Հույս չունենաք. նախագահները կատակ են արել

16/01/2019 schedule14:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 18-ի համարում

Այսօր Լոնդոնում տեղի է ունենալու Հայաստանի  եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար  Մամեդյարովի հերթական, բայց այս տարվա առաջին հանդիպումը: Այդ հանդիպման ժամանակ էլ  նախարարները  նախապատրաստելու են   նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ  Ալիեւի կրկին հերթական, սակայն այս տարվա առաջին հանդիպումը:  Ըստ նախնական  պայմանավորվածությունների Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի սկզբին, իսկ թե որ օրը եւ որ երկրում՝ կորոշվի այսօրվա լոնդոնյան հանդիպման ժամանակ: Կարծում ենք, որ նախագահների հանդիպման վայրն ու ժամկետը  համաձայնեցնելն այն առավելագույնն է լինելու, որին կարողանալու են հասնել Օսկանյանն ու Մամեդյարովն իրենց այսօրվա հանդիպման ժամանակ: 

Ընդհանրապես ընդունված է համարել, որ  նախագահների հանդիպումից առաջ արտաքին գործերի նախարարները համաձայնեցնում են հարցերի այն շրջանակները, որոնց շուրջ  բանակցելու են նախագահները, որոշակի  սկզբունքներ են  ճշտում եւ այլն: Սակայն  տվյալ դեպքում թերեւս նման անհրաժեշտություն չկա, քանի որ ամեն ինչ պարզ է առանց այդ էլ, կողմերն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վաղուց արդեն շատ լավ  գիտեն, թե որ հարցերի շուրջ պետք է բանակցեն նախագահները` պետք է համաձայնեցնեն մի քանի սկզբունքային դետալներ: Ահա հենց այս դետալներին էլ պետք է նվիրված լինի նախագահների փետրվարյան հանդիպումը: Սակայն եթե արտաքին գործերի նախարարներն այսօրվա իրենց հանդիպման ժամանակ առանձնապես մեծ բան չեն կարող անել ԼՂ հակամարտության կարգավորման համար, ապա հակառակ իմաստով  այսօրվա հանդիպումն, իհարկե, կարող է լուրջ դերակատարում ունենալ:

Խոսքը 2005 թվականի վերջին ամիսներին հանկարծակի ի հայտ եկած եւ ինտենսիվ շրջանառության մեջ դրված լավատեսական կանխատեսումներին վերջ տալու մասին է: Ըստ այդ կանխատեսումների, 2006 թվականին կարող է ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթուղթ կնքվել: Այս կանխատեսումներն ու հույսերն  իրոք անցյալ տարի  չեղած տեղից  ծնվեցին: Պարզապես մի ինչ-որ պահից սկսած հակամարտության  կողմերը, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահը, միջազգային որոշ կազմակերպություններ սկսեցին հայտարարություններ անել ԼՂ հարցի կարգավորման առումով ստեղծված ոսկե հնարավորության, ինչ-որ պատուհանների եւ 2006 թվականին խաղաղության համաձայնագիր կնքելու ռեալ հավանականության մասին:

Այստեղ շատ կարեւոր դետալ է այն, որ բոլոր հայտարարությունները ասպարեզ նետվեցին Ադրբեջանի խորհրդարանական  ընտրություններից եւ Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ: Մինչ այդ Հայաստանի եւ Ադրբեջանի  նախագահները երկու հանդիպում էին ունեցել՝ Վարշավայում` մայիսին եւ Կազանում` օգոստոսի վերջին, եւ այս հանդիպումներից հետո ոչ մի խոսք չէր հնչել բացված պատուհանների եւ ոսկե հնարավորությունների մասին, դեռ հակառակը` իշխող տրամադրությունն այն էր, որ նախագահները կրկին սկզբունքային հարցերի շուրջ համաձայնության չեն եկել:

Եւ այսպես, ակնհայտ է, թե ինչու հանկարծ հենց ադրբեջանական ընտրություններից եւ ՀՀ-ում հանրաքվեից առաջ, երբ թե՛ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Ռոբերտ Քոչարյանը իշխանությունների պահպանման խնդիր ունեին,  տրամադրությունների կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ: Թե ինչ  մեխանիզմներով դա արվեց, այս պահին այլեւս կարեւոր չէ, կարեւորն այն է, որ 2005 թվականը Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների  եւ ՀՀ սահմանադրական բորեփոխումների  հանրաքվեի հետ միասին արդեն ետեւում է, եւ Քոչարյանն ու Ալիեւը շարունակում են նախագահել Հայաստանում ու Ադրբեջանում: Եւ հիմա ԼՂ հակամարտության կարգավորման  բանակցություններում ներքաշված բոլոր կողմերը կանգնել են մեկ այլ խնդրի առաջ` ցրել լավատեսության այն ալիքը, որ բարձրացվել էր կոնկրետ պահի եւ կոնկրետ նպատակով:

Ահա հենց սրան էլ սկզբի համար կարող է ծառայել  լոնդոնյան  այսօրվա հանդիպումը: Այսինքն՝ հանդիպումից հետո Վարդան Օսկանյանը կարող է ասել, որ նախագահների հանձնարարությամբ իրենք քննարկել են բանակցությունների սեղանին դրված այն սկզբունքային դետալները, որոնց շուրջ դեռեւս կոմպրոմիս  չկա, եւ ավելացնել, որ սատանան հենց դետալների մեջ է: Պարզ է, որ սատանայից լավ բան չի կարելի սպասել: Էլմար Մամեդյարովն էլ կարող է հայտարարել, որ իրենց դիրքորոշումն անփոփոխ է, ճիշտ չէ, որ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու տարբերակին, եւ որ հարցի լուծումը կախված է Հայաստանի կառուցողական մոտեցումից:

Այդ դեպքում 2005 թվականի հանրաքվեի եւ խորհրդարանական ընտրությունների հետ ետեւում կմնա նաեւ ԼՂ հակամարտության լուծման լավատեսությունը: Իհարկե, չի բացառվում, որ ամեն անգամ համաշխարհային հանրությանը հուսախաբ անելու այս սցենարը շատ ավելի աննկատ եւ աստիճանաբար իրականացվի, սակայն որ այդ գործընթացն արդեն սկսվել է, ակնհայտ է: Նախօրեին  Վարդան  Օսկանյանը իր վրաստանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում  արդեն  ասաց, որ հարցի կարգավորման շուրջ ոգեւորությունը  չափազանցված է՝ մոռանալով հստակեցնել, թե ինքը ինչ դերակատարում է ունեցել այդ չափազանցեցման մեջ: 

Աննա Հակոբյան

Տպել
1440 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը