախագահն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը. կարեւորվել է հայ-իտալական փոխգործակցության ակտիվացումը
© 2022 Հայկական ժամանակ